top of page

Համերաշխություն նրանց հետ, ովքեր դիմադրում ու պայքարում են ֆաշիստ Էրդողանի դեմ

Արգենտինահայ Մշակութային Միությունը իր համերաշխությունն է հայտնում Թուրքիայում ֆաշիզմի դեմ պայքարողներին։

Քողարկվելով ժողովրդավարություն, Նախագահ Էրդողանի գլխավորած բռնապետությունը շարունակում է ոչնչացնել իրավունքներն ու ազատությունները իր երկրի՝ Թուրքիայի սահմաններից ներս և դուրս:


Փորձելով դառնալ տարածաշրջանային հիմնարար դերակատար, մի բան, որին նա հասել է մասամբ նրան մեղադրող շատերի օգնությամբ, ինքնահռչակ սուլթանը ուժերը չափում է միջազգային առաջնորդների հետ, հրապարակայնորեն կարդում է սադրիչ արտահայտություններ, ներխուժում է և ռմբակոծում քաղաքներ ու բնակավայրեր այլ երկրներում, շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքական գործողություններ, որ ոտնահարում են միջազգային իրավունքն ու մարդկանց իրավունքները՝ այդպիսով առաջ տանելով իր պանթուրանական երազանքի իրականացումը․ վերականգնել ցեղասպան Օսմանյան կայսրության անավարտ նպատակները:


Իր երկրի ներքին տարածքում, դրանում բնակվող տարբեր ազգությունների ձուլման և թուրքացման քաղաքականությունը շարունակելով, նա ոչ միայն խորացնում է այն խտրական միջոցառումները, որոնք ուղղված են ոչ թուրքական և ոչ իսլամական տարրերի ոչնչացմանը՝ այդ երկու ինքնությունների ֆաշիստական պատկերացումից, այլ համակարգված կերպով և օգտագործելով դատական համակարգը՝ որը գրեթե ամբողջությամբ արձագանքում է իր հրամաններին և նպատակներին, հետապնդում, ճնշում, բանտարկում կամ պաշտոնից հեռացնում է՝ ըստ գործի, իր հակառակորդներին:


Երեկ վերջին ժամերին իմացանք, որ Թուրքիայի վերաքննիչ գերագույն դատարանը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով փակել և արգելել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)՝ խորհրդարանական երրորդ ուժը և երկրի տարբեր ազգությունների և բազմազանությունների շահերի ու իրավունքների ներկայացուցիչը և պաշտպանը: Պետական գլխավոր դատախազ Բեքիր Շահինը ներկայացրեց գործը, որում ասվում է, որ HDP-ն նպատակ ունի «իր հայտարարություններով և գործողություններով ոչնչացնել և վերացնել պետության և նրա ազգի անբաժանելի միասնությունը»:


Այսպիսով, Էրդողանի բռնապետությունը ցույց է տալիս, որ այն չի բավարարվում պարզապես HDP-ի հարյուրավոր պատգամավորների և քաղաքային ներկայացուցիչների, օրենսդիրների և խորհրդականների, նահանգապետերի և քաղաքապետերի աշխատանքից ազատմամբ և բանտարկմամբ, այլ ցանկանում է օրենքից դուրս հանել երկրի հեղափոխական և իսկական ժողովրդավարական ընդդիմությանը:


Արգենտինահայ Մշակութային Միությունից կոչ ենք անում Արգենտինայի ազգային, մարզային և տարածաշրջանային իշխանություններին, քաղաքական կուսակցություններին, մարդկանց իրավունքների պաշտպան կազմակերպություններին, ժողովրդական և հասարակական շարժումներին, ինչպես նաև մեր գաղութի հաստատություններին և Հայաստանի և սփյուռքի քաղաքական և հասարակական կազմակերպություններին, դատապարտել Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ֆաշիստական կառավարության քաղաքականությունը, պահանջելով բոլոր քաղբանտարկյալների ազատությունը, դադարեցնել ընդդիմադիրների հետապնդումները, հարգել և երաշխավորել Թուրքիայի բոլոր բնակիչների մարդկանց իրավունքների կատարումը։


Արգենտինահայ Մշակութային Միություն - ԱՄՄ Երիտասարդություն

Պուենոս Այրես, 18 մարտ 2021


Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page