Երբ Համաշխարհային բանկը ֆինանսավորում է ներքին գործերի նախարարությանը, ապա դա նշանակում է, որ Հայաստանը "չմո" պետություն է
33 տարին բավարար ժամկետ է, ի վերջո, որպեսզի յուրաքանչյուր պետություն կայանա որպես պետություն, բայց, ցավոք, ոչ Հայաստանի դեպքում, որտեղ իրավիճակն ամեն տարի դեգրադացվում է:
Ռ. Տեր Հարությունյան, քաղաքագետ
33 տարին բավարար ժամկետ է, ի վերջո, որպեսզի յուրաքանչյուր պետություն կայանա որպես պետություն, բայց, ցավոք, ոչ Հայաստանի դեպքում, որտեղ իրավիճակն ամեն տարի դեգրադացվում է: Հերթական խայտառակ լուրը. Համաշխարհային բանկը ֆինանսավորում է ներքին գործերի նախարարության գործունեությունը:
Այս առումով պետք է մի երկու խոսք ասել, որպեսզի հայ հասարակությունը մի փոքր մտածի, թե ինչ են իրենցից ներկայացնում Հայաստանի իշխանությունները, որպեսզի հանդիպման ժամանակ ձեռքսեղմման փոխարեն թքեն Հայաստանի իշխանությունների դեմքին, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի իշխանություններն են թքում հայերի դեմքին:
- Եթե պետությունը չի կարող ստեղծել հիմնականում հարկերի միջոցով, բավարար պետական բյուջե, որպեսզի գոնե ֆինանսավորի իր պետական մարմինների և նախարարության գործունեությունը, ապա դա նշանակում է, որ Հայաստանի կապիտալիստական տնտեսությունը արդյունավետ չէ, գործունակ չէ, ինչպես նաև այն, որ Հայաստանի իշխանությունները գրագետ չեն կառավարելու
- Եթե կապիտալիստական տնտեսությունը չի աշխատում, ուրեմն պետք է հրաժարվել դրանից, ուրեմն պետք է այն փոխել այլընտրանքային մոդելով: Եթե Հայաստանի իշխանությունները ոչ պրոֆեսիոնալ են, ուրեմն պետք է քշել նրանց
- Հրեշավոր կապիտալիզմի այլընտրանքը սոցիալիզմն է: Միայն տնտեսության սոցիալիստական համակարգի պարագայում Հայաստան պետությունը կկարողանա ապահովել պետական բյուջեն այնքան, որ ոչ միայն բավարարի նախարարությունների տարրական կարիքները, այլև բնակչության մեծամասնության կարիքները
- Հայաստանի ցանկացած հայրենասեր պետք է մտածի, թե արդյոք նրան պետք է անգործունակ կապիտալիստական պետություն, իշխանություն որն ընդհանրապես ի վիճակի չէ ֆինանսավորել անգամ իր նախարարությունների գործունեությունը:
Comments