top of page

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Լուրեր են պտտվում, որ ռուսական ռազմակայանը դուրս է բերվելու Հայաստանից։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճեղքերի, դրանց խորացման ու հետևանքների մասին։


Բոլոր տեսակի իզմերից հրաժարված և իրենց հայամետ ու հայակենտրոն հռչակած քաղաքական գործիչները, այսօր գործում են ի վնաս Հայաստանի Հանրապետության։


Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման շուրջ ծագած աղմուկի ֆոնին, ինչի մասին ժամանակին բարձրաձայնել են կոմունիստները, հանրային եթեր է տրամադրվում տխրահռչակ, Ռուսաստանի հզորության, կայունության հակառակորդ, հայատյաց քաղաքական գործիչ Նավալնուն, էլ ավելի խարխլելով հայ-ռուսական բարեկամության հիմքերը, դա ներկայացնելով, որպես դեմոկրատիայի և ինքնիշխանության նշան։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան քաղաքական սուբյեկտ է, որովհետև Ռուսաստանի դաշնակիցն է, և որքան շուտ հասկանան այս պարզ ճշմարտությունը մեր իշխանությունները, այնքան ավելի շատ կշահի հայ ժողովուրդը։


Հայաստանի սահմանների անառիկության և մեզ թշնամական երկրների ոտնձգություններից պաշտպանելու գործում, իր անուրանալի դերը ունի ռուսական 102րդ ռազմաբազան, որի , Հայաստանում տեղակայման հարցում ևս նշանակալի ավանդ ունի Կոմունիստական կուսակցությունը։ Հետևաբար, մենք լինելով հայ-ռուսական բարեկամության հիմնադիրներից ու ջատագովներից, չենք կարող անտարբերությամբ նայել, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող դաշնակցի շուրջը, ուստի կոչ ենք անում իշխանություններին, իրենց քաղաքական ուժեր հռչակած և արևմտյան դրամաշնորհներով սնվող ու բացառապես նրանց շահը սպասարկող ավանտյուրիստներին`մի փորձեք սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ, դա ձեզ չի հաջողվի, դուք ժամանակավոր եք, իսկ մեր ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից և պիտ գնա դեպ դարեր։


ՀԿԿ Կենտկոմ

Երևան, 3 հուլիս 2020


Kommentare


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page