top of page

Անգլիացիների դավերը և Հայաստանի վերածնունդը

Վաղ ժամանակներից հայ ժողովուրդը, թուրքական և պարսկական լծից ազատվելու բոլոր հույսերը կապում էր Ռուսաստանի հետ։




Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


196 տարի առաջ՝ 1828թ. փետրվարի 10-ին, ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվեց 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը: Ռուսաստանի հաղթանակի շնորհիվ Հայաստանը կարողացավ վերածնվել և կրկին հայտնվել աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Այս պատմությունը նրա մասին է, թե ինչպես էր Ռուսաստանը փորձում ազատագրել Հայաստանը պարսկական և թուրքական լծից, և ինչպես էին Անգլիան և Ֆրանսիան խանգարում և վնասում Հայաստանի ազատագրմանը:


Ինչպես հայտնի է պետականության կորստից հետո, Հայաստանն դառցավ թուրքերի, քրդերի և պարսիկների միջև պատերազմի թատերաբեմ։ 1555 թվականին հաստատվեց Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև սահմանը, որը գործում է առանց մեծ փոփոխությունների մինչև այսօր։ Երկար պատերազմներից հետո Օսմանյան կայսրությունը և Պարսկաստանը վերջնականապես բաժանեցին Հայաստանը միմյանց միջև, Մեծ Հայքի զգալի մասը՝ Արևմտյան Հայաստանը, անցավ Թուրքիային, իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանին։ Ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Պարսկաստանի դարավոր հակահայկական քաղաքականությունը աղետ դարձավ հայերի համար, Հայաստանի շատ շրջաններում հայ բնակչությունը ոչնչացվեց, իսկ նրանց փոխարեն բնակեցվեցին քրդերի և թուրքերի քոչվոր մահմեդական ցեղեր:


XIX դարում Հայկական լեռնաշխարհի և Կովկասի համար սուր պայքար է սկսվում Ռուսաստանի, Պարսկաստանի, Թուրքիայի, ինչպես նաև Անգլիայի և Ֆրանսիայի միջև: Թուրքիան և Պարսկաստանը բոլոր միջոցներով ձգտում էին ամրապնդել իրենց իշխանությունը Հայկական լեռնաշխարհում և գրավել ողջ Կովկասը։ Ունենալով Անգլիայի և Ֆրանսիայի աջակցությունը՝ նրանք սպառնալից հարձակումներ են ձեռնարկել Ռուսաստանի հարավային սահմանների դեմ: Ռուսաստանը, ունենալով իր տնտեսական և քաղաքական շահերը, ձգտում էր ոչ միայն պաշտպանել իր հարավային սահմանները, պաշտպանել վրացիներին և հայերին թուրքերից և պարսիկներից, այլև Թուրքիային և Պարսկաստանին դուրս մղել Կովկասից և Հայկական լեռնաշխարհից, որպեսզի ազատ մուտք ունենա դեպի Սև ծով, Կոստանդնուպոլսի ազատագրման համար, ձեռք բերելու նոր շուկաներ և այլն: Անգլիայի և Ֆրանսիայի իշխող խմբերը ձգտում էին գաղութացնել Մերձավոր Արևելքի երկրները, իրենց ձեռքում պահել Արևելքի մենաշնորհային առևտուրը, Թուրքիային և Պարսկաստանին հրահրել Ռուսաստանի դեմ, որպեսզի թույլ չտան Կովկասի և Հայկական լեռնաշխարհի միացումը Ռուսաստանին։ Կարճ ասած՝ անել հնարավոր ամեն ինչ՝ Մերձավոր Արևելք Ռուսաստանի առաջխաղացման ուղիները փակելու համար։ Բացի այդ, Ֆրանսիայի և Անգլիայի միջև մրցակցային պայքար էր ընթանում Արևելքի շուկաների ազդեցության և վերահսկողության համար:


Դեռ վաղ ժամանակներից հայ ժողովուրդը, թուրքական և պարսկական լծից ազատվելու բոլոր հույսերը կապում էր Ռուսաստանի հետ։ XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին երբ Ռուսաստանը վճռական քայլեր ձեռնարկեց Անդրկովկասը և Հայկական լեռնաշխարհը միացնելու ուղղությամբ, հայերը ոտքի կանգնեցին թուրք և պարսկական զավթիչների դեմ:


