top of page

Ինչ է ուզում Երևանը

Ժամանակն է գիտնալու համար Հայաստանի քաղաքական որոշումը․ "Արցախը Հայաստան է և վերջ", կամ "ճանաչում է Արցախի անկախությունը"։

Ռոբերտ Տեր- Հարությունյան, քաղաքագետ


Արդեն երկու շաբաթից ավելի է՝ Արցախում շարունակվում են լարված մարտերը շփման գծի ողջ երկայնքով։ Միաժամանակ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ ի դեմս Փաշինյանի և Արմեն Սարգսյանի, հարցազրույցներ են տալիս: Հայաստանի նախագահի եւ վարչապետի այս հարցազրույցներում կարելի է գտնել ամեն ինչ, օրինակ, թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի, Սիրիայից ահաբեկիչների ու ՆԱՏՕ-ի ինքնաթիռների մասին, Հայոց ցեղասպանության կրկնության մասին եւ այլն, բայց ամենակարեւոր հարցի մասին խոսք չկա -ինչ է ուզում Երևանը, ինչ են ուզում "փաշինյանները":


Երեւանն ի վերջո պետք է կողմնորոշվի եւ հստակ դիրքորոշում արտահայտի Արցախի հարցում: Մի կողմից Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը Հայաստանն է և վերջը, մյուս կողմից հայտարարում է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել բանակցությունները։ Այսօր Փաշինյանն արդեն խոսում է ԼՂՀ ճանաչման և միաժամանակ բանակցությունների շարունակության մասին։


Ի՞նչ պես կարելի է բացատրել Հայաստանի իշխանությունների նման հակասական պահվածքը: Առաջինը, որպես քաղաքական շիզոֆրենիա, Փաշինյանը՝ որպես քաղաքական գործիչ, աչքի է ընկնում մտածողության հիմնարար խանգարումներով և իրականության ոչ ադեկվատ ընկալմամբ։ Փաշինյանի մոտ առավել հաճախակի դրսևորումներ են հայտնվում, ինչպես ֆանտաստիկ զառանցանքները, խոսքի ու մտածողության անկազմակերպությանը՝ և այս ամենը զգալի սոցիալական դիսֆունկցիայի և աշխատունակության խախտման ֆոնի վրա։ Կան բազմաթիվ օրինակներ, կարելի է հիշել, թե ինչպես է Փաշինյանը հրահանգել ԱԱԾ տնօրենին գտնել Սատանային, ինչպես է նա հրապարակավ մեղադրել նախագահ Ռ. Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների մեջ, իսկ հետո դատարանում, իր փաստաբանների միջոցով հայտարարել, որ նախագահ Ռ. Քոչարյանին նկատի չի ունեցել, և այլ օրինակներ: Սակայն, մյուս կողմից, կարող ենք այս ամենը բացատրել, թե որպես լավ ծրագրված քաղաքական ծրագիրը: Քաոս, խառնաշփոթ մտցնելու, հակասական հայտարարություն անելու, ստելու և այլն՝ հասարակությանը շփոթելու, որպեսզի հասարակությունը չհասկանա տեղի ունեցող գործընթացների մասին՝ իր քաղաքական ծրագիրն իրականացնելու համար։


Դատելով նրանից, թե ինչպես են զարգանում իրադարձությունները ավելի հավանական է որ այդ երկու տարբերակներն էլ արդիական համարել: 2018-ի իշխանության զավթումից ի վեր Փաշինյանը քայլ առ քայլ մոտեցրեց պատերազմի սկիզբը։ Մենք կարող ենք բերել բազմաթիվ օրինակներ, ինչպես էր Փաշինյանի կինը հավաքում է կանանց բանակը, ինքը՝ Փաշինյանը, հայտարարում է, որ Արցախը Հայաստանն է, ինչպես Փաշինյանը թուլացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային բնույթը, ինչպես Փաշինյանը պառակտեց հայերին՝ բաժանելով նրանց սեւերի ու սպիտակների եւ այլն, եւ այդ ամենին Ադրբեջանում ընդունում են որպես casus belli, որպես պաշտոնական առիթ՝ պատերազմ սկսելու համար: Մենք դեռ չգիտենք, թե ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիեւը Դուշանբեի վերելակում, բայց միանշանակ փաստեր կան -Փաշինյանը քանդեց բանակցային ձևաչափը, Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, հիմա պատերազմ է գնում: Այժմ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հստակ խոսում է Արցախի հարցում իր դիրքորոշումների մասին։


Ի վերջո, Երևանը պետք է ուղիղ ասի, թե ինչ է ուզում Արցախի հարցում: Փաշինյանը Հայաստանում իրեն պահում է որպես նվաճող, ինչ ասես, կարող է իրեն թույլ տալ: նա կարող է հանգիստ խաբել, ստել, զրպարտել, նա կարող է հանգիստ զբաղվել ծխախոտի, զենքի եւ ալմաստների մաքսանենգությամբ, նա կարող է հանգիստ չարաշահել իշխանությունը, խախտել օրենքները, պետական բյուջեն դարձնել ընտանեկան գրպան եւ այլն եւ այլն, եւ նրա հետ ոչինչ չի լինի, Փաշինյանը կմնա անպատիժ, ինչպես Սահակաշվիլին: Բայց երբ Փաշինյանը սկսում է իրեն պահել Հայաստանի սահմաններից դուրս, ճիշտ այնպես, ինչպես ինքն իրեն պահում է Հայաստանում, դա բերում է մեծ խնդիրների, որտեղ ամեն օր հայ ժողովուրդն իր արյամբ վճարում է Փաշինյանի սխալ քաղաքականության համար։ Չի կարելի հայտարարել, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, եւ հույս ունենալ, դրանից հետո բանակցություններ վարել կարգավորման շուրջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ի տարբերություն հայ ժողովրդի, Նիկոլ Փաշինյանից պատասխան է պահանջում իր հայտարարությունների համար։ Մինչև Փաշինյանը չպատասխանի իր ասածների համար, պատերազմը կշարունակվի։


コメント


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page