top of page

Ինչպես է Արևմուտքը ստեղծել Փաշինյանի "ժողովուրդը"

Հայաստանում այսօր ներկայացված է մինչեւ 65 կրոնական կազմակերպություն, որոնք ընդգրկում են հանրապետության 350 հազար բնակիչ:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Փաշինյանը և նրա քարոզիչները սիրում են աջ եւ ձախ այնպիսի կարգախոսներ նետել, ինչպիսին են, օրինակ.

-ժողովուրդն է ընտրել մեզ,

- ժողովուրդը պահանջում է,

- ժողովուրդն ուզում է,

- մենք կատարում ենք ժողովրդի ցանկությունը,

- ամեն ինչ արվում է ժողովրդի համար եւ այլն. որտեղ գլխավոր բառը ժողովուրդն է:


Այս բոլոր կարգախոսները, որտեղ իշխանությունը հանդես է գալիս ժողովրդի անունից եւ իրենց գործողությունները արդարացնում ժողովրդի ցանկությամբ, ամենատարածված մեթոդներից մեկն է քաղաքականության մեջ, որի օգնությամբ Փաշինյանն ու նրա քարոզիչները մոլորության մեջ են գցում մարդկանց, հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելով՝ վարում են հակաժողովրդական քաղաքականություն, ընդունում են քաղաքական որոշումներ, որոնք չեն համապատասխանում բնակչության մեծամասնության շահերին, օրինակ, անշարժ գույքի հարկի բարձրացումը, բնակչության համար ծանր ժամանակին, COVID-19 վիրուսի տարածման շրջանում, կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման քաղաքականությունը, այն ժամանակ, երբ հազարավոր հայ միգրանտներ մեկնում են Ռուսաստան աշխատելու եւ ամեն տարի դրամական փոխանցումներ են ուղարկում Հայաստան, կամ այն, որ Հայաստանը միլիարդավոր դոլարներ է տնտեսում, այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանն ապահովում է Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանությունը։ Նման օրինակները շատ են, որտեղ Փաշինյանի կառավարությունը հակաժողովրդական քաղաքականություն է վարում, մեկ այլ օրինակ՝ Փաշինյանի կառավարության որոշումը, Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամը Կանադա ուղարկելը եւ այլն։


Հիմա ժամանակն է ուշադրություն դարձնել "ժողովուրդ" բառի վրա, հասկացությանը, ով է այնտեղ մտնում, ովքեր են նրանք, ինչպես են առաջացել, ինչու նրանք չեն տեսնում եւ չեն հասկանում, Փաշինյանի իշխանության խամաճիկային բնույթի ողջ էությունը, եւ շատ այլ հարցեր:


Միանգամից նշենք, որ խոսքը ոչ թե նախարարների, պատգամավորների, պաշտոնյաների ու կարիերիստների, ոչ թե նրանց ընտանիքների, ընկերների, սիրուհիների ու բարեկամների մասին է, ովքեր ի սկզբանե շահագրգռված են իրենց անձնական հարցերը լուծել՝ դրա համար օգտագործելով իրենց պաշտոններն ու դիրքը, ծառայելով անձամբ Փաշինյանին։ Խոսքը ոչ թե արվեստի, կինոյի, գիտության, սպորտի կամ զինվորականների այնպիսի ծախու գործիչների մասին է, ովքեր երեկ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի հետ լուսանկարվելու հերթում էին, այլ այսօր խոնարհվում են Փաշինյանի առաջ: Եւ նույնիսկ խոսքը Արևմուտքի գործակալների և ԼԳԲՏ անձանց մասին չէ, ովքեր այդքան ուժեղ էին աջակցում Փաշինյանին հանրահավաքներում։ Այստեղ խոսքը կգնա մարդկանց հատուկ տեսակի մասին։


