top of page

Հետախուզության վատ կատարումը հանգեցնում է պարտության

Ոչ մի հիմք չկա կասկածելու Հայաստանի արևմտամետ կուրսի անկեղծությանը։ Հայաստանում ամեն ինչ արվել և արվում է միայն հանուն Հայաստանի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու:



Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Ռուսաստանի իշխանությունները, տարբեր մակարդակներով, շատ են սիրում ելույթներ ունենալ, որտեղ պատմում են նրա մասին, թե ինչպես և ինչ է անում Արևմուտքը ընդդեմ Ռուսաստանի, բայց ոչ մի խոսք չի ասվում նրա մասին, թե ինչպես է Ռուսաստանը հակազդում, կամ պատրաստվում է պայքարել այդ ամենին։ Վերջերս հերթական նման հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, որտեղ տեղեկատվություն է տրվում Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հակառուսական ծրագրերի մասին: Ընդ որում , ինչպես միշտ, ոչինչ չի խոսվել  նրա մասին, թե ինչ է անելու Ռուսաստանը ի պատասխան: 


Եվ այսպես, - "Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ Ռուսաստանի ԱՀԾ-ն ստացվող տեղեկատվության համաձայն, ԱՄՆ պետքարտուղարությունում կասկածում են Հայաստանի՝ Արևմուտքի հետ մերձեցման կուրսի անշրջելիության վրա: Վաշինգտոնում ելնում են նրանից, որ "փող հաշվել կարողացող" հայերը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն գիտակցում են ավանդական տարածաշրջանային կապերի խզումից իրենց սպառնացող անդառնալի վնասը։


Ամերիկացիները մտածում են, թե ինչպես թույլ չտալ Երևանին դուրս գալ այսպես կոչված ժողովրդավարական ուղուց։ Ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության "ոչ բավարար հուսալի" ուղղահայացն իր փորձված վատ գործերում օգնականների "ամրացնելու" մեջ։ ԱՄՆ-ի գլոբալիստական "ժողովրդավարացման" շրջանակներում այդպիսին են համարում Արամ Սարգսյանի "Հանրապետություն", Արման Բաբաջանյանի "Հանուն հանրապետության" կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի "Հայաստանի Եվրոպական կուսակցությունը", Լևոն Շիրինյանի "Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը"։


Արդեն սկսվել է արևմտամետ կուսակցությունների քաղաքական "ռասկրուտկան"՝ նպատակ ունենալով ապահովել նրանց մուտքը խորհրդարան 2026-ի ընտրություններում: Այս "ժողովրդավարության անզիջում կողմնակիցների" խնդիրն է "ձեռքներին խփել" հայկական գործադիր իշխանությանը, եթե վերջինս հարևան Վրաստանի կառավարության օրինակով նպատակ ունի առաջնահերթություն տալ հայ ժողովրդի ազգային օբյեկտիվ շահերին, ավանդույթներին և արժեքներին:


Հերթական անգամ հավաստի տեղեկատվությունը համոզում է, որ ԱՄՆ-ը չի թողնում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերը՝ նպատակ ունենալով ամբողջությամբ ենթարկել Հայաստանը։ Սակայն այլ երկրներում և տարածաշրջաններում նման պրակտիկան ցույց է տվել, որ այն ավերածություններ է կրում։ Դրա օրինակները շատ են Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում։ Առավել վառ-ներկայիս վիճակը Ուկրաինայի":


Նախ հղում անելով անհասկանալի անանուն տեղեկատվական աղբյուրին, անզեն աչքով երևում է, որ արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցները ցանկալին իրականության տեղ են ներկայացնում։ Խոսքն նրա մասին է, որ հետախուզությունում անտեսում են այն փաստը, որ Փաշինյանը Արևմուտքի խամաճիկն է, որ Փաշինյանը վարում է արևմտամետ, ուրեմն հակառուսական կուրս, որ Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է...:

