top of page

Գորբաչովյան "համամարդկային արժեքները" և Հայաստանը

Համամարդկային արժեքների հռչակումը նշանակում էր դրանց գերակշռող նշանակությունը առանձին պետությունների, ժողովուրդների, սոցիալական խմբերի և դասերի շահերի նկատմամբ։ Դա հետագայում հանգեցրեց Խորհրդային Միության հրաժարմանը Արևմուտքի հետ առճակատման քաղաքականությունից, այսինքն՝ սոցիալիզմի հրաժարվելուց և անցում դեպի կապիտալիզմը։



Մ. Գորբաչովի և նրա շրջապատի քաղաքական հայացքներն արտացոլված են նրա "Վերակառուցում և նոր մտածողություն մեր երկրի և ամբողջ աշխարհի համար" գրքում, որը լույս է տեսել 1987 թվականին: Իր գրքում Մ. Գորբաչովը նոր մտածողություն է առաջարկում ոչ միայն սեփական երկրի, այլև ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Արևմուտքի համար: Իր նոր քաղաքական մտածողության մեջ Գորբաչովը ներկայացնում է երկու հիմնարար նոր դրույթներ, որոնք հանգեցրին Խորհրդային Միության արտաքին քաղաքականության գաղափարական հիմքերի վերանայմանը: Առաջինը համամարդկային արժեքների գերակայությունն է դասակարգային արժեքների նկատմամբ, երկրորդը՝ արտաքին քաղաքականության դեիդեոլոգիզացիան։


Գորբաչովն իր գրքում նշում է, որ 20-րդ դարի դրամատիկ ավարտին -"մարդկությունը պետք է ճանաչի համամարդկային առաջնահերթության կենսական անհրաժեշտությունը՝ որպես դարաշրջանի գլխավոր հրամայական։ Նոր մտածողության առանցքը համամարդկային արժեքների գերակայության և ավելի ճիշտ՝ մարդկության գոյատևման ճանաչումն է։ Միջազգային ասպարեզում դասակարգային առճակատման օբյեկտիվ սահման է հայտնվել, և դա ընդհանուր ոչնչացման սպառնալիքն է":


Գորբաչովի անցումը դասակարգային շահերի գերակայությունից համամարդկային շահերի տևեց աստիճանաբար, մոտ երեք տարի: Դեռևս գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո իր առաջին ելույթներում Մ. Գորբաչովը շեշտը դնում էր ողջ մարդկության համար ընդհանուր խնդիրների վրա, որոնք պետք է լուծել միայն համատեղ ջանքերով: Ավելի հստակ այս թեմայի շուրջ նա խոսեց 1986 թվականի մայիսի 23-ին արտաքին գործերի նախարարությունում կայացած փակ համաժողովում: Այնտեղ Գորբաչովը խոսեց այն մասին, որ խաղաղության պահպանումը գերակա է բանվորական շարժման շահերի նկատմամբ՝ դրանով իսկ պատրաստելով տեսական հիմք դասակարգային շահերի հետագա ընդարձակ մեկնաբանության համար։


Նույն թեման Գորբաչովը բարձրացրեց 1986 թվականի հոկտեմբերին Իսիկ-Կուլի միջազգային համաժողովի մասնակիցների առջև։ Այստեղ Գորբաչովն առաջին անգամ բացահայտ խոսեց "համամարդկային արժեքների գերակայության մասին, դասակարգային շահերի նկատմամբ"։


Ավելի մանրամասն այս մոտեցումը ներկայացվել և մշակվել է Գորբաչովի գրքում։ Բազմազան և փոխկապակցված աշխարհում, նշվում է դրանում, անհրաժեշտ է անցնել "այն ամենի միջով, ինչը մեզ բաժանում է՝ հանուն համամարդկային շահերի, հանուն երկրի կյանքի համար"։ Գրքում ընդգծվում էր, որ միջազգային քաղաքականության հիմքում պետք է դնել "համամարդկային բարոյա-էթիկական նորմերը", անհրաժեշտ է "մարդկայնացնել միջպետական հարաբերությունները":


"Համամարդկային արժեքների գերակայությունը, ըստ Գորբաչովի, նոր քաղաքական մտածողության հիմքն է, և դրանք վեր են դասակարգայիններից":


