top of page

Անգլերենը և Հայաստանը

Սեպտեմբերին Արևմուտքը Հայաստան կուղարկի հայկական ազգանուններով իր 100-ից ավելի գործակալներին՝ Հայաստանի կախվածությունը մեծացնելու համար:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


ԽՍՀՄ-ի կազմից Հայաստանի դուրս գալուց հետո Հայաստանում իշխող դասը որդեգրել է արեւմտյան համակարգին ինտեգրվելու ուղին։ Այս քաղաքականության 30 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է Արևմուտքի կիսագաղութը։ Արևմուտքը թելադրում է իր կամքը Հայաստանին, ցույց է տալիս է հայ ժողովրդին թե ի՞նչ օրենքներով ապրել, ինչպես պետք է սովորել, թե ինչպես պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես պետք է վարել վիճակագրությունը, թե ինչպես անցկացնել ընտրությունները և այլն: Եւ Արևմտյան այդ "օգնությունից" և "խորհուրդներից" հետո, 30 տարվա ընթացքում Հայաստանը չի դառնում զարգացած երկիր, այլ ընդհակառակը՝ դառնում է ավելի հետամնաց երկիր։ Որտեղ բնակչության ակտիվ մասը արտագաղթում է, իսկ Արևմուտքը օրը ցերեկով զբաղված է հայկական ոսկու, մոլիբդենի, երկաթի, պղնձի գողությամբ:


Տարիներ շարունակ քարոզվում և գովազդվում էր Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունը, թե, իբր, դա ճիշտ է նստել միաժամանակ երկու աթոռի վրա, միաժամանակ համագործակցել և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ: Բայց չգիտես ինչու, կոմպլեմենտարիզմի այդ լոբբիստները կյանքում մի աթոռ են օգտագործում, որովհետև նրանք, ինչպես և բոլոր նորմալ մարդիկ, հասկանում են, որ երկու աթոռի վրա միաժամանակ նստելը հարմար չէ, և ամենակարևորը՝ այդ աթոռները կարող են շարժվել, և դու կընկնես: Ինչ տեղի ունեցավ 2018-ին, երբ Արևմուտքը որոշեց հեռացնել ռուսական աթոռը և Հայաստանը դնել արևմտյան միակ աթոռին։ Արևմուտքին ձանձրացրել է հայկական դիվանագիտության այս երկակի երեսպաշտությունը, քանի որ, ինչպես Արիստոտելն էր ասում. "ընկեր բոլորին- ոչ ոքի ընկեր": 2018 թվականին կազմակերպվել է պետական հեղաշրջում, որի արդյունքում պետական իշխանությունը զավթել է Արևմուտքի բաց գործակալները՝ ի դեմս խամաճիկ Փաշինյանի։ Արեւմուտքի նոր դրածոները, ակտիվ քայլերով ոչնչացնում են հայ-ռուսական հարաբերությունները՝ միաժամանակ շարունակելով Արեւմուտքի հետ լիակատար ինտեգրման հին ուղեգիծը:


Կառավարության առաջին քայլերից մեկը, ինչպես եւ սպասվում էր, դարձել է ԱՄՆ-ից անգլերենի ուսուցիչների ավելացման քաղաքականությունը, անգլերեն լեզվի ուսուցման տարածումը և սովորողների թվի ավելացումը: Պետական պաշտոնական քարոզչությունն այդ քաղաքականությունը ներկայացնում է որպես երեխաների նկատմամբ հոգատարություն, որ անգլերենին տիրապետելով հայ երեխաների մոտ մեծանում են "հնարավորությունները"։ Փաշինյանի կառավարության այս ամբողջ քաղաքականությունը տեղավորվում է պարզ տրամաբանության մեջ, Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է, ուրեմն անգլերենը պետք է բարձր լինի հայերենի կարգավիճակից։ Օրինակ, պետական հեղաշրջումից հետո ակտիվորեն սկսել են աշխատանքի ընդունել պետական կառույցներում, մարդկանց, ովքեր հայերենին չեն տիրապետում, բայց փոխարենը մի քիչ անգլերեն են խոսում։ Անձնակազմի ընտրության հիմնական չափանիշը անգլերենի իմացությունն է։ Սեպտեմբերին Արևմուտքը Հայաստան կուղարկի հայկական ազգանուններով իր 100-ից ավելի գործակալներին, որոնց հիմնական նպատակը կլինի Հայաստանի կախվածությունը Արևմուտքից մեծացնելն ու խորացնելը:


Ամեն մի երևույթ իր սահմաններն ունի, սակայն հայ լիբերալների ստրկամտությունը Արևմուտքի առաջ կամ ինչպես Ա.Իսահակյանն էր ասում՝ "անբուժելի ռոմանտիզմը" սահմաններ չունի։ Օրինակ, ուշադրություն դարձնենք Հայաստանի կառավարության միակ ինքնաթիռին: Դիմերեսին, Հայաստանի իշխանությունները որոշել են գրել Հայաստանի Հանրապետությունը անգլերենով, հավանաբար, նրանք ամաչում են հայոց լեզվից, և հայերեն գրությունն օգտագործում են ինքնաթիռի մյուս կողմից, և ըստ երևույթին այդ քայլով Հայաստանի իշխանություններն իրենց Արևմտյան տերերին, իրենց հնազանդությանն ու ստրկամտությանը նշան են տալիս: Ինչ չես ասի աշխարհի մյուս երկրների մասին, որոնք նույնպես արևմտյան ազդեցության տակ են, բայց կառավարական ինքնաթիռների դիմերեսին գրում են երկրների անունը, իրենց լեզուներով, և արդեն հակառակ կողմում միայն անգլերով, օրինակ Ուկրաինան, Թուրքիան, Բելառուսը եւ այլն: Կան երկրներ, որոնք օգտագործում են կառավարական ինքնաթիռներում երկրների անունը միայն իրենց լեզուներով, օրինակ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ այլն:


Սուրբ տեղը դատարկ չի լինում, որքան շուտ անհետանում է ռուսաց լեզվի ազդեցությունը, այնքան մեծանում է անգլերենի ազդեցությունը Հայաստանում։ Լեզուն պետության ինքնիշխանության կարեւորագույն բաղադրիչն է։ Այսօր ամբողջ աշխարհի մասշտաբով անգլերենի էքսպանսիան արտացոլում է քաղաքական ասպարեզում անգլոսաքսերի գերիշխանությունը Անգլերեն լեզվի առաջխաղացումը գալիս է մշակույթի, սկզբունքների եւ արժեքների հետ միասին: Այսպիսով, անգլերենը համաշխարհային լեզվի համակարգում դեր է խաղում, որը նման է համաշխարհային դրամական համակարգում դոլարի դերին:


Անգլիան վերջին դարերի ընթացքում ձգտել է համաշխարհային տիրապետության. Բայց մինչև 1945-ի հաղթարշավը անգլոսաքսերը ստիպված էին թաքցնել իրենց ամբիցիաները և իրենց լեզուն պահել "ստվերում", քանի որ նրանք գործում էին անգլիական ավանդական մեթոդներով՝ գաղտնի և ուրիշի ձեռքերով։ Եվ միայն Բրետոն-Վուդյան գաղութային համակարգի ստեղծումից հետո, Հիրոսիմայից և Նագասակիից հետո, անգլերենը, հետևելով ԱՄՆ դոլարին, սկսում է բացահայտորեն զբաղեցնել իր գերիշխող դիրքը աշխարհում՝ ամերիկյան փոփ մշակույթի և անգլո-ամերիկյան ծագում ունեցող միջազգային կորպորացիաների հետ միասին։ Իսկ ահա Ստալինի դիպուկ դիտարկումը անգլոսաքսերի քաղաքականության վերաբերյալ. "Ըստ էության, պարոն Չերչիլը հիմա կանգնած է պատերազմի հրկիզողների դիրքում։ Եւ պարոն Չերչիլը միայնակ չէ այստեղ, նա շատ ընկերներ ունի ոչ միայն Անգլիայում, այլեւ ԱՄՆ-ում: Հարկ է նշել, որ պարոն Չերչիլը և նրա ընկերները ապշեցուցիչ կերպով հիշեցնում են Հիտլերին և նրա ընկերներին։ Հիտլերը սկսել է պատերազմ սանձազերծելու գործը ռասայական տեսության հռչակումից՝ հայտարարելով, որ միայն գերմաներեն խոսող մարդիկ են լիարժեք ազգ ներկայացնում։ Պարոն Չերչիլը պատերազմ սանձազերծելու գործը սկսում է նաև ռասայական տեսությունից՝ պնդելով, որ միայն անգլերեն խոսող ազգերը լիարժեք ազգեր են, որոնք կոչված են իրականացնելու ողջ աշխարհի ճակատագիրը։ Գերմանական ռասայական տեսությունը Հիտլերին եւ նրա ընկերներին բերել է այն եզրակացության, որ գերմանացիները, որպես միակ լիարժեք ազգ, պետք է տիրեն այլ ազգերի: Անգլերեն ռասայական տեսությունը բերում է պարոն Չերչիլին եւ նրա ընկերներին այն եզրակացության, որ անգլերենը խոսող ազգերը, որպես միակ լիարժեք, պետք է տիրեն աշխարհի մյուս ազգերին: Ըստ էության, պարոն Չերչիլը և նրա ընկերները Անգլիայում և ԱՄՆ-ում ներկայացնում են անգլերենով չխոսող ազգերին, վերջնագրի պես մի բան՝ ընդունեք մեր գերիշխանությունը կամավոր, և այդ ժամանակ ամեն ինչ կարգին կլինի, հակառակ դեպքում անխուսափելի է պատերազմը։ Բայց ազգերը արյուն էին թափում հինգ տարվա դաժան պատերազմի ընթացքում՝ հանուն իրենց երկրների ազատության ու անկախության, այլ ոչ թե Հիտլերների գերիշխանությունը Չերչիլի գերիշխանությամբ փոխարինելու համար։ Շատ հավանական է, որ այն ազգերը, որոնք անգլերեն չեն խոսում եւ դրա հետ մեկտեղ կազմում են աշխարհի բնակչության հսկայական մեծամասնությունը, չեն համաձայնի նոր ստրկության գնալ":


