Արևմուտքը ֆինանսավորում է իր կիսագաղութային երկրի կրթությունը
Հայաստանում ոչ մի քաղաքական կուսակցություն հանդես չի եկել այն դատապարտմամբ, որ Արևմուտքը կրթությանն աջակցելու քողի տակ մտնում է Հայաստանի ներքին գործերի մեջ:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Հայտնի է դարձել, որ Եվրամիությունը 32 մլն եվրո կփոխանցի Փաշինյանի հակաժողովրդական և կոռուպցիոն ռեժիմին, որպեսզի հայատյաց Փաշինյանը դաստիարակի ապագա հայատյաց "փաշինյաններին":
Այս առումով կարելի է առանձնացնել մի շարք կետեր.
- Նախ, որքան շատ հակահայկական քաղաքականություն է դրսևորում Փաշինյանը, այնքան ավելի շատ ֆինանսական և քաղաքական աջակցություն է ստանում Արևմուտքից,
-Երկրորդ՝ Հայաստանում կառուցված է բացարձակ այլանդակ կապիտալիստական համակարգ, որտեղ պետությունն ի վիճակի չէ կատարել իր տարրական գործառույթները՝ սկսած անվտանգությունից մինչև կրթություն,
-Երրորդ՝ Հայաստանը կառավարում են բացարձակապես ապաշնորհ, ոչ պրոֆեսիոնալ, կոռումպացված պաշտոնյաներ, որոնք ի վիճակի չեն առանց Արևմուտքի վարկերի ինչ-որ բան անել։ Հայաստանի կառավարությունը կարող է տուն գնալ, եթե արեւմտյան վարկեր չլինեն,
-Մարդիկ, ովքեր ապրում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, պետք է հստակ հասկանան, որ այն ամենը, ինչ արվում է Հայաստանում, -շրջանների ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերը, դպրոցների վերանորոգում, հրշեջ կայանների բացում, նոր ոստիկանական մեքենաներ և համազգեստներ, սոցիալական սպասարկման կենտրոնների բացում և այլն-, արվում է ոչ թե այն պատճառով , որ, ինչպես պնդում է պետական քարոզչությունը, Փաշինյանի կառավարությունը լավ է աշխատում, այլ որովհետև Արևմուտքն իր սեղանից փշրանքներ է նետում իր խամաճիկին, որպեսզի նա այդ միջոցներով կարողանա ժողովրդին հետ պահել ապստամբությունից,
- Ճիշտ ժամանակն է, որ Փաշինյանի մոլի աջակիցները, օրինակ, Սերժ Թանկյանը, քարոզիչները ի վերջո պատասխան տան, բացատրեն թե ինչու ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում այդ երկրների կրթությունը ոչ մի այլ երկիր չի ֆինանսավորում, իսկ Հայաստանում ֆինանսավորում են։ Որն՞ է խնդիրը, Հայաստանում սխալ կապիտալիզմ է քան Ամերիկայում, Եվրոպայում, թե գուցե Հայաստանը կառավարում են արևմտամետները,
- Հայաստանում ոչ մի քաղաքական կուսակցություն հանդես չի եկել այն դատապարտմամբ, որ Արևմուտքը կրթությանն աջակցելու քողի տակ մտնում է Հայաստանի ներքին գործերի մեջ:
Վերջում նշենք, որ այսքան երկար պատմական ճանապարհ ունեցող հայ ժողովրդին արժանի չէ Արևմուտքի կիսագաղութ լինելը, ամոթալի է, որ Արևմուտքը, որպես մուրացկանի, Հայաստանին փող է տալիս կրթության, ընտրությունների, ոստիկանների վարտիքի համար։
Ինչքան կարելի է աչք փակել, երբ Արևմուտքը սկսում է դասեր տալ Հայաստանին, ինչպես պետք է ճիշտ ապրել, ինչ օրենքներով պետք է ապրել, ինչ Սահմանադրություն կարելի է ունենալ, ում հետ պետք է ընկերություն անել, ում հետ՝ ոչ: Որքան՞ կարելի է հանդուրժել այս նվաստացումը:
Հայ ժողովուրդն արժանի է ավելի արժանապատիվ դիրքի, դրա համար պետք է հրաժարվել կապիտալիզմից՝ իր բոլոր արբանյակներով՝ գործազրկություն, աղքատություն, կիսագաղութություն, որը մահացու վնաս է հասցնում Հայաստանին, ինչը մենք տեսնում ենք ամեն օր: Կապիտալիզմի այլընտրանքը սոցիալիզմն է, Հայաստանի բարեկեցիկ ապագան հնարավոր է միայն սոցիալիստական ճանապարհով:
Comments