Արժանթինահայ Մշակութային Միության գործունեությունը համաճարակի ժամանակներում
Այս 4 ամիսների ընթացքին Արժանթինահայ առաջադիմական կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը, հարմադրելով զայն պարտադիր կարանտինին:
Արժանթինում՝ կորոնավիրուսի պատճառով, կառավարությունը մարտի 20-ին հռչակեց պարտադիր կարանտին երկրի 24 նահանգներում, որը տևում է մինչև հիմա, մանավանդ մայրաքաղաքում և Բուենոս Այրեսի նահանգում, ուր ապրում է Արժանթինի բնակչության գրեթե կեսը. 20 միլիոն մարդիկ:
Այս տարի Արժանթինահայ Մշակութային Միությունը պատրաստվում էր մեծ շուգով տոնելու Խորհրդային Հայաստանի հարյուր ամյակը, ինչպես նաև միության «Գայանե» պարախմբի և շաբաթօրյան մշակույթի դպրոցի համապատասխանաբար 60-րդ և 10-րդ ամյակները:
Հունվարից սկսած ժողովներում կամաց-կամաց իր վերջնական ձևավորումն առնում էր 2020թ կազմակերպության ծրագիրը, բայց մեկենըմեկ կորոնան հայտնվեց մեր կյանքում...
Ներկայիս, այս դժվար և անորմալ պայմաներում, Արժանթինահայ Մշակութային Միությունը (ԱՄՄ) շարունակում է իր գործունեությունը, հարմադրելով զայն պարտադիր կարանտինին: Այսպես, ապրիլ, մայիս և հունիս ամիսները եղան իսկապես ինտենսիվ, թե ներքին և թե արտաքին տեսակետով: Այս 100ից ավելի օրերի ընթացքում կարողացանք ակտիվ պահել կազմակերպության կոլեկտիվը միութենական աշխատանքի տարբեր ճակատներում և նրա մասնակցությունը գաղութային և ազգային զանազան նախաձեռնություններում:
Ապրիլ ամսում ԱՄՄ-ը և երիտասարդաց միությունը մասնակցեցան հայերի ցեղասպանության 105-րդ ամյակի նվիրված միասնական հրապարակային հայտարարությունների մշակման և համագաղութային ուրիշ գործողություններից: Նաև ԱՄՄ կազմակերպեց հայկական հարցի հետ կապված երկու բանակցություններ՝ «Հայերի ցեղասպանությունը և Մարդկանց Իրավունքները» և «Հայերի ցեղասպանությունը և Սովետական Հայաստանը», որոնք ուղիղ հեռարձակվեցին Ֆեյսբուքում, ունենալով ամեն մեկը 150 մասնակիցներ:
Ապրիլի 20-ին սկսավ լույս տեսնել մեր թերթի՝ «Նոր Սեւան»ի թվային տարբերակը՝ հայերեն/իսպաներեն, որը շուտով արժանացավ ընթերցողների ուշադրությանը: «Նոր Սեւան»ում կգտնեք Հայաստանի, սփյուռքի համայնքների, մեր երկրի ազգային և գաղութային նորություններին վերաբերող նյութեր, ինչպես նաև հոդվածներ նվիրված Խորհրդային Հայաստանի պատմության, Հայոց ցեղասպանության, մարդու իրավունքներին պաշտպանության, և շահագործման և ճնշման դեմ ժողովուրդների պայքարին՝ հանուն խաղաղության, բարեկամության և համերաշխության:
Նույն ապրիլ ամսում մասնակցեցանք՝ Պոլիսի «Նոր Զարթօնք»ի ընկերների հրավերով, նրանց կազմակերպված «1915-ը եւ Ներկան» վիտեո-Քոնֆերանսից, և միասին հրատարակեցինք «Ուրացումը Օր մը եւս Չշարունակուի, Ցեղասպանութիւնը Թող Վերջ Գտնէ» հայտարարությունը:
Հաղթանակների մայիսը նույնպես եղավ ինտենսիվ՝ գործերի տեսակետով, Արժանթինահայ Մշակութային Միության համար:
Մաս կազմելով «Ազգություններ հանուն Մարդկանց Իրավուքների» հասարարական կազմակերպությանը, մյուս անդամների հետ միասին կազմակերպեցինք և մասնակցեցանք Հաղթանակի 75-րդ ամյակի նվիրված դասախոսությունից, որու ընթացքին բանախոսները պատմեցին հայ, ռուս, իտալացի, իսբանացի և հրյա ժողովուրդների մասնակցության մասին, ֆաշիստների դեմ հաղթանակին հասնելու համար:
Մայիսի 27-ին, կրկին Facebook-ում, տեղի ունեցավ հաղթանակների ամսի նվիրված ելույթը, որտեղ Գաբրիել Սիվինյանը՝ ԱՄՄ անդամ և Բուենոս Այրեսի պետական համալսարանի Պաղեստինյան ուսումնասիրությունների ազատ ամբիոնի տնօրեն, խոսեց այն իրադարձությունների մասին, որոնք կապված են Սարտարապատի հերոսամարտի և Հայաստանի Հանրապետության ստեղծման հետ: Ատրիան Լոմլոմջյանը՝ ԱՄՄ նախագահ և «Հայ Ձայնը» ռադիոժամի տնօրեն, պատմեց Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցության մասին և Խորհրդային Միության դերակատարությունը ֆաշիզմի հաղթանակում: Վերջում, պրոֆեսորա Ռոզիտա Յուսեֆյանը՝ ՀԲԸՄ Մարի Մանուկյան վարժարանի նախկին տնօրենուհի և Հայաստան Հիմնադրամի անդամ, մանրամասն խոսեց Շուշիի ազատագրման և Արցախի անկախության մասին:
Հունիսի 10-ին, նորից Facebook-ում, Արժանթինահայ Մշակութային Միությունը կազմակերպեց զեկույց «Մարդկանց Իրավունքները Թուրքիայում՝ այսօր» թեմայով: Ելույթ ունեցան խոսնակներ Նորա Կորտինյասը՝ Պլազա դե Մայոյի Մայրերի նախագահ; Մեհմետ Դողանը՝ Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը մեր երկրում, և Գաբրիել Չաբրասյանը՝ Արժանթինահայ Մշակութային Միության երիտասարդության անդամ:
Այս միջոցառումներից զատ, «Գայանե» պարախումբը շարունակում է իր 60-րդ ամյակի նվիրված ձեռնարկները: Շաբաթ օրերը անսամբլի համար ինտենսիվ են, քանի որ յուրաքանչյուր վիրտուալ փորձից հետո բանակցություններ են սկսվում անսամբլի նախկին անդամների հետ, ովքեր պատմում են իրենց հիշողությունները, պարախմբի անցյալի և իրենց անձնական փորձառության մասին: Հետո՝ երեկոյան 8-ին, ֆեյսփուքում սկսվում է «KAIANE EN CASA» ֆունկցիան, ուր կես ժամվա ընթացքում ներկայացվում են պարեր համույթի տարբեր փառատոններից:
Պետք է նշենք, որ «Գայանե»ն և իր պատանեկան կազմը, ինչպես նաև Արժանթինահայ Մշակութային Միության նվագախումբը, շարունակում են իրենց փորձերը: Նույնպես, շարունակում է իր գործունեությունը ԱՄՄ մշակույթի դպրոցը՝ 5-ից 12 տարեկան երեխաներու համար:
Comments