Հետաքրքիր է դառնում, թե ի՞նչու են արտաքին հետախուզության աշխատակիցները զբաղվում խաբեությամբ, ու՞մ է ձեռնտու այս ամենը: Դատելով նրանից, թե ինչպես է Ռուսաստանը պարտվում դիվանագիտական ճակատում և ինչպես է Արևմուտքի խամաճիկներին հեշտությամբ հաջողվում կոտրել ռուս-հայկական բարեկամությունը, ապա միանշանակ կարելի է պնդել - Արևմուտքին (որի մեջ մտնում են և Թուրքիան, և Ադրբեջանը, և Հայաստանը): Ի վերջո, առանց պատճառի չէ, որ նախագահ Վ. Պուտինը անընդհատ նշում է, որ իրեն խաբում են, ինչը նշանակում է, որ նրան կեղծ տեղեկատվություն են հաղորդում, այսինքն՝ հետախուզությունը վատ է աշխատում, կամ ավելի ճիշտ՝ հետախուզությունը "լավ" է աշխատում՝ առաջ է մղում Արևմուտքի շահերը: Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը հրապարակավ ասել է, որ այդպես էլ մինչև հիմա չի հասկացել, թե ի՞նչու Հայաստանի իշխանությունները չեն ճանաչել ԼՂՀ անկախությունը: Քանի որ նա, ով պետք է իրեն այդ մասին զեկուցի, արտաքին հետախուզության ծառայությունը, զբաղվում է սաբոտաժով, ինչը հանգեցնում է Ռուսաստանի ղեկավարության սխալ որոշումների: Պուտինյան հայտնի արտահայտությունը, թե Փաշինյանը դավաճան չէ, վառ ապացույցն է այն բանի, թե ով և ինչ տեղեկատվություն է պատրաստում նախագահի համար: Ընդհանուր պատկերը, այս հաղորդագրությունից, հետևյալն է. Ռուսաստանի համար Փաշինյանն ընդունելի գործընկեր է, այսպես ասած Փաշինյանը դավաճան չէ, նա Պուտինի "ընկերն" է, ուստի Ռուսաստանը պատրաստ է հերթական անգամ ընդունել Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը:


Հայաստանի կապիտալիստական իշխող ուժերը, սկսած 1991 թվականից մինչև այսօրվա Փաշինյանը վարել, վարում և վարելու են Արևմուտքի հետ ինտեգրվելու կուրսը։ Քանի որ Հայաստանը կապիտալիստական երկիր է, ապա, համապատասխանաբար, Հայաստանը, ինչպես ցանկացած այլ կապիտալիստական երկիր, իր ձեռքերով ու ոտքերով կապված է կապիտալիզմի համաշխարհային համակարգի հետ, որտեղ իշխում է ԱՄՆ-ը: Երբ որոշ աղբյուրներ պնդում են, թե կապիտալիստական Հայաստանը կարող է կտրվել Արևմուտքից և նետվել Ռուսաստանի գիրկը, դա դժվար իրագործելի խնդիր է: Քանի դեռ Հայաստանը լինելու է կապիտալիստական երկիր, ռուս-հայկական բարեկամությունն միշտ վտանգված է լինելու, Արևմուտքը իր խամաճիկների միջոցով մշտապես խանգարելու է։ Հայ-ռուսական իրական բարեկամական հարաբերությունները կլինեն այն ժամանակ, երբ Հայաստանը դուրս կգա ամերիկյան կապիտալիզմի վերահսկողությունից և կդառնա ինքնուրույն, սոցիալիստական պետություն:


Ոչ մի հիմք չկա կասկածելու Հայաստանի արևմտամետ կուրսի անկեղծությանը։ Հայաստանում ամեն ինչ արվել և արվում է միայն հանուն Հայաստանի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու: Դա եվրոպամետ Սահմանադրություն է, Եվրոպայի խորհրդի 60-ից ավելի կոնվենցիաների ընդունումն է, դա կրթություն է, տնտեսություն է, դատավարությունը, տեղական ինքնակառավարումը, ընտրությունները, ոստիկանությունը, խորհրդարանը, բանակը, մշակույթը և այլն, և այլն, բոլորը եվրոպական չափանիշներով, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների այսպես կոչված "նորմալացման" գործընթացը,  հայ-ռուսական բարեկամության վարկաբեկում և այլն: Ամենակարևորը՝ Հայաստանի իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ հանուն Արևմուտքի հետ ինտեգրվելու հրաժարվեցին Արցախից։ Եվ դրանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածներ ունի Արևմուտքի հետ Հայաստանի ինտեգրման հարցում։ Հայաստանը արդեն փաստացի Արևմուտքի մի մասն է, այս 33 տարիների ընթացքում երկրի նախապատրաստությունն է տարվել դրան, ուստի մնում է զուտ ձևական անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին և վերջ:


