5 տարի կործանման եզրին
Փաշինյանի իշխող խմբակը ժողովրդին բերեց անօրինականության, կոռուպցիայի, պատերազմի, դավաճանության, ազգային խայտառակություն և կամայականության գիրկը:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
33 տարի շարունակ հայ ժողովուրդը տառապում է կապիտալիզմի պայմաններում արևմտամետ վարչակարգերի ծանր լծի տակ, որոնք Հայաստանը փակուղի են մտցրել թե ներքին, թե արտաքին քաղաքականության ոլորտում: Դրանցից 8 տարի Հայաստանը ղեկավարել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 10 տարի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 10 տարի նախագահ Սերժ Սարգսյանը, և արդեն 5 տարի է, ինչ Հայաստանը ղեկավարում է հայատյաց Փաշինյանը:
5 տարի առաջ ստախոս Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարեց, որ ունի կախարդական փայտիկ, որով կլուծի երկրի բոլոր խնդիրները: Սակայն արդեն 5 տարի է անցել, և հայ ժողովուրդն այդպես էլ չտեսավ Փաշինյանի խոստացած կախարդական փայտիկը: Թվում է, թե 5 տարին բավական ժամանակ է, որպեսզի մարդիկ վերջապես կարողանան բացել իրենց աչքերը և հասկանալ, թե ով է Փաշինյանը, բայց, ցավոք, դեռ կան մարդիկ, ովքեր շարունակում են միամտորեն հավատալ և վստահել Փաշինյանի կեղծ քարոզչությանը։ Քողարկվելով հայրենասիրության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարության, ազատության և արդարության մասին կեղծավոր կարգախոսներով՝ Փաշինյանի իշխող խմբակը ժողովրդին բերեց անօրինականության, կոռուպցիայի, պատերազմի, դավաճանության, ազգային խայտառակություն և կամայականության գիրկը:
Գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը դարձել են Հայաստանի աշխատավորների միակ բաժինը: Հայ ժողովրդի օրինական շահերն ու կարիքները զոհաբերվում են Հայաստանը կառավարող կապիտալիստների ու օլիգարխների շահադիտական շահերին։ Ամեն տարի Հայաստանն ավելի ու ավելի է կործանվում։ Նրա տնտեսությունը քայքայվում է։ Արտագաղթի թիվն աճում է, բնակչությունը ծերանում է, բնակչության աճը նվազում է։ Բնակչության եկամուտներն անշեղորեն նվազում են, իսկ պետական պարտքը գնալով մեծանում է, դրանով իսկ մեծանում է Հայաստանի համար կործանարար տնտեսական և քաղաքական կախվածությունն Արևմուտքից։
Հայ ժողովրդի համար թշնամական և կործանարար դարձավ հայատյաց Փաշինյանի արտաքին քաղաքականությունը։ Մինչ հայ ժողովրդի կենսական շահերը պահանջում էին բարեկամություն և սերտ դաշինք Ռուսաստանի հետ, Փաշինյանի իշխող խումբը, ի վնաս ժողովրդի, վարում է թշնամական քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ: Փաշինյանի արտաքին քաղաքականությունը ուժեղացնում է Հայաստանի կարգավիճակը՝ որպես Արևմուտքի կիսագաղութ: Հայաստանում իշխանության ղեկին նստած պատերազմի սադրիչները վաճառում են պետության շահերն ու անկախությունը, լիակատար վտանգի տակ են դնում Հայաստանի անվտանգությունը, խաղաղությունն ու տարածքային ամբողջականությունը:
Փաշինյանի իշխանությունն իր հակապետական քաղաքականությամբ Հայաստանը կործանման եզրին է հասցրել: Փաշինյանի իշխանության հանցավոր, ծախու և դավաճանական քաղաքականության հետևանքով Հայաստանին սպառնում է անհետանալ աշխարհի քաղաքական քարտեզից, ինչպես դա տեղի ունեցավ ԼՂՀ-ի հետ:
Comments