Հրանդ Դինքի ոճրագործ, թրքացված-իսլամացված պոնտոսի հույն Օկյուն Սամասթի մոտալուտ ազատ արձակման առիթով
Հեռախօսային հարցազրույց թուրքիայի վտարանդի պոնտոսի հույն ղեկավար, պատմաբան, «դեվրիմջի քարադենիզ» եվ «մավրի թալասսա» հեղափոխական կայքերի խմբագիր թամեր չիլինկիրի հետ:
Համո Մոսկոֆյան, Բեյրութ
2017 թ.ին, Բեռլինի «Սոֆիտել» հյուրանոցում տեղի ունեցած փոքր Ասիայի ժողովուրդների ցեղասպանությանց, կոտորածների, տարագրությանց նվիրված համագումարում (կազմակերպված «Արևմտահայերի Ազգային Կոնգրես»ի կողմից) Եվրոպայում այժմ բնակվող, Պոնտոսի իսլամացված հույների առաջդիմական ղեկավար Թամեր Չիլինկիր հետևյալ զգայացունց հայտարարությունը արեց. «Մեր սիրելի Հրանդ Դինքին սպաննող Օկյուն Սամասթը, Տրապիզոնի Արակլի ավանից թրքացված-իսլամացված Պոնտոսի հույն է…։ Թուրքական ցեղասպան պետությունը նրան դարձրել է ծայրայեղ ազգայնամոլ, հատուկ ծառայությունների գործակալ։ Ե՛ս, որպես Սև ծովյան նախկին իսլամացված, այժմ ժողովրդավար-առաջադիմական Պոնտոսի հույն՝ ներողություն եմ խնդրում հայ ժողովուրդից…»։
Այս օրերին, կորոնավիրուսի սարսափով ապրող Թուրքիան և աշխարհը հակառակ որ Հրանդ Դինքի սպանությունը համարվում էր պետական դավաճանություն՝ ինքնահռչակ Սուլթան Էրդողանը ծրագրում է ազատ արձակել ոճրագործ Սամասթին…։ Այսօր, իր հիմնադրած «Ակոս» թերթը, ինչպես Հրանդ Դինքի օրերին, դարձել է Թուրքիայի հեղափոխական մտավորականության ամրոց։ Հայ մեծ լրագրողի և խմբագրի հուղարկավորությունը վերածվել էր հսկայական ցույցի, որին մասնակցում էին Թուրքիայի բազմազգ ընտրանին։ Սակայն, տարածաշրջանային պատերազմների մեջ թաղված, ներքին ամենահետադեմ և ցեղապաշտ ուժերի վրա հենվող Էրդողանը, այսօր այս ոճրագործին ազատ արձակելու հարմար պահն է տեսնում, գոհացնելու համար ռազմատենչ տարրերին ու Ռամիլ Սաֆարովին 7-րդ երկինք բարձրացուցած նույնքան հրեշավոր Բաքվի մարդասպաններին։
Մանրամասներին ծանոթանալու համար, հեռախոսով կապվում ենք այժմ վտարանդի, բայց միշտ խիստ «գործի վրա» Թամեր Չիլինկիրի հետ՝ Շվեյցարիայի Բեռն քաղաքում։
«Մեր սերտ գործընկեր Հրանդ Դինքի ոճրագործ Օկյուն Սամասթը Տրապիզոնի Արակլի ավանից է, ուր նաև ապրում են հայեր։ Կարող է նաև որ ստրկացված հայ, հույն, ասորի ժողովուրդներին բռնի թրքացնող և կրօնափոխ դարձնող թուրք պետությունը, Սամասթի նման մանկամիտների մեջ ներարկել է ազգայնամոլական-կրոնական ատելության թույն՝ սպաննելու իր իսկ ազգակիցներին։ Օսմանյան պետությունից այդ «ժառանգվեց» աթաթուրքյան բռնապետությանը, որ 19 Մայիս 1919-ին իր կենտրոնական զորքերի հրամանատար Նուրէտտին փաշայի և հրոսակապետ «չեթեյապետ» Թոփալ Օսմանի կողմից կոտորեցին 353,000 Պոնտոսի հույներ, իրագործելով երկրորդ ցեղասպանությունը հայերից հետո…։ Ավելին, ինչպես համշենցիներին, նրանք իսլամացրեցին, իբր թե «թրքացրեցին» և նրանցից շատերին _ որպես 20-րդ դարի «ենիչերիներ»ի _ օգտագործեցին որպես լրտեսներ, թիկնապահներ, ոճրագործներ, իրենց իսկ ժողովուրդների դեմ։ Հետաքրքրական է որ այս բռնի «թրքացված» հույներն ու հայերը, ջանք ու ճիգ չեն գործադրում (մեծ մասամբ) իրենց հավատարմությունը ցույց տալու համար թրքական պետությանը։ Նրանցից էր թունդ ազգայնամոլ, Թուրքիայի վարչապետ, ծագումով Համշենցի Մեսուդ Եըլմազը…։ Իսկ Պոնտոսի հույն երիտասարդ շատ զինվորների, ուղարկելով Սիրիա, փաստորեն սպաննել տվեցին այս հրեշային պետության այժմու ղեկավարությունը։
Այնպես որ Օկյուն Սամասթը ո՛չ առաջինն էր և ո՛չ էլ վերջինն է լինելու։ Նրան բանտից կհանեն, ազգայնամոլ թուրքերի կողմից կհերոսացվեն և մի գեղեցիկ օր էլ կդարձնեն «նահատակ»։ Թրքական պետությունը ազգափոխ և կրոնափոխ հայերին, Պոնտոսի հույներին, ասորիներին, ամեն առիթով սպառնալից հիշեցնում է իրենց ծագման մասին։ Բոլորի արխիվները գտնվում են Թուրքիայի հետախուզական վարչությունների մօտ և միշտ «շպրտում» են որ գիտեն թե յուրաքանչյուր «թրքացած» կամ կրոնափոխ ի՞նչ ազգության էր պատկանում, միշտ նրանց պահելով ջարդերի, ահաբեկումների սպառնալիքի տակ»։
Comments