Ինչ վերաբերում է այն մարդկանց ազդեցությանը, ովքեր կարողանում են փող հաշվել, այսինքն՝ խոշոր օլիգարխները, ապա Հայաստանում դա չի աշխատում։ Հայաստանը կառավարում են Արևմուտքի խամաճիկները՝ գործակալները, ոչ թե օլիգարխները։ Երբ Փաշինյանը հանձնում էր Արցախը, ինչ արեցին փող հաշվել իմացող այս պարոնայք, ոչինչ, երբ Փաշինյանը քանդում է հայ-ռուսական բարեկամությունը, ինչ արեցին փող հաշվել իմացող այս օլիգարխները՝ ոչինչ։ Այնպես որ , այդ օլիգարխները Արևմուտքի հետ ինտեգրվելու հարցում նույնքան շահագրգիռ անձինք են, որքան Փաշինյանի թիմը։ Որպես օրինակ է բերել Վրաստանը, տեղին չէ, քանի որ Արևմուտքը սառեցրել է Իվանիշվիլիի ֆինանսների զգալի մասը, որպեսզի շանտաժի միջոցով ստիպի Թբիլիսիին գնալ հակառուսական նոր քայլերի։ Իվանիշվիլին արեւմտամետ քաղաքական գործիչ է, չի հրաժարվում ոչ Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի Վրաստանի ինտեգրումից, ոչ էլ առավել եւս Աբխազիայից եւ Հարավային Օսիայից: Այսպիսով Արեւմուտքի եւ Վրաստանի միջեւ այս արհեստական լարվածությունը լուրջ բնույթ չի կրում, ավելի շատ նման է կովկասցու անձնական վրեժխնդրությանը Արեւմուտքի կողմից իր կապիտալը գողանալու համար: Այսպես ասած, Արեւմուտքը սառեցրել է իմ կապիտալները, իսկ ես սառեցրել եմ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Բայց եթե Արևմուտքը համաձայնության չգա Իվանիշվիլիի հետ, ուրեմն չի բացառվում հերթական պետական հեղաշրջումը:


Ամեն տեղ խոշոր կապիտալը վնասներ է կրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից, բայց չնայած այս ամենին՝ բոլոր այդ երկրների իշխանությունները, որոնք ԱՄՆ խամաճիկներ են, շարունակում են հնազանդորեն պարել Վաշինգտոնի կլարնետի տակ: Հայաստանի և Ռուսաստանի բազմամիլիարդանոց ապրանքաշրջանառության աճը երաշխիք չէ, որ Հայաստանի արևմտամետ իշխանությունները միայն մեկ զանգով Արևմուտքից չեն կարողանա ամբողջությամբ խզել այդ կապերը: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն սպասարկում Հայաստանի շահերը, նրանք զբաղված են Արևմուտքի շահերի սպասարկմամբ։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում:


Այնուհետև, դատելով գործերից ու խոսքերից, Հայաստանի արևմտամետ իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, ոչ մի կերպ չեն տարբերվում Արամ Սարգսյանի, Բաբաջանյանի, Շիրինյանի կամ Խզմալյանի արևմտամետներից, նրանք բոլորն էլ ունեն ընդհանուր հակահայկական արևմտյան գլոբալիստական և հակառուսական նպատակներ: Հայաստանում Սահմանադրությունը չի գործում, իսկ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, օրենքներն ու Սահմանադրությունը խախտող հանցագործներ են։ Նման պայմաններում խորհրդարանի դերի կամ նշանակության մասին խոսելը ծիծաղելի է, խորհրդարանը եղել և լինելու է Փաշինյանի վերահսկողության տակ: Դրա համար էլ կարևոր չէ, թե ով կլինի այնտեղ, արևմտամետ կուրսը դրանից ոչնչով չի փոխվի։ Փաշինյանը կձևավորի արևմտամետ հերթական խորհրդարանը: Այս բոլոր արևմտամետ կուսակցությունների "ռասկրուտկան" Հայաստանում սկսվել է դեռ 90-ականներին: Այսօր այն գործիչների երեխաներն ու թոռները, որոնք դաստիարակվել են ռուսատյացության և Ռուսաստանի հանդեպ ատելության մեջ, կառավարում են Հայաստանը:


