top of page

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է Խորհրդային Միությունից դուրս գալու հանրաքվեին

Հայաստանն ավելի քան 34 տարի ապրում է եվրոպական նորմերով և չափանիշներով: Այնպես որ պակասում է միայն ֆորմալ թատերականացված շոուն ստորագրությամբ, որտեղ Հայաստանը դե յուրե կդառնա Եվրոպական միության անդամ:



Ռ. Տեր-Հարությունյան քաղաքագետ


1991 թվականին Հայաստանի իշխանությունները անկախության և ժողովրդավարության մասին կարգախոսներով հանրաքվե կազմակերպեցին Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ: Հայաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել Խորհրդային Միությունից Հայաստանի դուրս գալուն և որպեսզի Հայաստանը լինի անկախ և ժողովրդավարական երկիր:


Սակայն շուտով պարզվեց, որ Հայաստանի իշխանությունները՝ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և իշխող ՀՀՇ կուսակցության գլխավորությամբ, պարզապես խաբում էին ժողովրդին։ Հայաստանի իշխանությունները պետք է անկեղծ լինեին ժողովրդի հետ և պարզապես հանրաքվեի հարցում գրեին՝ համաձա՞յն եք, թե ոչ, որպեսզի Հայաստանը դուրս գա Խորհրդային Միության կազմից և մտնի Եվրոպական Միության կազմի մեջ։ Փոխարենը Հայաստանի իշխանություններն օգտագործել են անկախություն և ժողովրդավարություն հասկացությունը, ժողովրդին խաբելու համար:


Շուկայական տնտեսության (կապիտալիզմի) հաստատումն ավտոմատ կերպով հանգեցրել է նրան, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են Արեւմուտքին ինտեգրվելու ուղին: Հենց նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի օրոք սկսվեց Հայաստանի անդամակցությունը ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող միջազգային ֆինանսական կառույցներին, առաջին շփումները Եվրոպայի հետ և այլն։ Այս ամենը կարճ ժամանակում հանգեցրեց նրան, որ Հայաստանը դարձավ Արևմուտքի կիսագաղութը: Այսինքն՝ Հայաստանի իշխանություններն այդպիսով հրաժարվեցին անկախությունից և կամովին մտան Արևմուտքի ֆինանսա-քաղաքական ստրկության մեջ: Իսկ ժողովրդավարության մասին խոսակցությունները շատ արագ ավարտվեցին, Հայաստանում հաստատվեց կապիտալիստական ժողովրդավարություն, իշխող փոքրամասնության ժողովրդավարություն։


Հաջորդ նախագահը՝ Ռ. Քոչարյանը, շարունակեց նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի արևմտամետ քաղաքականությունը՝ ինտեգրվելու Արևմուտքի հետ։ Հենց նրա օրոք Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ: Եվրոպայի խորհուրդը հատուկ ստեղծված ինստիտուտ է այն երկրների համար, որոնք այնուհետև պետք է անդամակցեն Եվրամիությանը: Հայաստանի արևմտամետ կուրսը շարունակվեց Ս. Սարգսյանի օրոք: Հայաստանն ընդունել է Եվրոպայի խորհրդի 60-ից ավելի կոնվենցիաներ: Հենց Եվրոպան է որոշում հայերի կյանքի չափանիշները Հայաստանում, ինչպես ապրել, ինչպես աշխատել, ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես սովորել, ինչպես վարել վիճակագրություն, ինչպես պահպանել էկոլոգիան, ինչ օրենքներով ապրել, ում համարել թշնամի, ընկեր...Կարճ ասած՝ սկսած հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին կոնվենցիայից, վերջացրած Սահմանադրությամբ ամեն ինչ որոշում էր Արևմուտքը:


Հայտնի ստախոս և հայատյաց Փաշինյանը շարունակեց նախագահ Ս.Սարգսյանի արևմտամետ կուրսը։ Փաշինյանը բացահայտ հայտարարում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին։ Քանի որ, ամեն ինչ վաղուց արդեն պատրաստ է, Հայաստանը դե ֆակտո արդեն վաղուց պատրաստվել էր Եվրոպական միության անդամակցությանը: Հայաստանն ավելի քան 34 տարի ապրում է եվրոպական նորմերով և չափանիշներով: Այնպես որ պակասում է միայն ֆորմալ թատերականացված շոուն ստորագրությամբ, որտեղ Հայաստանը դե յուրե կդառնա Եվրոպական միության անդամ:


Այս ամբողջ պատմությունը Հայաստանի իշխանությունների ստախոսության և երկերեսանիության մասին է, ավելի քան 34 տարի ժողովրդին հեքիաթներ են պատմել անկախության և ժողովրդավարության մասին, իսկ իրենք՝ ժողովրդից գաղտնի Հայաստանը դարձրել են Արևմուտքի կիսագաղութը: ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը կնշանակի Հայաստանի կիսագաղութային կարգավիճակի պաշտոնական դե յուրե ճանաչում: Եվրամիության ցանկացած երկիր ավելի շատ է զրկված իր անկախությունից և ինքնուրույնությունից, քան Եվրամիությունից դուրս գտնվող երկրները:


Հիմա ծիծաղելի կլինի, եթե Փաշինյանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի մասին հարցը այսպես գրի՝ «Համաձա՞յն եք, թե ոչ, որ Հայաստանը լինի անկախ և ժողովրդավարական երկիր՝ Եվրամիության կազմում»։

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page