top of page

Հայաստանի Կոմկուսը դատապարտում է

Հայաստանի իշխանականները նմանվում են մարդուն, որը կտրում է այն ճյուղը, որի վրա ինքը նստած է։



Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների արկածախնդիր քաղաքականությունը, որն այս անգամ արտահայտվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության մասին կանոնակարգի ստորագրումով։ Այս փաստաթուղթը չի տալիս Հայաստանին անվտանգային ոչ մի երաշխիք, այն լոկ թուղթ է ինչպես Վիլսոնի վճիռը։


Քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ սա բացահայտ հակառուսական և հակաիրանական քայլ է, այն ուղղված է ոչ թե Հայաստանի անվտանգության ապահովմանը, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանելուն։ Սրանով սկիզբ է դրվում Հայաստանի «ուկրաինականացմանը»։ Հայաստանի իշխանականները նմանվում են մարդուն, որը կտրում է այն ճյուղը, որի վրա ինքը նստած է։ Ավելորդ չենք համարում հիշեցնելը, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի դաշնակից, ստանում է հսկայական տնտեսական օգուտներ, որոնք կարող են չեղարկվել, ինչի արդյունքում էլ ավելի կվատանա ժողովրդի, առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը։


Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը բազմիցս զգուշացրել է, որ Հայաստանը հետաքրքրում է ԱՄՆ-ին և Եվրոպային այնքանով, որքանով որ կարող է նպաստել Ռուսաստանի տարածաշրջանից դուրս գալուն։ Եթե այս տարածաշրջանից դուրս գա Ռուսաստանը, նրա տեղը զբաղեցնելու է Թուրքիան, որը ընդունելի տարբերակ է ԱՄՆ-ի և Եվրոպայի համար։ Ավելորդ ենք համարում հիշեցնելը, թե ինչ պայմաններում են ապրել հայերը թուրքական տիրապետության տակ։


Անցյալ դարասկզբին, Հայաստանի օրվա իշխանությունները, անսալով իրենց արևմտյան տերերին, մերժեցին Ռուսաստանի մեկնած օգնության ձեռքը, որի արդյունքում ունեցանք հսկայական տարածքային կորուստներ, իսկ ժողովուրդը կանգնեց նոր ցեղասպանության առաջ։ Իրավիճակը հնարավոր եղավ փրկել միայն շնորհիվ հայ բոլշևիկների, որոնք Մեծ Ռուսաստանի հետ միասին կարողացան 9 հազար քառակուսի կիլոմետրից երկիրը դարձնել 30 հազար։ Այսօրվա իշխանությունները դասեր չեն քաղել պատմությունից և շարժվում են նույն ճանապարհով, ինչպես ժամանակին Առաջին հանրապետության իշխանավորները։


ԱՄՆ-ի հետ ստորագրած այդ թղթի կտորը չի կարող արգելք հանդիսանալ Ադրբեջանի և Թուրքիայի հարձակմանը, որոնք անթաքույց հայտարարում են, որ վերցնելու են Սյունիքը։ Նման իրավիճակում Հայաստանում տարածվող հակառուսականության ալիքը, ողողված 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահներին հեռացնելու կոչերով, կունենան ողբերգական հետևանքներ Հայաստանի համար։


Մենք մեկ անգամ ևս դատապարտում ենք իշխանությունների աշխարհաքաղաքական բևեռը փոխելու կործանարար քայլերը և կոչ ենք անում հետ կանգնել այս, դեպի ոչնչացում տանող ուղուց։


Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտկոմ

Երևան, 17 Հունվար 2025

Commentaires


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page