Հաջորդը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունում երևի տեղյակ չեն, որ 2018-ին Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, Փաշինյանի խնդրանքով, ֆինանսավորել է Մեծ Բրիտանիան: Անցյալի քաղաքական փորձը, աղետալի ներկան ցույց են տալիս, որ չի կարելի համատեղել Փաշինյանին և ազգային շահը, դրանք անհամատեղելի են։ Փաշինյանին "Փաշինյան" սարքեցին հենց այն պատճառով, որ նա ազգային շահ հասկացություն չունի, նա շարքային խամաճիկ է։ Հայաստանը լիովին վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, այդ թվում այն պատճառով, որ Ռուսաստանն այս ամենին մատների արանքով է նայում: Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը երկար ժամանակ, հանգիստ հետևում էր և ոչինչ չէր ձեռնարկում իր շահերը պաշտպանելու համար, թե ինչպես է Արևմուտքը գաղութացնում Ուկրաինան, այս սխալ քաղաքականության գինը այն պատերազմն է, որը մենք բոլորս տեսնում ենք:


Վերջում պետք է ասել, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իրական հնարավորություն ուներ 2018 թվականին Փաշինյանին իշխանությունը հանձնելու և հետագայում Արցախը Ադրբեջանին հանձնելու Արևմուտքի ծրագրերը տապալելու։ Դա կարող է լինել այսպես, արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկատվություն է փոխանցում Ռուսաստանի ղեկավարությանը, որ Արևմուտքը պետական հեղաշրջման միջոցով ուզում է իշխանությունը հանձնել իր կրեատուրա Փաշինյանին, որպեսզի վերջինս Արցախը հանձնի Ադրբեջանին, վատացնի հայ-ռուսական հարաբերությունները, դուրս բերի ռուսական ռազմաբազաները և ինտեգրվի ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին ։ Այնուհետև Ռուսաստանի ղեկավարությունը, տեսնելով, որ Արևմուտքի այս ծրագրի իրականացումը միանշանակ վնաս կհասցնի Ռուսաստանի ազգային շահերին, հրահանգում է Ռուսաստանի դեսպանին համապատասխան աշխատանք տանել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպում է քաղաքական, գործարար, մշակութային բոլոր ազդեցիկ շրջանակների հետ և ցույց է տալիս Արևմուտքի ոչ ցանկալի անձանց, գործակալների և խամաճիկների ցանկը, որոնք չպետք է լինեն իշխանության Հայաստանում: Եթե հայկական կողմն անտեսի այդ վերջնագիրը և իշխանության բերի Արևմուտքի խամաճիկին, ապա Ռուսաստանը չի ճանաչի Փաշինյանի լեգիտիմությունը 2018 թվականին, կսառեցնի դիվանագիտական և դաշնակցային հարաբերությունները, դուրս կբերի իր ռազմաբազաները, կարգելի Հայաստանից ներմուծումը , կարգելի դրամական փոխանցումները և վռնդի բոլոր հայ աշխատանքային միգրանտներին, կփակի էժան գազի վաճառքը և այլն։ Հենց այդպես էր գործում Ռուսաստանը ՆԱՏՕ-ի Թուրքիայի նկատմամբ, որը ռուսական ինքնաթիռ էր խոցել Սիրիայի երկնքում։ Տնտեսական կորուստների արդյունքները սթափեցրել են տաք գլուխները Անկարայում, և ՆԱՏՕ-ի Թուրքիան ներողություն է խնդրել։ Այնպես որ, Ռուսաստանը ունեցել է և ունի բոլոր հնարավորությունները՝ հարցը լուծելու Արևմուտքի խամաճիկների հետ, որոնք կոչվում են Հայաստանի ղեկավարություն, արագ և բացարձակ խաղաղ միջոցներով։


Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը և այլ կառույցներ Ռուսաստանի ղեկավարությանը զեկուցում են բացարձակապես ոչ ադեկվատ տեղեկատվություն, դրանով իսկ նրանք ստեղծում են տեղեկատվական շրջափակում ղեկավարությանը՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար:



Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page