top of page

Հետաքրքիր է իմանալ Հայաստանը Մալվինյան կղզիները ճանաչու՞մ է որպես արգենտինական թե բրիտանական տարածք

Արգենտինայում ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչպիսի երկիր է Հայաստանը, հատկապես ինչ է կատարվում այնտեղ:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Մայիսի 29-ին հայատյաց Փաշինյանի ընկերը և հայտնի թուրքական գործակալ Ա. Միրզոյանը, հանդիպել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ, որը ղեկավարում էր Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան:


Այս հանդիպման հետ կապված հետաքրքիր հարց է ծագում, թե ի՞նչ դիրք է զբաղեցնում Հայաստանի Հանրապետությունը Մալվինյան կղզիների հարցում: Առաջինը, դա կարող է լինել այն, որ Հայաստանը ճանաչում է Մալվինյան կղզիները որպես Արգենտինայի տարածք, որը գտնվում է բրիտանական օկուպացիայի տակ։ Երկրորդ՝ դա կարող է լինել, որ Հայաստանը ճանաչում է Մալվինյան կղզիները՝ որպես Մեծ Բրիտանիայի տարածք։ Եվ վերջապես երրորդը, դա կարող է լինել այն, որ Հայաստանը Մալվինյան կղզիները համարում է վիճելի տարածք Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև։ Ցավոք, ոչ այս, ոչ էլ այլ հանդիպումներում Հայաստանի դիրքորոշումը Մալվինյան կղզիների վերաբերյալ մնում է գաղտնի:


Այս հարցը կարևոր դեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արգենտինայի համար: Ինչպես հայտնի է, Փաշինյանն ամեն ինչ արել է Արցախը Ադրբեջանին հանձնելու համար, այդ թվում՝ ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Այնպես որ, հետաքրքիր է Փաշինյանի դիրքորոշումը այլ տարածքային միջազգային վեճերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Արգենտինային, ապա Արգենտինայում հայկական համայնքը այնքան թույլ է քաղաքական առումով, որ չի կարող ազդել իր արգենտինացի քաղաքական գործիչների վրա: Բավական է հիշել 2015 թվականը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, երբ Արգենտինայի նախագահը ցուցադրաբար հրաժարվեց գալ Հայաստան՝ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Այս անհարգալից և խայտառակ արարքը տեղի է ունեցել այն դեպքում, երբ Արգենտինան պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը: Ապրիլի 23-ին Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները այցելել է Ռուսաստան: Պուտինի հետ բանակցություններից հետո Արգենտինայի նախագահն իր աշխատանքային գրաֆիկում 2 ժամ չգտավ Հայաստան այցելելու և ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար: Որպեսզի հասկանալի լինի, Մոսկվայից Երևան ինքնաթիռը թռչում է 2 ժամ: Սակայն աշխարհի ամենամեծ երկրի նախագահ Վ. Պուտինը, թողեց իր չլուծված գործերը, ժամանակ գտավ, այցելեց Հայաստան և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


Մյուս կողմից, Արգենտինայում ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչպիսի երկիր է Հայաստանը, հատկապես ինչ է կատարվում այնտեղ: Օրինակ՝ 2018 թվականին Փաշինյանի կառավարությունը Մեծ Բրիտանիայից գումար է խնդրել՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համար։ Այսինքն՝ Մեծ Բրիտանիան, որը գրավել է Մալվինյան կղզիները, ֆինանսավորել է 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, իսկ այսօր Արգենտինայի պատգամավորների պատվիրակությունը Փաշինյանի հետ քննարկում է երրորդ երկրի ներքին խնդիրները (խոսքը Ադրբեջանի մասին է), որի տարածքային ամբողջականությունն ընդունել է ինքը՝ Փաշինյանը։


Այս փաստը ինչ-որ բան ասու՞մ է արգենտինացի քաղաքական գործիչներին, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի ասում: Արգենտինան և Հայաստանը շարունակում են իրենց խայտառակ քաղաքականությունը:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page