Քարթլին 1801թ., Մինգրելիան 1803թ., Իմերեթիան 1804թ., Աբխազիան 1810թ. խաղաղ միացումը Ռուսաստանին, դժգոհություն առաջացրեց Պարսկաստանում, ինչը, ի վերջո, հանգեցրեց ռուս-պարսկական պատերազմի: Ռուսական զորքերի հաջող հարձակումը հանգեցրեց Ռուսաստանի նոր տարածքների միացմանը՝ Շիրակ, Արցախ, Բաքու և Դերբենդ: Սակայն 1804 թվականին Երևանի բերդի ազատագրման առաջին փորձն անհաջող է ավարտվում: 1806 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը Թուրքիային դրդում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Ֆրանսիան, ինչպես և Անգլիան, ակտիվորեն ֆինանսավորում, վարկավորում, զինում, մարզում, կառուցում են Թուրքիայի և Պարսկաստանի ռազմական օբյեկտները։ Ֆրանսիան և Անգլիան ձգտում են Ռուսաստանի դեմ Թուրքիայի և Պարսկաստանի ռազմական դաշինք ստեղծել։ 1807 թվականին Լեհաստանում կնքվում է Ֆրանս-պարսկական ռազմաքաղաքական պայմանագիր՝ ուղղված Ռուսաստանի դեմ: Նապոլեոն Բոնապարտի հրահանգով Թուրքիա և Պարսկաստան է ուղարկվում ֆրանսիական ռազմական առաքելություն, որը բաղկացած է պրոֆեսիոնալ մասնագետներից և ինժեներներից: Այս պայմանագրի համաձայն Նապոլեոն Բոնապարտը խոստանում է Պարսկաստանին վերադարձնել Ռուսաստանին միացած Պարսկաստանի բոլոր նախկին տարածքները: Նապոլեոն Բոնապարտն նաև անձամբ խոստանում է թուրքերին տալ Ղրիմն ու Կովկասը։ Թուրքական գրոհները Շիրակի և Ջավախքի կողմից ռուսական բանակը հաջողությամբ հետ է մղում։ Եվ 1808 թվականին ռուսական բանակը սկսում է պաշարել է Երևանի բերդը։ Սակայն Երևանը ազատագրելու երկրորդ փորձը ևս ձախողվում է: Այդ ձախողման պատճառներից մեկը ֆրանսիական ինժեներական զորքերի ակտիվ մասնակցությունն էր: 


Բացի Ֆրանսիայից, Անգլիան նույնպես սկսում է ակտիվ գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի դեմ: Անգլիան ակտիվորեն զինում և ֆինանսավորում է Պարսկաստանի բանակը, ներառյալ նույնիսկ զինվորական համազգեստը: Անգլիայի գործակալները կաշառում են տեղի մահմեդական առաջնորդներին Ռուսաստանի դեմ ապստամբության համար: Չնայած միջազգային անբարենպաստ իրավիճակին, Ռուսաստանին, այնուամենայնիվ, հաջողվեց հաղթող դուրս գալ ինչպես թուրք-ռուսական պատերազմում, այնպես էլ ռուս-պարսկական պատերազմում։ 1812 թվականի մայիսի 16-ին կնքվում է Բուխարեստի պայմանագիրը, որով ավարտվում է ռուս-թուրքական պատերազմը: Բուխարեստի պայմանագիրը Ռուսաստանին հնարավորություն տվեց զորքերը կենտրոնացնել Նապոլեոնի և պարսիկների դեմ: 1812 թվականին Հայրենական պատերազմի ժամանակ պարսկական բանակը ագրեսիվ հարձակումներ է ձեռնարկել Ռուսաստանի վրա, օգտվելով իրավիճակից, պարսիկները փորձում էին վերադարձնել իրենց կորցրած տարածքները: Սակայն ռուսական բանակը տեղի հայ բնակչության աջակցությամբ հաջողությամբ հակահարվածներ է հասցրել պարսիկներին: Արդյունքում պարսիկները ստիպված են հաշտություն խնդրել Ռուսաստանից, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը: Ըստ այդ պայմանագրի Պարսկաստանը Ռուսաստանի օգտին, մեկընդմիշտ հրաժարվում է Դաղստանից, Բաքվից, Արցախից, Շիրակից, Լոռիից և Արևելյան Վրաստանից: 


Գյուլիստանի պայմանագրի ստորագրումից և Նապոլեոնի պարտությունից հետո Անգլիան սկսում է իր դավադիր աշխատանքը՝ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև նոր պատերազմ հրահրելու նպատակով: Անգլիայի դրդումով, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը՝ Աբբաս-Միրզան, առանց պատերազմ հայտարարելու, 1826 թվականի հուլիսի 16-ին ներխուժում է Արցախ, այդպես սկսվեց ռուս-պարսկական պատերազմը : Պարսիկներին ոչ մի կերպ չի հաջողվում կոտրել ռուսական բանակի դիմադրությունը և առաջ շարժվել, բազմաթիվ մարտերից հետո, որտեղ ռուսական բանակի հետ մարտնչում էին հայկական կամավորական ջոկատները, պարսիկները սկսեցին նահանջել: 1827 թ. սեպտեմբերի 24-ին սկսվում է Երևանի բերդի պաշարման երրորդ փորձը: Երկար ու արյունալի մարտերից հետո՝ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին, ռուսական բանակին և հայ կամավորներին հաջողվեց վերջապես ազատագրել Երևանը պարսիկներից: Երևանի ազատագրումը կարևոր քաղաքական, ռազմական և տնտեսական նշանակություն ուներ: Երևանի ազատագրումը հայ ժողովրդի համար դարձավ վերածննդի յուրահատուկ խորհրդանիշ: Խաչատուր Աբովյանը գրել է,- "Դժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չեր ունենալ, ինչպես Երևանու բերդի առնիլը հայերի համար": 


