Անկա՞խ Հայաստան
Ինչո՞ւ նկատի չունենալ, որ բոլոր եվրոպական պետությունները հրաժարվեցին իրենց անկախությունից ու մտան Եվրոմիության մեջ:
Տիգրան Մարտիրոսյան
ԽՍՀՄ-ի տարիներին Հայաստանը շատ ավելի անկախ էր, քան «անկախ Հայաստանի» տարիներին, որովհհետև Միության ներսում նա պաշտպանված էր ու հավասար էր աշխարհի ցանկացած այլ պետությանը, ունենալով Ատոմակայան ու Միջուկայյին ֆիզիկայի ինդտիտուտ, Բյուրականի աստղադիտարն ու ռադիոաստղադիտարան, հիանալի պաշտպանված սահմաններ, հիանլաի կրթահամակարգ ու առողջապահություն, արտադրություն ու գիտություն, ծաղկող մշակույթ ու գեղեցիկ մարդկային հարբաերություններ, արժեհամակարգ:
Այս ամենի համար է անկախությունը պետք, դրանց հասնելու միջոց է անկախությունը, դրանք ձեռք բերելու մ իջոց է, ոչ թե ինքնանպատակ:
Մենք հիմարաբար բարձր աստիճանի անկախությունըց հրաժարվեցինք, որպեսզի ստանանք անհամեմատ ավելի ցածր մակարդակի կեղծ անկախություն, դառնալով կախված մեր թշնամիներից, դառնալով հետ զարգացող պետություն, քար ու քանդ արված արդյունաբերությամբ ու մնացած բոլոր բնագավառներով, դառնալով տագնապով ու անկարողության զգացումով լցված մի փոքրիկ տարածք, որտեղ վերնախավը իր երեխայական միամտությանբ ու ագահությամբ զբաղված է իր խաղալիքների համար ապրելով իսկ պետությունը համարում է իրեն այդ խաղալիքները ապահովող կառույց, որից միշտ պետք էր մի բան վերցնել, բայ որին ոչինչ չպետք է տալ:
Այնպես որ առանց անկախության իմաստը հասկանալու հնարավոր չէ անկախություն ունենալ:
Առանց իմանալու, թե ինչից ես ուզում անկախ դառնալ, ինչ ես կորցնելու, ինչ ես ստանալու այդ անկախության արդյունքում, անկախության ձգտելը ընդամենը ինքնախաբեություն է ու անիմաստություն:
Արևմուտքով երեխայաբար հիանալ ու չնկատե՞լ, որ գրեթե բոլոր եվրոպական պետությունները հրաժարվեցին իրենց անկախությունից ու մտան Եվրոմիության մեջ, որպեսցի ապրեն զարգացման նոր ժամանակաշրջան:
Ինչպե՞ս է հաջողվում դա չնկատել ու նիկոլավարի շարունակել չցանկանալով բարեկամի հետ միանալ, միություն ստեղծել ու դառնալ բոլոր մնացած հարցերը լուծելու ընդունակ: Ոչ թե ամեն օր նոր անլուծելի խնդիրների առաջ կանգնելու ընդունակ փոքրիկ, անկարող, տագնապով լցված ու նորանոր փորձանքների սպասող «անկախ» պետությունիկ:
Եթե «անկախությունն» այդքան լավ է, ինչու Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ Թուրքիայի հետ նոր միւթյան կազմի մեջ մտնի:
Իսկ մենք դա տեսնելով, ինչո՞ւ ենք շարունակում հիմարաբար հրաժարվել Ռուսաստանի հետ նոր Միության կազմի մեջ մտնելուց:
Comments