top of page

Հայկական բանակը չեզոք չէ քաղաքական հարցերում

Այսօր բանակը դուրս եկավ Փաշինյանի դեմ, իսկ վաղը նույն գեներալները պատվով ընդունեցին Փաշինյանին: Սա կոչվում է Հայկական բանակ:

Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ


Երկար ժամանակ պետական քարոզչությունը հասարակության մեջ պատրանք էր հաստատում, որ հայկական բանակը չեզոք է քաղաքական հարցերում: Իշխող ուժերի ներկայացուցիչներն այս մանիպուլյատիվ գաղափարին դիմել են ոչ միայն իրենց իրական դեմքը թաքցնելու համար: Նրանք ստիպված են եղել հաշվի առնել զանգվածային գիտակցության սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները։ Իրենց ծրագրերը մշակելիս նրանք չէին կարող հաշվի չնստել հայաստանյան հասարակության գլոբալ ճգնաժամի մասին վկայող լայն տրամադրությունների հետ։ Սոցիալական դժգոհության մշտական աճ, պետության օտարման ըմբռնում, որպես հասարակության շահերը չպաշտպանող ուժ, որը գործում է արտոնյալ վերնախավի շահերից ելնելով։


Հասարակության աղքատ խավերի դժգոհությունը, որ նրանց որդիներին ուղարկում էին առաջնագիծ և այլն, այս բոլոր գործոնները դրդել են պետությանը, կատարելագործել քողարկման իրենց մեթոդները, ուժեղացնել սոցիալական դեմագոգիան։ Օրինակ՝ լայնորեն գովազդվում էր Փաշինյանի որդու՝ Աշոտիկի բանակում ծառայությունը, թե տեսեք՝ օլիգարխի ու չինովնիկի որդին էլ է ծառայում բանակում, ինչպես աղքատների զավակները, այնպես որ բոլորը հավասար են: Դե իհարկե, այն, որ Աշոտիկը թիկնապահներով էր գնում ու ռեստորաններում հաց ուտում, հեռուստացույցով աղքատ խավերին չէին ցուցադրում: Այստեղից էլ՝ զինվորականների ու պաշտոնյաների ձգտումը՝ ժողովրդի առջև կանգնել պետական կամքի կրողներ, ինչ-որ վերակուսակցական, վերադասակարգաին ուժ, որն իբր առաջնորդվում է ազգի ու պետության ընդհանուր շահերով։ Հասարակությանը մշտապես քարոզվում է այն միտքը, թե իբր հայկական բանակն ինքնուրույն է և անկախ է քաղաքականությունից:


Հայաստանի իշխող դասը, այդ գաղափարներն ամրագրել է նույնիսկ Սահմանադրությունում, այսպես, -"Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը,

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:


2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:


3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է oրենքով uահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը"։

Սակայն 2018-ի պետական հեղաշրջման հետ կապված իրադարձությունները և 2020թ. արցախյան պատերազմում կրած պարտությունը ցույց են տալիս, որ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն չեզոք չէին, այլ ակտիվ ներգրավվում էին քաղաքական կյանքում՝ որպես կազմակերպված ուժ, որն աջակցում է Փաշինյանի հակապետական իշխանությանը:


Առաջին անգամ բանակի մասին պատրանքների փուչիկը պայթեց 2018 թվականին, երբ հայոց բանակի շատ զինվորներ, սպաներ ու գեներալներ դուրս եկան փողոց՝ օրինական ճանապարհով ընտրված իշխանությունների դեմ՝ դրանով իսկ աջակցելով հինգերորդ շարասյան ներկայացուցիչներին պետական հեղաշրջման կազմակերպման, օրինական իշխանությունների տապալման և իշխանության զավթման գործում։ Այսինքն՝ ՀՀ զինված ուժերը, հայկական բանակը կոպտորեն խախտել են երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը։ Նման խախտողներին ամբողջ աշխարհում ընդունված է անվանել պետական հանցագործներ։ Հաշվի առնելով նաև այն փաստը, որ հայկական բանակի այս անօրինական գործողությունները կարող էին հանգեցնել բաց քաղաքացիական պատերազմի, համարձակորեն կարելի է անվանել այդ զինվորականներին, որոնք սատարեցին Փաշինյանին, Արեւմուտքի գործակալներ։


Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելուց հետո այդ հանցագործները ոչ միայն քրեական պատասխանատվություն չեն կրել, այլ ընդհակառակը՝ ի պաշտոնե վեր են բարձրացել, դարձել են Փաշինյանի սիրելի գեներալաներն ու սպաները: Ինչ է միավորում հանցավոր բանակը հանցավոր Փաշինյանի հետ, այս երկու պետական հանցագործներին միավորում է Արևմուտքը։ Բանն այն է, որ տասնյակ տարիներ շարունակ հազարավոր հայ սպաներ տարբեր ուսումնական ծրագրեր, թրեյնինգներ, ուսումնավարժություններ ու առաքելություններ են անցկացրել, որոնք կազմակերպում էր Արևմուտքը։ Նպատակը մեկն է' ուղեղի լվացում, հայ սպաներից վերածել արևմտյան ազդեցության գործակալների: Նայեք Կոսովոյում ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո ծառայող հայ զինվորների լուսանկարներին, նայեք նրանց երջանիկ դեմքերին, թե ինչպես են նրանք ստրկամիտ վերաբերվում իրենց արևմտյան պետերին: Այսպիսով, Հայաստանի խաղաղապահ գումարտակը գտնվում էր Արևմուտքի վերահսկողության տակ, և նշանակված ժամին գնաց պետության դեմ՝ պետական հեղաշրջման, աջակցելով Փաշինյանին:

Երկրորդ անգամ բանակի մասին պատրանքների փուչիկը պայթեց 2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ: 44 օր Հայաստանի և Արցախի իշխանությունները լկտիաբար ստում էին ժողովրդին, որ պատերազմը հաղթում են, ստում էին որ ժողովուրդը ոտքի չկանգնի, ստում էին ու հանձնում տարածքները, որպեսզի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ժողովրդի թիկունքում ստորագրի պարտությունը և ժողովրդին կանգնեցնի փաստի առաջ: Հայկական բանակում բացակայում է պետականության գաղափարախոսությունը ու հայրենիքի պաշտպանության պարտքի զգացողությունը: 2018-ին հազարավոր զինվորներ դուրս եկան Սերժ Սարգսյանի դեմ, որը չի հանձնել Արցախը, իսկ 2020-ին այդ նույն զինվորները, որոշեցին, որ Փաշինյանի կողմից Արցախի հանձնելը բարի գործ է և դուրս չեկան փողոց, Փաշինյանի հարցը մեկընդմիշտ չլուծեցին։ Ի տարբերություն հայկական բանակի, թուրքական բանակում պետականության գաղափարախոսությունը խորը արմատներ ունի: Գեներալ Գյուրսելի կողմից կազմակերպված 1960 թվականի հեղաշրջման արդյունքում նախագահ Ադնան Մենդերեսը պաշտոնանկ է արվել, ձերբակալվել, մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության, Սահմանադրության խախտման և կոռուպցիայի մեջ, դատապարտվել է մահվան և կախաղան բարձրացվել։ Նրա հետ միասին մահապատժի են ենթարկվել ԱԳ նախարար Ֆաթին Ռյուշթյու Զորլուն եւ ֆինանսների նախարար Հասան Փոլաթքանը: Այն, որ հայ գեներալները Փաշինյանին չկախեցին ինչպես թուրք գեներալներ Մենդերեսին, խոսում է այն մասին, որ հայկական բանակի և Փաշինյանի շահերը համընկնում են:


Նայեք հայկական բանակի հայտնի մռութին -Արծրուն Հովհաննիսյանին, 44 օր շարունակ նա լկտիաբար ստում էր հայ ժողովրդին, որ հաղթում ենք: Ի դեպ, Արծրունը մոլի արևմտամետ է, նրան ներշնչել են, որ Հայաստանն Արեւմուտքի հետ ապրելու է ավելի լավ, քան Ռուսաստանի հետ, եւ նա հավատում է այդ գաղափարներին, այն, որ իր կյանքը լավագույնն է դարձել, քանի որ նա լավ է կատարել իր դերը Արցախը հանձնելու ներկայացման մեջ, դա հաստատ է, բայց այդ քաղաքականությունից Արցախը վերացավ, իսկ Հայաստանի անվտանգությունը մեծ հարցականի տակ է, էլ չենք խոսում հազարավոր սպանված, վիրավոր ու փախստական հայերի մասին: Ահա այսպիսի "արծրունհովհաննիսյաններից" է մեծամասամբ բաղկացած հայկական բանակը, որոնք կիսում են Փաշինյանի քաղաքական հայացքներն ու ուղղությունը: Արևմուտքն ամեն օր իր ռազմական ֆաբրիկաներում արտադրում է նման "արծրունհովհաննիսյաններ":


Իհարկե, հայկական բանակում ոչ բոլորն են "արծրունհովհաննիսյաններ": Կան պարկեշտ զինվորներ, մեծ հայրենասերներ սպաներ եւ գեներալներ, որոնք ազնվորեն ծառայում են Հայրենիքին: 2020թ. արցախյան պատերազմի ժամանակ շատ կամավորներ ու զինվորականներ արդեն պատերազմի հենց սկզբում հասկացան, որ Հայաստանի իշխանությունները դավադրություն են իրականացնում Արցախի դեմ, որ այդ կազմակերպված քաոսն ու անկարգությունները նպատակաուղղված կերպով ստեղծվում էին հայկական իշխանությունների կողմից։ Չնայած նրան, որ շատ զինվորներ հասկանում էին, որ թիկունքում դավաճանություն կա, որ պետական բարձր մակարդակով դավաճանության գործընթաց է ընթանում, այդ տղաներից շատերը չեն նահանջել, ի հեճուկս դավաճանների, նրանք կռվել են մինչև վերջ և իրենց կյանքը տվել հայրենիքի պաշտպանության համար։

Պետական շահերի բացահայտ դավաճանության, հայկական բանակը մատների արանքով էր նայում: Վառ օրինակ է, թե ինչպես է բանակն իրեն խայտառակ պահել, դա Իսկանդերների հետ կապված պատմություն է, ամբողջ պատերազմը և պատերազմից հետո բանակի բարձրագույն գեներալները դագաղային լռություն էին պահպանում, չէին խոսում պարտության պատճառների մասին և ովքեր են այդ ամենի մեղավորը: Իսկ հետո, հենց Փաշինյանը քննադատեց ռուսական զենքերը, մասնավորապես Իսկանդեր համակարգերը, գլխավոր շտաբը Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ արթնացան եւ դեմ հանդես եկան Փաշինյանին։ Այսօր բանակը դուրս եկավ Փաշինյանի դեմ, իսկ վաղը նույն գեներալները պատվով ընդունեցին Փաշինյանին: Սա կոչվում է Հայկական բանակ: Նման բանակից ինչ-որ լավ բան սպասելն անիմաստ է, նման բանակը կարող է միայն վնասել պետությանը եւ ժողովրդին:


Լենինյան հարցադրմանը համահունչ՝ բանակը ոչ թե հատուկ դաս է եւ ոչ թե ինչ-որ վերադասակարգային ուժ, այլ որոշակի դասի գործիք։ "Ամեն դասային հասարակության մեջ, -գրել է Լենինը, լինի դա հիմնված ստրկության, ճորտատիրական կամ, ինչպես հիմա է վարձու աշխատանքի վրա, -ճնշող դասը զինված է լինում"։ Լենինը ընդգծել է, -"Զորքը չի կարող լինել, երբեք չի եղել եւ երբեք չի լինի չեզոք": Այսօր Հայաստանում իշխանությունը գտնվում է Արևմուտքի գործակալների դասի ձեռքում: Ցավոք, հայկական բանակի ներկայիս ղեկավարները որոշեցին գնալ դաշնակցական բանակի խայտառակ հետքերով, առանց մարտի հանձնեցին հայկական պատմական տարածքները, առանց մարտի հանձնցին Կարսն ու Շուշին:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page