Երևանի բերդի կորստից հետո պարսիկները չհանձնվեցին և պատերազմը շարունակվեց. 1827թ. հոկտեմբերի 13-ին ռուսական բանակը մտնում է Թավրիզ, որտեղ տեղի հայ բնակչությունը աղ ու հացով են դիմավորում ռուսներին: Թավրիզի կորուստը տագնապ առաջացրեց ոչ միայն պարսիկների, այլև անգլիական դեսպանատան մոտ որը ղեկավարում և ուղղորդում էր պարսիկների գործողությունները: Հենց անգլիական դեսպանի պահանջով Աբբաս-Միրզան Պասկևիչից զինադադար խնդրեց: Տեսնելով, որ պարսիկները ձգձգում են բանակցությունները, ռուսական բանակը լայն հարձակում է սկսում Պարսկաստանի խորքում, 1827-ի վերջին ռուսական բանակը գրավում է Ուրմիան, Սալմաստը, Արդաբիլը և սկսում շարժվել դեպի Թեհրան: Թեհրանի ճանապարհին գտնվող Թուրքմենչայ գյուղում վերսկսվում են բանակցությունները, որոնք ավարտվում են փետրվարի 10-ին Թուրքմենչայի պայմանագրի ստորագրմամբ: Թուրքմենչայի պայմանագրի համաձայն, Պարսկաստանը մեկընդմիշտ ճանաչում է Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները, ինչպես նաև ամբողջ Կովկասը որպես Ռուսաստանի սեփականություն: Այսպիսով, ռուս-պարսկական պատերազմում Ռուսաստանի հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանը կարողացավ ազատվել պարսկական դարավոր լծից, Ռուսաստանի քաղաքականության շնորհիվ սկսվեց Պարսկաստանից հայերի հայրենադարձությունը Արևելյան Հայաստան: Այս ամենը հիմք հանդիսացավ հետագայում հայոց պետականության վերածննդի համար:


Անգլիան, չնայած Պարսկաստանի պարտությանը, շարունակեց իր հակառուսական, հակահայկական վնասարար քաղաքականությունը։ Անգլիան իր գործակալների միջոցով ամեն կերպ խանգարում էր Պարսկաստանից դեպի Արևելյան Հայաստան հայերի հայրենադարձությանը։ Անգլիայի գործակալները 1829 թվականին կազմակերպել են Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան Ա. Գրիբոեդովի սպանությունը՝ ռուս-պարսկական նոր պատերազմ սանձազերծելու նպատակով: Այնուամենայնիվ, անգլիացիների դավերը չիրականացան, Ռուսաստանը և Պարսկաստանը պատմության մեջ այլևս ոչ մի անգամ չեն կռվել միմյանց դեմ: 


Այսօր առավել քան երբևէ կարևոր է իմանալ և դասեր քաղել պատմությունից, այն պատմությունից, թե ով է օգնել հայերին ազատագրության հարցում և ով է ամեն կերպ խանգարել դրան։ Այսօրվա կիսագաղութային կապիտալիստական Հայաստանում, որտեղ իշխում են Արևմուտքի խամաճիկներն ու գործակալները, որդեգրված է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղեգիծ։ Այսինքն՝ Հայաստանն ինտեգրվում է իր դարավոր թշնամիների հետ: Ելնելով դրանից՝ Հայաստանը վարում է հակառուսական արտաքին և ներքին քաղաքականություն: Եթե կարճ խոսենք, ապա Հայաստանի իշխանությունները տակնուվրա արեցին հայոց պատմությունն ու հայկական արժեքները՝ հայ բարեկամ Ռուսաստանին ներկայացնելով որպես թշնամի, իսկ հայ թշնամիներին՝ Արևմուտքը, ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան, Թուրքիան, Ադրբեջանը՝ որպես բարեկամ: Նման քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, դրա մասին է վկայում Հայաստանի ողջ պատմությունը: Հենց Հայաստանը դառնում է Արևմուտքի մանրադրամը, սկսվում են ցեղասպանություններն ու տարածքների կորուստը: Արևմուտքի այս կապիտալիստական ստրկությունից դուրս գալու միակ ճիշտ ճանապարհը Սոցիալիստական Հայկական Հանրապետությունն է:


Սոցիալիստական Հայկական Հանրապետությունում կկիրառվի արտաքին և ներքին քաղաքականություն, որը կհամապատասխանի երկրի պետական և բնակչության մեծամասնության շահերին: Ռուսաստանը Հայաստանի համար համարվելու է եղբայրական երկիր և ժողովուրդ: Հոկտեմբերի 1-ը՝ Երևանի ազատագրման օրը, պետք է դառնա Հայաստանի պետական տոներից մեկը:

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page