top of page

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի կառավարությունը պղծում են Հայաստանի զինանշանը

Ցավոք, Հայաստանը գտնվում է լիբերալների ձեռքում, որոնք ձախ ու աջ վաճառում են Հայաստանը:

Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ


ԱՄՆ-ն և արևմտյան մյուս տերությունները ձևացնում են, թե աջակցում են հայ ժողովրդի իղձերին: Սա դեմագոգիա է և վտանգավոր խաղ՝ ուղղված հայ ժողովրդին մոլորության մեջ գցելուն: Զուտ իր աշխարհաքաղաքական նպատակները հետապնդելով՝ Արևմուտքը տարածում է իր ազդեցության գոտին՝ Հայաստանից վերածելով իր կիսագաղութի:


Հայտնի է դարձել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պաշտոնյաներ՝ Մարգոտ Էլիսը և Ալեքս Սոկոլովսկին, Վաշինգտոնում հանդիպել են ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Քրիստինե Գրիգորյանին՝ քննարկելու համագործակցության և առաջընթացի վերաբերյալ Հայաստանի հավակնոտ հակակոռուպցիոն և արդարադատության ոլորտի բարեփոխումները:


Ոչ մի տարօրինակ բան չկա, Հայաստանի իշխանությունները իրենց պահում են այնպես, ինչպես վայել է երկրում, որը կոչվում է Արևմուտքի կիսագաղութ: Նայեք լուսանկարին, հենց այդպես է տեղի ունենում Արևմուտքի կամքի թելադրանքը Հայաստանին։ Ցավալի է, իհարկե, այնպիսի նվաստացման, որ ենթարկվում է Հայաստանը, հայ ժողովուրդը, հայկական դրոշն ու զինանշանը: ԱՄՆ-ն, որն օրինականացրել է իր մոտ կոռուպցիան, այժմ կոռումպացված "նիկոլներին" կսովորեցնի, թե ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ: Շատ ծիծաղելի է: Ցավոք, Հայաստանը գտնվում է լիբերալների ձեռքում, որոնք ձախ ու աջ վաճառում են Հայաստանը:


Այլ բան ակնկալել պետք չէ: ԶԼՄ-ներում բազմիցս գրվել է այն դեպքերի մասին, երբ բարձրաստիճան պետական ծառայողները Հայաստանի դրոշի գույները չգիտեն։ Սա ծաղրածու Փաշինյանն է, դա նախարար Պապիկյանն է և այլն: Ուստի, ինչու մյուս երկրները պետք է հարգեն Հայաստանը, հայկական պետական խորհրդանիշները, եթե հայկական իշխանությունն ինքը չի հարգում:


Խոսակցություններն այն մասին, որ ԱՄՆ-ում այլ մշակույթ է, այլ արժեքներ են, և այնտեղ ընդունված է գորգերի վրա պղծել երկրների զինանշանները, զարմանք է առաջացնում: Հայաստանի և Արևմուտքի պետական քարոզչությունը պնդում է, որ մենք ընդհանուր արժեքներ ունենք: Իսկ իրականում պարզվում է, որ Հայաստանի և Արևմուտքի միջև տարբեր արժեքներ կան, ինչպես նաեւ Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Հայաստանում, ինչպես եւ հարեւան երկրներում, ընդունված չէ երկրի զինանշանները պատկերել հատակի համար նախատեսված գորգերի վրա: Սա վիրավորանք է հայրենասիրության զգացմունքների հանդեպ: Անհարգալից վերաբերմունք պետական խորհրդանիշների նկատմամբ:

Սարսափելի երևույթ է այն փաստը, որ հայերի մեջ կան հազարավոր մարդիկ, ովքեր իրենց "հայրենասեր" են անվանում, սակայն գնում են ծաղրածու Փաշինյանի հետևից, սեղմում են Փաշինյանի և նրա բանդայի ձեռքը, սելֆի են անում: Կարելի է հստակ ասել, որ այդ, այսպես կոչված, հայրենասերները, նույնքան անգրագետ, նույնքան կեղծ հայրենասերներ են, որքան ինքը՝ Փաշինյանը։ Ինչպես ասում են՝ ձկնորսը ձկնորսին հեռվից է տեսնում: Ֆեյք հայրենասերներին պետք է ֆեյք պետություն, ֆեյք վարչապետով, ֆեյք զինանշանով և դրոշով: Քանի դեռ կլինեն ֆեյք հայրենասերներ, կլինեն նաև "փաշինյան" ծաղրածուները:


Իրականությունը դառնում է մեր թշնամին, եթե մենք չենք փոխի այն, ինչպես կամենում ենք:


https://www.facebook.com/USAIDArmenia/photos/a.212788292075814/4374017839286151/type=3&theater


Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page