Տարիներ շարունակ, երբ բացակայում էին ինտերնետը, սոցիալական ցանցերն ու հեռուստատեսությունը, Արևմուտքը կազմակերպում էր երկրի տարբեր ծայրերում, պետական հեղաշրջումներ՝ առանց ժողովրդի մեծ զանգվածների մասնակցության։ Երբ եկել է հեռուստատեսության, ինտերնետի եւ սոցիալական ցանցերի ժամանակը, պետական հեղաշրջումների կազմակերպությունների վերաբերյալ Արեւմուտքի քաղաքականությանը պահանջվեց բնակչության զանգվածների մասնակցությունը: Ինչո՞ւ: Որովհետև իր եւ համաշխարհային հանրությանը անհրաժեշտ է ցույց տալ մի պատկեր, որտեղ մեծ թվով մարդիկ են մասնակցում: Այս հնարքով Արևմուտքն իր վրայից հանում է մեկ այլ երկրի ներքին գործերին միջամտելու կասկածները, թե տեսեք, ժողովուրդն ինքնուրույն է դուրս եկել իշխանությունների դեմ։


Այս կամ այն երկրում ժողովրդական բազա ձեւավորելու համար Արեւմուտքը տարբեր մեթոդներ է կիրառում, ակտիվորեն աշխատում են դեսպանատները, ֆինանսավորվում են քաղաքական կուսակցությունները, տարբեր ԶԼՄ-ներ և հիմնադրամներ, ուսումնական ծրագրեր երիտասարդների համար և այլն:


Բայց այս ամենը բավարար չէ Երեւանի հրապարակը մարդկանց երեք օրով լցնելու համար, և այդ ժամանակ գործի են դրվում կրոնական աղանդները: Տոտալիտար փակ կազմակերպություններ՝ խիստ կարգապահությամբ, որոնք նախատեսված են աղքատ, անգրագետ, սոցիալապես անապահով և սոցիալապես անպատասխանատու, մի խոսքով, ոչ այնքան ադեկվատ մարդկանց համար։ Ընկնելով աղանդի մեջ՝ մարդը ստիպված է կատարել իր հովվի բոլոր ցուցումները, աղանդներում մարդը ենթարկվում է արժեքների համակարգի հոգեբանական մշակման և վերագնահատման, մի խոսքով, մարդը դառնում է կենդանի ռոբոտ, ով պատրաստ է օր ու գիշեր, շոգին ու ցրտին երեք օր կանգնել Երեւանի հրապարակում եւ բղավել այն մարդու անունը, ում կարգադրել է իր հովիվը: Այսպիսով, մեր աչքի առաջ կիրառում են քաղաքական տեխնոլոգիա, երբ հասարակության մեջ ոչ այնքան ճանաչված քաղաքական գործիչը, ով չի կարող ինքնուրույն 5 տոկոս ձայն հավաքել ընտրություններում, ԱՄՆ դեսպանի հրամանով դառնում է "առաջնորդ"։


Առաջին կրոնական աղանդները թափվեցին Հայաստան՝ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո։ Իսկ այժմ, ըստ Ապակառուցողական պաշտամունքներից տուժածների վերականգնողական կենտրոնի տվյալների, Հայաստանում ներկայացված է մինչեւ 65 կրոնական կազմակերպություն (այդ թվում՝ 50-ից ավելի աղանդներ), որոնք ընդգրկում են հանրապետության 350 հազար բնակիչ: Ամենաակտիվ և բազմաթիվ աղանդներ են. "Եհովայի վկաներ", "Մորմոններ, "Ավետարանական եկեղեցի", "Կյանքի խոսք", "Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի", "Խորան" և այլն:

Հենց տարբեր աղանդների մարդիկ են դարձել Հայաստանում 2018 թվականի պետական հեղաշրջման ժամանակ մարդկանց հրապարակներ լցնելու հիմնական աղբյուրը։ Գտնվելով արևմտյան կենտրոններից ուղղակի ֆինանսական կախվածության մեջ՝ Փաշինյանի հետ համաձայնության գալով, ապագա իրավունքների և արտոնությունների ստացման վրա, կրոնական աղանդներն իրենց անդամներին հրահանգել են աջակցել Փաշինյանին։ Եվ աշխարհը տեսավ մի պատկեր, որտեղ հազարավոր մարդիկ աջակցում են Փաշինյանին։ Հրապարակներում հանրահավաքների ժամանակ կրոնական աղանդների ներկայացուցիչների կիրառումը նոր բան չէ՝ մինչև Հայաստանի հեղաշրջումը, նույն մեթոդն են կիրառել նաև Ուկրաինայում, Սերբիայում, Վրաստանում եւ այլն:


Երբ Փաշինյանը սպառնում է ընդդիմությանը, որ իշխանությունը բռնազավթելուց երկու տարի անց "ժողովուրդ" դուրս կբերի ընդդիմադիրների դեմ և ինքնադատաստան կանի, դրանով Փաշինյանը հաստատում է այն թեզը, թե այդ "ժողովուրդը" կրոնական աղանդների զոմբիացված զանգված է: Միայն կրոնական աղանդներից մարդիկ կարող են այս երկու տարիներին Փաշինյանի կործանարար քաղաքականության արդյունքը չտեսնել, քանի որ նրանք ապրում են իրենց առանձին կյանքով՝ իրենց ամբողջ ժամանակը նվիրելով իրենց կրոնական աղոթքներին եւ իրենց կրոնական զվարճանքներին։ Նրանց խորթ է, թե ինչ է կատարվում, օրինակ, քաղաքականության մեջ կամ երկրի տնտեսության ոլորտում, ինչ հանցագործություն է կատարում Փաշինյանի իշխանությունը: Աղանդի անդամների կյանքն անցնում է բոլորովին այլ համակարգում:


Սա բացասաբար է ազդում նաեւ այլ ոլորտներում. Հայաստանի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատանում է, համապատասխանաբար ավելանում է աղանդների անդամների թիվը։ Շատ աղանդներ իրենց անդամներին արգելում են անդամակցել քաղաքական կուսակցություններին, արգելում են ծառայել բանակում, մասնակցել ընտրություններին և այլն: Մի խոսքով իրենց գործունեությամբ կրոնական աղանդները կործանարար դեր են կատարում կենսագործունեության բոլոր ոլորտներում։


Պետք է նշել, որ սոցիալիստական Հայաստանում կրոնական աղանդների գործունեությունն արգելված էր։ Որովհետև նրանք պետության և ժողովրդի համար վտանգավոր ապակառուցողական և կործանարար գործունեություն էին վարում։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, ապացուցում է կոմունիստների քաղաքականության ողջ ճշտությունը։ Մենք պետք է իմանանք, որ կրոնական աղանդները կապիտալիզմի նույն արբանյակներն են, ինչ տնտեսական ճգնաժամերը, գործազրկությունը, աղքատությունը, օլիգարխիան և այլն։


Հայաստանում իշխանությունը պատկանում է նրան, ով հրապարակում կհավաքի 15 հազար մարդ։ Այսօր դրան ընդունակ է միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ի դեմս իր խամաճիկ Փաշինյանի։ Վատ սոցիալ-տնտեսական վիճակը, բնակչության արտագաղթը և կրոնական աղանդների առկայությունը երկրում, խանգարում են շատ քաղաքական կուսակցությունների՝ իրենց կազմը նոր անդամներով ավելացնելուն։


Այն, որ Փաշինյանի կառավարման երկու տարիների ընթացքում Հայաստանում մարդկանց մեծամասնության կյանքը վատացել է, քան եղել է Ս.Սարգսյանի նախագահության օրոք, և մարդիկ դուրս չեն գալիս բողոքի ցույցերի, ցույց է տալիս 2018 թվականի բողոքի ցույցերի արհեստական ծագման ողջ էությունը։ Ահա սա է այսպես կոչված "ժողովուրդը", որին սիրում են հղում անել Փաշինյանը և նրա քարոզիչները:


Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page