Ասադը մտադիր չէ ճանաչել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիան
Կան երկրներ, որոնք վարում են իրենց պետական շահերը պաշտպանելու արժանապատիվ քաղաքականություն, և, իհարկե, կան երկրներ, որոնք խայտառակ կերպով վաճառում և հրաժարվում են իրենց շահերից:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Միջազգային քաղաքականության մեջ կան երկրներ, որոնք վարում են իրենց պետական շահերը պաշտպանելու արժանապատիվ քաղաքականություն, և, իհարկե, կան երկրներ, որոնք խայտառակ կերպով վաճառում և հրաժարվում են իրենց շահերից։ Երկրորդ դեպքին օրինակ, կարող եք վերագրել Հայաստանը՝ որը ենթարկվեց Արևմուտքին, և ծաղրածու Փաշինյանը աջ ու ձախ հանձնում է Հայաստանի տարածքները: Իսկ առաջին դեպքին, կարող եք վերագրել Սիրիան, որը չհանձնվեց Արևմուտքին և մինչ օրս շարունակում է իր ազատագրական պայքարը։
Այսպես, իր հարցազրույցի ժամանակ SkyNewsArabia հեռուստաալիքին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ, -"Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջ է քաշում Անկարան։ Ներկա իրավիճակում նրա հետ բանակցությունների մեջ մտնելը կնշանակի Սիրիայի հյուսիսային շրջանների թուրքական օկուպացիայի ճանաչում": Սիրիայի նախագահը հստակ հասկացնում է, որ Էրդողանի հետ կհանդիպի միայն այն բանից հետո, երբ թուրքական զորքերը լքեն իր երկիրը:
Նշենք, որ Սիրիան վաղուց է գտնվում ԱՄՆ-ի նշանառության տակ: Սակայն չնայած տարբեր բռնազավթումներին, ճնշումներին, ռմբակոծություններին, պատժամիջոցներին, պետական հեղաշրջումներին, Սիրիան Ռուսաստանի շնորհիվ շարունակում է ամուր կանգնել և պատասխանել բոլոր մարտահրավերներին: Սիրիայի ղեկավարությունում գտնվում են խելացի մարդիկ, ովքեր հասկանում են, որ վաղ թե ուշ կգա ժամանակը, երբ Սիրիայի տարածքները կազատագրվեն թուրքական, իսրայելական և ամերիկյան օկուպացիայից:
Comments