Փաշինյանը Հայաստանի ներքին գործերին Ամերիկայի միջամտությունը փոխարինում է "աջակցության" բառով
Միանգամայն ակնհայտ է, որ 34 տարի ներհայաստանյան գործերին միջամտելը, կամ ինչպես Փաշինյանն է քարոզում Ամերիկայի "աջակցությունը" հանգեցրել է նրան, որ Հայաստանը դարձել է տնտեսական հետամնաց երկիր:
![](https://static.wixstatic.com/media/5902e4_132aa459ef374b749720fa7bc67fc878~mv2.jpg/v1/fill/w_480,h_300,al_c,q_80,enc_auto/5902e4_132aa459ef374b749720fa7bc67fc878~mv2.jpg)
Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Հայտնի ստախոս և հայատյաց Փաշինյանը, գտնվելով Ամերիկայում, ընդգծել է -"Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում"։ Դժբախտաբար, սա Փաշինյանի հերթական հակահայկական, հակապետական հայտարարությունն է, որը ցույց է տալիս, որ Հայաստանը Ամերիկայի կիսագաղութն է:
Չի կարող լինել այնպիսին, որ երկիրը լինի անկախ, ինքնուրույն և ժողովրդավարական, և միևնույն ժամանակ նրան մատնանշի ինչ-որ մի այլ երկիր, թե ինչպես լավագույնս իրականացնել բարեփոխումները երկրում, զարգացնել ժողովրդավարությունը կամ պետական կառավարման համակարգը: Եթե նման բան լինում է, ապա դա նշանակում է, որ այդ երկրում անկախությունը, ինքնուրույնությունն ու ժողովրդավարությունը շինծու ցուցադրական բնույթ են կրում, երկիրը պարզապես կիսագաղութ է: Հայաստանի իշխանությունները միանշանակ պետք է պատասխանատվություն կրեն այն բանի համար, որ Հայաստանը դարձրել են Արևմուտքի կիսագաղութը:
Այլ հարց է, թե ի՞նչ է տալիս կամ բերում Ամերիկայի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։
Փաշինյանի պետական և նրա արևմտամետ արբանյակների քարոզչությունն ապացուցում է, որ երբ Ամերիկան հայերին սովորեցնում է, թե ինչպես ապրել և կառավարել կապիտալիստական երկիրը, ապա դա պետք է ընկալել որպես բարիք, բայց մյուս կողմից անհասկանալի է, ինչու է այդ դեպքում բնակչության մեծամասնությունը չի կարողանում ապրել այդպիսի Հայաստանում և ստիպված է զանգվածաբար արտագաղթել: Հետևաբար այն, ինչ քարոզում են փաշինյանները, սուտ է, և ժողովրդի արտագաղթը դրա վառ ապացույցն է:
Միանգամայն ակնհայտ է, որ 34 տարի ներհայաստանյան գործերին միջամտելը, կամ ինչպես Փաշինյանն է քարոզում Ամերիկայի "աջակցությունը" հանգեցրել է նրան, որ Հայաստանը դարձել է տնտեսական հետամնաց երկիր, 2 միլիոն բնակչությամբ կան 700 հազարից ավելի աղքատներ, բացակայում են տարրական ժողովրդավարական իրավունքները, բոլորը չէ, որ հավասար են օրենքի առաջ, իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, մշտապես խախտում են օրենքներն ու Հայաստանի Սահմանադրությունը, Հայաստանի տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ և այլն և այլն.... Մի խոսքով, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին այսպես կոչված "աջակցության" մեջ ոչ մի լավ բան չկա ժողովրդի մեծամասնության համար, շահում են միայն իշխող խումբը՝ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք շքեղ ապրելակերպ են վարում Արևմուտքի վարկերի հաշվին:
Ներկա իրավիճակում հայ ժողովրդի ընտրությունը մեծ չէ՝ կամ լինել կապիտալիստական երկիր, լինել Ամերիկայի կիսագաղութը, որպեսզի Հայաստանը կառավարեն "նիկոլները", կամ լինել սոցիալիստական երկիր՝ ինքնուրույն քաղաքականությամբ և տնտեսությամբ, առանց "նիկոլների", սա է ամբողջ խնդիրը:
Comentarios