top of page

Ամերիկացիները Հայաստանի անվտանգության հաշվին լուծեցին իրենց համար կարեւոր ռազմավարական խնդիր

Հիմա ուշադիր, եթե դուք չեք նկատել` ապա «Զանգեզուրի միջանցք» թուրքական նախագիծը վերահսկելու են ամերիկացիները։



Արման Աբովյան


Ինչպես հայտնի է, հունվարի 17-ին Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության պայմանագիր։ 


Երկու երկրներն էլ փաստացի հաստատել են փոխադարձ շահերի հիման վրա ռազմավարական երկխոսություն և համատեղ քայլեր կառուցելու իրենց մտադրությունը և աշխարհաքաղաքական ֆորս-մաժորների դեպքում` փոխադարձ աջակցության պարտավորությունները միմյանց հանդեպ։ 


Դատելով վստահելի աղբյուրներից, արդեն հիմա ակտիվորեն քննարկումներ են ընթանում ՀԱՊԿ-ին Իրանի անդամակցության և ԵԱՏՄ-ին Իրանի լիիրավ անդամակցության հնարավորության վերաբերյալ:


Ռուսներն ու իրանցիները շատ կոնկրետ հստակեցրել են իրենց ռազմավարական համագործակցության սահմանները ոչ միայն իրանա-ռուսական հարաբերություններում, այլև Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում:


Ռուսներն ու իրանցիները ստորագրել են իրական ռազմավարական պայմանագիր, այլ ոչ թե այն էժանագին փիար-անհեթեթությունը, որը Հայաստանի ներկայիս իշխանությունները ստորագրեցին Վաշինգտոնում ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ, անունը դնելով «ռազմավարական պայմանագիր», ինչը ակնհայտ սուտ է։

Ախր ամոթ է էլի, չի կարելի ՀՀ քաղաքացիներին անտառաճանաչ զանգվածի տեղ դնել, չէ որ նախկին «հպարտ քաղաքացիները» հաստատ իշխանություններից ավելի լավ են տիրապետում հայոց այբուբենին և, փառք Աստծո, Հայաստանում մարդկանց բացարձակ մեծամասնությունը գրել ու կարդալ գիտի և վստահաբար կարող է կարդալ այն, ինչի տակ Հայաստանը ստորագրեց։


Եւ ըստ այդմ (ներողություն), այդ փաստաթուղթը ի՞նչ կենսական  հարցեր է լուծում Հայաստանի համար: Օրինակ, ԱՄՆ- ն Հայաստանին անվտանգության որևէ երաշխիք տալի՞ս է, եթե թուրք-ադրբեջանական տանդեմը որոշի հանուն «խաղաղության» կրկին հարվածել Հայաստանին: Իհարկե ոչ:


Արդյոք ԱՄՆ-ն զենք կմատակարարի՞ Հայաստանին այն քանակությամբ, որ մենք ի վիճակի լինենք դիմակայել հնարավոր թուրք-ադրբեջանական հարձակմանը: Իհարկե ոչ:


Որևէ խոսք եղե՞լ է Հայաստանի գրավյալ տարածքներն ազատագրելու համատեղ գործողությունների մասին, կամ գոնե մի թեթև պատժամիջոց կիրառելու մասին օկուպանտ Ադրբեջանի հանդեպ: Իհարկե ոչ:


Պատրա՞ստ է ԱՄՆ- ն ապահովել ՀՀ տնտեսական կայունությունը և պարենային անվտանգությունը տարատեսակ ֆորս-մաժորային իրավիճակներում: Իհարկե ոչ։


Բա այդ թղթի ռազմավարական բաղադրիչը ո՞րն է:


Այն, որ ատոմային էներգետիկան ՀՀ իշխանությունը նվիրում է ամերիկացիների՞ն:


Դե լավ, ուրիշ բան ասեմ` երբ ես խոսում եմ այն մասին, որ Վաշինգտոնում փաշինյանական իշխանությունների ստորագրած իբր  «ռազմավարական» թուղթն ընդամենը գռեհիկ փորձ է թավշյա իշխանությունների կողմից կրկին թոզ փչելու «հպարտ քաղաքացիների» աչքերին, ապա այստեղ ես այնքան էլ ճիշտ չեմ, հազար ներողություն։ 


Իրականում` ամերիկացիները Հայաստանի անվտանգության հաշվին լուծեցին իրենց համար կարևոր ռազմավարական մի խնդիր։ 


Այսինքն, այդ թղթով Հայաստանը փաստորեն ստորագրեց իր սահմանների վերահսկողությունը ամերիկյան հատուկ ծառայություններին (համեստորեն անվանելով իրենց «սահմանային ոլորտի մասնագետներ») հանձնելու համաձայնագիր՝ դրա դիմաց բացարձակապես ոչինչ չստանալով։


Որ ամբողջությամբ հասկանալի լինի իրավիճակի մառազմի ողջ խորությունը, ապա ես հիմնավոր կասկած ունեմ, որ ըստ այդ թղթի՝ Հայաստանի և Իրանի սահմանին շուտով կհայտնվեն ամերիկյան հետախուզության սպաներ (որոնց, կրկնում եմ` փաստաթղթում անվանել են «սահմանների պաշտպանության ոլորտի մասնագետներ»), որոնք կվերահսկեն իրանական բեռնափոխադրումները, որը տարանցվում է Հայաստանի տարածքով։ 


Դրա հետ մեկ տեղ խնդրում եմ հիշեք, թե ինչպես էին ոմանք պատռում իրենց վերնաշապիկները` ամեն պատի տակ ճվճվալով այն մասին, իբր՝ ռուսները «Զանգեզուրի միջանցք» են ուզում։ Իսկ հիմա ուշադիր, եթե դուք չեք նկատել` ապա «Զանգեզուրի միջանցք» թուրքական նախագիծը վերահսկելու են ամերիկացիները։ Ահա թե ինչու եմ խորհուրդ տալիս ուշադիր կարդալ այն խայտառակ փաստաթուղթը, որը Վաշինգտոնում ստորագրել են փաշինյանական իշխանությունները ամերիկացիների հետ։


תגובות


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page