Ցավոք, Հայաստանի իշխող դասը 1991 թվականին, ինչպես եւ հետխորհրդային մյուս հանրապետությունները, իրենց համաձայնությունն են տվել անգլոսաքսոնական կամավոր ստրկությանը: Ժամանակը գնում է, և երկրների մոտեցումները փոխվում են, այն, ինչ թվում էր ճիշտ 1991 թվականին, կյանքն ապացուցեց, որ սխալ էր։ Շատ երկրներ սկսում են ապստամբել անգլոսաքսոնական ստրկության դեմ, Ռուսաստանը, Չինաստանը բացեիբաց ասում են՝ ոչ միաբևեռ անգլոսաքսոնական աշխարհին: Բայց միայն Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս խամաճիկ Փաշինյանին, ուժով երկիրը տանում են այնտեղ, որտեղից այլ երկրներ փախչում են:


Բայց եթե մենք ուշադրություն դարձնենք Հայաստանի տնտեսական, մշակութային, առեւտրային, ռազմական եւ այլն կապերին, անգլախոս երկրների հետ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա եւ այլն), ապա կպարզվի, որ այդ հարաբերությունները չնչին բնույթ են կրում, և ոչ մի անհրաժեշտություն չկա պարտադրել Հայաստանի բնակչությանը անգլերեն իմանալ։ Դե ինչ կարելի է ասել, նույնիսկ տարրական ավիահաղորդակցությունը Լոնդոնի եւ Երեւանի միջեւ բացակայում է: Հայաստանի եւ անգլախոս երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը զգալիորեն զիջում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությանը: Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը Հայաստան գալիս է Ռուսաստանից, այլ ոչ թե անգլիախոս երկրներից։ Հայ աշխատանքային միգրանտների ամենամեծ հոսքը արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, այլ ոչ թե անգլախոս երկրներ եւ այլն:


Իսկ ինչ է անում Հայաստանի կառավարությունը։ Հայաստանի կառավարությունը, ելնելով պետական շահերից, ռուսաց լեզվի զարգացման համար բոլոր բարենպաստ պայմաններ ստեղծելու փոխարեն, հակառակ որոշումն է ընդունում, նպաստավոր պայմաններ է ստեղծում անգլերենի համար՝ արգելափակելով ռուսաց լեզվի զարգացումը Հայաստանում։ Սա վառ ապացույցն է այն բանի, որ Հայաստանի կառավարությունն անտեսում է իր պետական շահերը, Հայաստանի կառավարությունն առաջ է մղում և պաշտպանում Արևմուտքի շահերը։ Այլ կերպ Հայաստանի իշխանությունների գործողություններում տրամաբանություն գտնել հնարավոր չէ: Հնարավոր չէ բացատրել, որ Երևանի փողոցների անունը գրում եք անգլերեն, ռուս զբոսաշրջիկների հարմարավետության համար եք գրում, անհնար է բացատրել, որ ստիպում եք հայ երեխաներին ուժով անգլերեն սովորել, որպեսզի նրանք մեծանան և աշխատանք փնտրեն դեպի Ռուսաստան։ Ստեղծելով արհեստական խոչընդոտներ ու դժվարություններ՝ Հայաստանի կառավարությունը նոր "հնարավորություններ" է համարում:


Խոսքը հայկական դպրոցներում անգլերենի ուսուցման արգելքի մասին չէ, խոսքը այս կամ այն օտար լեզվի անհրաժեշտության մասին է՝ ելնելով երկրի ազգային շահերից։ Հայաստանի իշխող դասի ստրկամտությունը անգլոսաքսերի առաջ չի սպառվում։ Ի՞նչ հիմքով է Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ: Արդյոք Հայաստանը նախկին ֆրանսիական գաղութ է եղել, թե այժմ Ֆրանսիայի անդրծովյան տարածքն է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում 700 հազարից ավելի աղքատ կա, սակայն Հայաստանի կառավարությունը չի շտապում այդ խնդրի լուծումը գտնել և զբաղված է երկրորդական գործերով ու զվարճանքներով։ Օրինակ՝ ինչպես է Փաշինյանը ֆրանսերեն սովորում: Ահա սա է իրականությունը...


Ահա ակնհայտ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանի իշխող դասը պատրաստ է ամեն ինչի գնալ՝ ի վնաս իր ազգային շահերի, հանուն Արևմուտքի առաջ խոնարհվելու և ստրկամտության ։

댓글


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page