top of page

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի ամանորյա ուղերձը Հայ ժողովուրդին

Պատմությունը ցույց է տվել, որ նման վիճակը երկար շարունակվել չի կարող, և վաղ թե ուշ իրենց թշվառությանն ու չրքաշ կյանքին ընտելացած մարդիկ ստիպված են լինելու խորհել սեփական ծանր վիճակը թոթափելու հնարավորությունների մասին։



Պատմություն դարձավ նաև 2024 թվականը՝ ապագային հանձնելով բազում տագնապներ, աշխարհաքաղաքական հարցականներ, Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրին սպառնացող նոր, ահագնացող վտանգներ։


Մեր ազգային պետականությունը, մեր ժողովրդի բարոյաքաղաքական, սոցիալ-տնտեսական, ֆիզիկական անվտանգությունը վտանգող արդի զարգացումները, որոնց մասին խորին մտահոգությամբ և տագնապով միշտ զգուշացրել է Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, գնալով է՛լ ավելի սպառնալից են դառնում՝ հարուցելով զանգվածային թշվառության, գործազրկության, հայաթափության նոր հորձանքներ։


Իշխանությունները լիովին մերկացրել են իրենց։ Ահնարին է հանրությանը մոլորեցնել նողկալի և անհեթեթ խոստումներով։ Անհնարին է դարձնել երջանիկ ապագայի վարդագույն պատրանքներով, հանդուրժողականության և փոխըմբռման սին կոչերով թմրեցնել ժողովրդական զանգվածների քաղաքական ինքնագիտակցությունը, շրջանառության մեջ դնել հրեշավոր խաբեությունների նոր հարահոս, ամենաստոր եղանակներով խափանել հասարակայնության անպաշտպան խավերի, նույնն է թե՝ ժողովրդի հսկայական մեծամասնության կողմից սեփական ուժերին ապավինելու, սեփական ճակատագիրը սեփական հայեցողությամբ տնօրինելու սրբազան իրավունքի իրացման հեռանկարը։


Հայաստանին և հայ ժողովրդին նոր տարվա հենց սկզբներից սպառնում է վերահաս սոցիալական աղետ․ գնաճ, սոցիալական ծառայությունների, տրանսպորտի գների ու սակագների նոր թռիչքային բարձրացումները, որ բնորոշ են շահագործողական և թալանչիական հասարակարգերին և որոնց վատթարագույն տարատեսակը հաստատվել է Հյաստանում։


Պատմությունը ցույց է տվել, որ նման վիճակը երկար շարունակվել չի կարող, և վաղ թե ուշ իրենց թշվառությանն ու չրքաշ կյանքին ընտելացած մարդիկ ստիպված են լինելու խորհել սեփական ծանր վիճակը թոթափելու հնարավորությունների մասին։


Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեն հայտարարում է, որ գնաճը, սոցիալական ծառայությունների և տրանսպորտի սակագների նոր աննախադեպ բարձրացումները ոչ միայն կխորացնեն սոցիալական ճգնաժամը, հասարակության բևեռացումը, այլև անխուսափելիորեն կհանգեցնեն իշխանությունների հետ ժողովրդի անպաշտպան խավերի հակամարտության։


Ելքը միակն է․ իշխանափոխություն։ Իրենց պճնելով կեղծ ժողովրդավարության փետուրներով՝ իշխանությունները, փաստորեն, ձևախեղել են իրական ժողովրդավարությունը՝ առավելապես հաստատելով –օրինականացնելով միմյանց և ժողովրդին հոշոտելու հարաբերություններ։


Ակնառու է պետական քաղաքականության աստիճանի հասցված մի սրբապիղծ երևույթ ևս․ ինչպես 20-րդ դարի սկզբներին, նույն քաղաքական կուրությամբ զինված և իշխանությունների կեցվածքից խրախուսված, որն անկասկած համաձայնության նշան է, կրկին գլուխ են բարձրացրել հակառուսական ուժերը՝ փորձելով ժողովրդական հարստությունները սեփականաշնորհելու հետ միասին սեփականաշնորհել նաև հայ ժողովրդի՝ դարերով սրբագործված ռուսական կողմնորոշումը, որը մեր իմաստուն ժողովրդի ամենաբարոյական կենսախնդիրն է պատմության հոլովույթում։


Ինչպես երբեք, այսօր հասունացել է քաղաքական ճգնաժամը։ Իշխանափոխության պահանջը անբեկանելի փաստ է։ Ժողովրդի կամքը դարձնելով սահմանադրական իրավունք և իրականացնելով իրավազրկության հասարակական գիտակցության տրամաբանությամբ թելադրված վճռական քայլեր՝ պետք է անհապաղ հասնել իշխանափոխության։


Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական Կոմիտեն ամենայն վճռականությամբ և տագնապով հայտարարում է, որ հասարակության խոր շերտերում կուտակված զայրույթն ու ատելությունը չի կարելի տևական ժամանակ պարփակել անորոշությունների պատյանում և բացառել ժողովրդական զանգվածների բացահայտ ելույթների հավանականությունը։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն իր ծննդյան օրից եղել է և այսօր իրեն համարում է ժողովրդական կուսակցություն՝ ընդունակ փոխելու շահագործողական կարգերը և երկրում վերստին հաստատելու Սոցիալիզմ։


Հայաստանի կոմկուսը իր պարտքն է համարում միշտ լինել ժողովրդի հետ և գնալ զարգացումներին ընդառաջ։ Մենք ասել, ասում և միշտ ասելու ենք, որ հայ ժողովուրդը նախորդ դարասկզբին փրկվեց սոցիալիզմի շնորհիվ և կրկին մատնվեց թշվառության՝ դարավերջին հեռանալով սոցիալիզմից։


Սոցիալիզմը Հայաստանի և հայ ժողովրդի համար այլընտրանք չունի։


Թող 2025 թվականին կրկին փողփողան սոցիալիզմի արևագույն դրոշները, և Հայաստանի ու հայ ժողովրդի առջև թող կրկին բացվեն պատմական ապահովության և համազգային բարեկեցության ու բարգավաճման մայրուղիները։


Ահա այս հեռանկարի հավատով էլ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեն շնորհավորում է հարազատ ժողովրդի Ամանորը՝ մաղթելով նրան սեփական վիճակի ինքնագիտակցություն, երկրում վերստին սոցիալիստական կարգերի հաստատման գործում համաժողովրդական համազգային կամք դրսևորելու վճռականություն։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page