top of page

ՀՀ Զինված Ուժերի «Մարշալ Բաղրամյան» Մեդալի մասին

Բաղրամյանը հերոս է՝ կռվել է ֆաշիստների դեմ, ապա ո՞վ է Նժդեհը: Հարցեր, հարցեր, որոնք պահանջում են պատասխաններ եւ ճիշտ լուծումներ:


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Շատ հայեր ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում տեղյակ չեն, որ նման մեդալ կա՝ Ի պատիվ մարշալ Բաղրամյանի: Իսկ նրանցից շատերը, ովքեր տեղյակ են, չեն հասկանում, թե ով ով է եւ ինչ դրոշի ներքո պետք է ներկայացնել այս կամ այն հերոսին:


Խոսքն այն մասին է, թե որքանով է ճիշտ Խորհրդային Միության հերոսին պատկերել Հայաստանի դրոշի ներքո:


Հիշեցնենք պատմությունը, մի կողմից մենք ունենք հերոս, կոմունիստ Հ. Բաղրամյան, ով դեմ է հանդես եկել դաշնակների գաղափարներին։ Կամավոր միացել է Կարմիր բանակին եւ եղել է քաղաքացիական պատերազմի եւ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից: Իր զինվորական տաղանդով ծառայել է Խորհրդային Միությանը, պաշտպանել Է Խորհրդային Միության անկախությունն ու ազատությունը, մասնակցել է Եվրոպայի ազատագրմանը ֆաշիզմից։ Եւ մյուս կողմից, ունենք Հայաստանի Հանրապետություն, որտեղ գերիշխում են պետական մակարդակով հակակոմունիստական գաղափարախոսությունը, որտեղ երկրի դրոշ են դարձրել հակակոմունիստական Հայաստանի Հանրապետության (1918-1920) դրոշը: Այդ եռագույնի դրոշի տակ դաշնակները ճնշել ու սպանել են հայ կոմունիստներին: Հենց այն եռագույն դրոշն էր, որի դեմ ապստամբեց եւ նրա դեմ դուրս եկավ երիտասարդ Բաղրամյանը:


Եվ ինչ է ստացվում արդյունքում, չնայած այս բոլոր հակասական փաստերին, Հայաստանի իշխող դասը որոշում է կայացնում Բաղրամյան մեդալը դարձնել Հայաստանի դրոշի ներքո։ Մի խոսքով համատեղել անհամատեղելին:

Հայաստանի իշխանությունների տրամաբանության մեջ ամենազարմանալին այն է, որ Հայաստանի դրոշը Նժդեհի, Դրոյի կամ Վազգեն Սարգսյանի նման գործիչների մեդալներով դարձնելու փոխարեն որոշում են կայացրել հակառակը՝ կոմունիստին ու դաշնակների դեմ պայքարողին դնել եռագույնի դրոշի մեջ։ Ինչ կապ ունի Դաշնակցության կուսակցության ստեղծած կարմիր, կապույտ, նարնջագույն դրոշը, մարշալ Բաղրամյանի հետ։ Հետևելով տրամաբանությանը՝ եկեք Դրոյի, Նժդեհի մեդալները, Խորհրդային Հայաստանի դրոշի ներքո ներկայացնենք: Ինչը չի ստացվում:


Դա վատ երեւույթ է, չի կարելի այդքան անհարգալից վերաբերվել պատմական հերոսներին։ Անհասկանալի է, եթե Բաղրամյանը հերոս է, ապա ինչու Ստալինը, ով ղեկավարում էր Պաշտպանության Պետական Կոմիտե, և ում հրամանները Բաղրամյանն էր կատարում, չարություն է։ Անհասկանալի է նաև, եթե կոմունիստ Բաղրամյանը հերոս է, ով կռվել է ֆաշիստների դեմ, ապա ով է Նժդեհը, ով սպանում էր կոմունիստներին և համագործակցում էր ֆաշիստների հետ։


Հարցեր, հարցեր, որոնք պահանջում են պատասխաններ եւ ճիշտ լուծումներ:

Comentários


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page