Համամարդկային արժեքների հռչակումը նշանակում էր դրանց գերակշռող նշանակությունը առանձին պետությունների, ժողովուրդների, սոցիալական խմբերի և դասերի շահերի նկատմամբ։ Դա հետագայում հանգեցրեց Խորհրդային Միության հրաժարմանը Արևմուտքի հետ առճակատման քաղաքականությունից, այսինքն՝ սոցիալիզմի հրաժարվելուց և անցում դեպի կապիտալիզմը։ Համամարդկային արժեքների շարքում գլխավորը հռչակվեց մարդկության գոյատևումը: Միջազգային հարաբերությունների ասպարեզում պետք էր լիներ մոլորակի վրա խաղաղության ապահովման և պատերազմների կանխարգելման խնդիրը: Այս շահերը հռչակվել էին համընդհանուր և միավորող բոլոր երկրների համար՝ անկախ նրանց սոցիալ-քաղաքական կարգից։


Հարկ է նշել, որ Գորբաչովը, համամարդկային շահերը դասակարգային շահերի նկատմամբ գերակայելու գաղափարը հիմնավորելիս, փորձում էր հենվել Լենինի հեղինակության վրա։ Ահա թե ինչ է գրում Գորբաչովը. "լինելով պրոլետարիատի կուսակցության առաջնորդը, տեսականորեն և քաղաքականապես ապահովելով նրա հեղափոխական խնդիրները, Լենինը գիտեր, թե ինչպես տեսնել ավելին, դուրս գալ նրանց դասակարգային սահմաններից։ Եվ մեկ անգամ չէ, որ արտահայտել է համամարդկային շահերի գերակայության միտքը դասակարգային շահերի նկատմամբ։ Այս մտքերի ամբողջ խորությունն ու նշանակությունը մենք միայն հիմա հասկացանք: Նրանք էլ սնում են միջազգային հարաբերությունների մեր փիլիսոփայությունը, նոր մտածողությունը"։


Սակայն այս ամենը Գորբաչովի հերթական սուտն ու զրպարտությունն է, քանի որ Լենինի տեսական ժառանգության մեջ նման հայտարարություններ դժվար է գտնել։ Վ.Լենինը, առաջին հերթին, հեղափոխական էր, սոցիալիստական պետության հիմնադիր, հեղափոխական շարժման գեներատոր, և նա մտածում էր ոչ թե համամարդկային արժեքների, այլ համաշխարհային հեղափոխության մասին, դասակարգային պայքարի, բանվոր դասակարգի շահեր մասին:


Գորբաչովը համամարդկային շահերն առաջ է քաշել միջազգային կյանքի կենտրոն՝ որպես պետությունների վարքագծի աքսիոմ՝ այնուամենայնիվ, չնայած այս ամենին, Արևմուտքը նախկինի պես առաջնորդվում էր իր պետական շահերով։ Գորբաչովյան արտաքին քաղաքականությունն ըստ էության իդեալիստական էր, քանի որ այն չէր ընդունում որ ուժը շարունակում է մեծ դեր խաղալ միջազգային հարաբերություններում։


Համամարդկային արժեքների մասին դրույթը համալրվեց ոչ պակաս նշանակալի դրույթով՝ արտաքին քաղաքականության դեիդեոլոգիզացիայով։ Դեիդեոլոգիզացիայի թեզը հանգեցրեց այնպիսի կարևորագույն հասկացությունների քայքայմանը, ինչպիսիք են "գաղափարական հակառակորդը" և "գաղափարական դաշնակիցը": Բոլոր պետությունները, անկախ նրանից, թե ինչ հասարակական-քաղաքական համակարգ են նրանք ներկայացնում, գաղափարական տեսանկյունից ԽՍՀՄ-ի համար դարձել էին նույնը:


Դասակարգային արժեքների նկատմամբ համամարդկային արժեքների գերակայության ճանաչումը և արտաքին քաղաքականության դեիդեոլոգիզացումը հանգեցրին Խորհրդային Միության արտաքին քաղաքականության մեջ սոցիալիստական ինտերնացիոնալիզմի սկզբունքի աստիճանական դուրսբերմանը քաղաքական բառապաշարից: Գորբաչովի այս դոկտրինի հիման վրա Սովետական Միությունը հանեց իր պատասխանատվությունը Վարշավայի պայմանագրի սոցիալիստական երկրներում տեղի ունեցածի համար:


Նոր քաղաքական մտածողության ձևավորման վերջին փուլը համարվում է Մ. Գորբաչովի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին: Գորբաչովը գրում է, -"1988ին վերջապես ձևավորվեց նոր մտածողության հայեցակարգն ու քաղաքականությունը, որն առավելագույնս ներկայացված էր Միավորված Ազգերի Կազմակերպությունում իմ ելույթում": Մ. Գորբաչովի խոսքում գլխավորը, ՄԱԿ-ի միջազգային անվտանգության համապարփակ համակարգի, նոր աշխարհակարգի ստեղծման հարցն էր: Համաշխարհային քաղաքականությունը պետք է կառուցվի համամարդկային արժեքների հիման վրա։ Արտաքին քաղաքական նպատակներն իրականացնելիս բոլոր պետությունները պետք է բխեն շահերի հավասարակշռությունից և բացառեն ուժային ճնշումը, պատերազմը իրենց արտաքին քաղաքականությունից:


Այն բանից հետո, երբ միութենական հանրապետությունները սկսեցին դուրս գալ Խորհրդային Միությունից, թվում էր, թե այդ հանրապետություններում նոր կապիտալիստական իշխանությունները պետք է հրաժարվեին Գորբաչովի որոշակի գաղափարներից, փաստացի նրանք ոչ միայն չհրաժարվեցին, այլև պատրաստակամորեն ընդունեցին Գորբաչովի գաղափարները: Սա խոսում է այդ մարդկանց գաղափարական մտերմության, համաշխարհային քաղաքականության գործընթացների հակասոցիալիստական ուտոպիական աշխարհայացքի մասին: Բոլոր այդ իշխող խմբերի համար, որ Գորբաչովի շրջապատում էին, որ նախկին խորհրդային հանրապետությունների իշխանությունների շրջապատում էին, Խորհրդային Միությունը ընկալվում էր որպես սարսափելի "տոտալիտար ռեժիմ", "չարիքի կայսրություն"։ Հետևաբար, ոչնչացնելով Խորհրդային Միությունը, նրանք կարծում էին, որ աշխարհում այլևս հակամարտություններ չեն լինի, բոլորը երջանիկ կապրեն միաբևեռ կապիտալիստական աշխարհի ներքո՝ Ամերիկայի կառավարման ներքո: Այնուամենայնիվ, այս ուտոպիաները և հակապատմական զառանցանքները վիճակված չէին լինել: Ինչպես բնության մեջ չի լինում, անբնական է, որ միայն մեկ բևեռ լինի, այնպես էլ քաղաքականության մեջ, կյանքում և ամենուր գոյություն ունի երկբևեռ հասկացություն: Թե ով կլինի երկրորդ բևեռը, ցույց կտա ապագա ժամանակը:


Գորբաչովի կողմից լայնորեն գովազդվող համամարդկային արժեքները անմիջապես վերցվեցին նախկին խորհրդային հանրապետությունների նոր կապիտալիստական իշխանությունների կողմից: Այսպես համամարդկային արժեքների մասին կարելի է կարդալ Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների սահմանադրություններում: Ընդ որում, անհասկանալի է, թե ի՞նչպես են համամարդկային արժեքները համապատասխանում Ադրբեջանում հայերի կոտորածին: Այնպես որ, այս ամբողջ, այսպես կոչված, համամարդկային արժեքները ներծծված են երկերեսանիությամբ, կեղծավորությամբ և կեղծիքով: Բացի այդ, համամարդկային արժեքների մասին կարելի է հանդիպել 1989 թվականի դեկտեմբերի 4-ին արմատական ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու մասին Հայաստանի հռչակագրում: Հայաստանի նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի 1995 թվականի հուլիսի 27-ի ելույթում, որը կրկնում է Գորբաչովի գաղափարները համամարդկային արժեքների մասին: Ինչպես նաև համամարդկային արժեքների մասին կարելի է հանդիպել 1996 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի նախագահի երդման ժամանակ և այլն և այլն....


Նա, ով հանդես է գալիս, իր քաղաքական պրակտիկայում օգտագործում է, ինչպես նաև հավատում է առասպելական համամարդկային արժեքների գոյությանը, կամ քաղաքական ապուշ է, կամ սադրիչ-մանիպուլյատոր է: Քաղաքականության մեջ առաջնորդվում են առաջին հերթին շահերով, այլ ոչ թե տխրահռչակ համամարդկային արժեքներով, քաղաքական շահերն են ձևավորում և թելադրում այս կամ այն քաղաքականությունը:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page