Ինչու չի ստացվում դուրս գալ պետական ճգնաժամից
Ուստի պատճառներից մեկը՝ քաղաքական կուսակցությունների գործունեությունն է։ Փաշինյանից հետո Արևմուտքը նոր "փաշինյանին" կնշանակի:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
2018 թվականի պետական հեղաշրջումից և Փաշինյանի իշխանության զավթումից հետո Հայաստանը հայտնվել է պետական ճգնաժամի մեջ, որ ամեն տարի խորանում է: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու չի ստացվում ելք գտնել ստեղծված քաղաքական փակուղուց: Իհարկե, ճգնաժամի ստեղծման և խորացման գործում գլխավոր դեր է խաղում Արևմուտքը՝ աջակցելով Փաշինյանին՝ առաջ մղելով իր աշխարհաքաղաքական շահերը։ Բայց կան նաեւ քաղաքական կուսակցությունների դերը, քանի որ ճգնաժամը պետական է, ուրեմն ճգնաժամից դուրս գալու ելք պետք է առաջարկեն առաջին հերթին քաղաքական կուսակցությունները: Ուստի պատճառներից մեկը, թե ինչու չի ստացվում դուրս գալ պետական ճգնաժամից, քաղաքական կուսակցությունների գործունեությունն է։
Իհարկե, տարբեր պատճառներով, 30 տարվա ընթացքում Հայաստանում բազմակուսակցական քաղաքական դաշտն այդպես էլ չձևավորվեց կայուն համակարգի։ Չնայած դրան, որ պաշտոնապես գրանցվել է 100-ից ավելի կուսակցություն, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց բախվում են կուսակցությունները, դրանք Ֆինանսական հարցեր են, բնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, մշտական արտագաղթը, կադրերի բացակայությունը, բազմաթիվ կրոնական աղանդների առկայությունը և լիբերալ գաղափարական բազմազանությունը։ Բացի այդ, չի կարելի չտեսնել, որ Հայաստանի որոշ լիբերալ կուսակցություններ սկզբունքային հարցերում շատ քիչ են տարբերվում միմյանցից։ Ծրագրերը համեմատելիս կարելի է ասել, որ այդ կուսակցությունները նույն նպատակներն են հետապնդում։ Չնայած այս բոլոր հանգամանքներին, ընդդիմադիր դաշտում կան երեք կուսակցություններ, որոնք ունեն բավարար կապիտալ և անդամներ, դրանք են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստանը և Դաշնակցությունը։
Ամբողջ ժամանակի ընթացքում, ինչ շարունակվում է ճգնաժամը Հայաստանում, այդ կուսակցությունները ոչ մի անգամ դեմ հանդես չեն եկել Արևմուտքի միջամտության քաղաքականությանը։ Սա է գլխավոր պատճառը, որ չի ստացվում դուրս գալ պետական ճգնաժամից։ Ի տարբերություն շարքային քաղաքացիների, այդ կուսակցությունները շատ լավ գիտեն, թե ով է կազմակերպել պետական հեղաշրջում, ինչու, ինչ նպատակներ են հետապնդել, արևմտյան որ ուժերն են ֆինանսավորում և սատարում Փաշինյանին, քանի անգամ է Փաշինյանը գնում ԱՄՆ դեսպանի մոտ և այլն և այլն: Շատ լավ իմանալով այս ամենը՝ այս երեք ընդդիմադիր կուսակցությունները վախենում են հանդես գալ Արևմուտքի քաղաքականության դատապարտմամբ։
Այդ երեք կուսակցություններից յուրաքանչյուրն ունի Արևմուտքի առաջ ստրկամտության նման քաղաքականության իր պատճառները։ Մեկը զուտ ֆինանսական շահեր ունի, մյուսը զուտ գաղափարական, իսկ երրորդ դեպքում՝ քաղաքական կախվածություն: Ամենագլխավոր պատճառը լիբերալ գաղափարախոսության առկայությունն է, որոնք ունեն այդ երեք կուսակցությունները, որը թույլ չի տալիս նրանց դեմ դուրս գալ Արևմուտքին։
Դրա համար էլ, կոնկրետ հետևություններ անելու, սխալների վրա աշխատելու փոխարեն, այդ կուսակցությունները սկսում են շարունակել Արևմուտքի առաջ խոնարհվելու և ստրկամտության իրենց քաղաքականությունը։ Ի լուծման պետական ճգնաժամի, այդ կուսակցություններն առաջարկում են կազմակերպել հերթական խորհրդարանական ընտրությունները: Ինչը նայվում է բավականին տարօրինակ եւ ոչ տրամաբանական: Հայաստանում չի գործում Սահմանադրությունը, երկիրը օրենքների փոխարեն, ապրում է Փաշինյանի ընտանիքի ցանկությամբ: Կարճ ասած՝ Փաշինյանը մարտեր է վարում առանց կանոնների, իսկ այդ երեք կուսակցությունները ցանկանում են շախմատ խաղալ, խաղալ կանոններով։ Հենց այդ պատճառով չի ստացվում կոնսենսուս գտնել: Փաշինյանին առաջարկելով կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ այս երեք կուսակցությունները հետապնդում են իրենց նեղ կուսակցական շահերը։ Նպատակը ոչ թե արմատական փոփոխություններն են, այլ ընդամենը պատգամավորական, նախարարական, մարզպետական պաշտոնները։ Այս ամենը հիշեցնում է Փաշինյանի հետ դավադրության փորձ, բանաձևով՝ տվեք մեզ մի կտոր իշխանություն, և մենք աչք կփակենք քո հանցավոր գործողությունների վրա:
Եթե արևմտյան այս բոլոր ինստիտուտները շարունակեն իրենց գործունեությունը Հայաստանում, ապա ոչ մի իմաստ չունի Փաշինյանի հրաժարականը կամ արտահերթ ընտրությունները, քանի որ որոշ ժամանակ անց Արևմուտքը կրկին նոր "նիկոլիկներ" կստեղծի։
Եթե պատմական զուգահեռներ անցկացնենք, ապա իրավիճակը նման է ինչպես Հունաստանում, հիտլերյան օկուպացիայի ժամանակ։ Իրենց տիրապետության ամրապնդման համար հիտլերականները իրենց բռնազավթած երկրներում ստեղծին այսպես կոչված կոլաբորացիոնիզմ, այսինքն՝ տեղական իշխող դասերի ներկայացուցիչների համագործակցությունը, օկուպացիոն իշխանությունների հետ՝ ի վնաս ազգի շահերի։ Նույնպիսի քաղաքականություն է վարում այսօր Արևմուտքը։ Այսպես հունական բանակի կապիտուլյացիայից հետո Հունաստանի իշխող ճամբարը բաժանվել է երեք խմբավորման, մի մասը թագավորի գլխավորությամբ փախել է Եգիպտոս, մյուսը պրոֆաշիստական գեներալների գլխավորությամբ ձեւավորել է կոլաբորացիոնիստական կառավարություն, իսկ երրորդ մասը, որը գլխավորապես ներկայացրել են լիբերալ կուսակցությունների առաջնորդները, սպասողական դիրք են գրավել: 1941 թվականի սեպտեմբերի 27-ին Կոմունիստական, Ագրարային, Սոցիալիստական կուսակցությունները, ինչպես նաև "ժողովրդական ժողովրդավարության միությունը", համոզվելով, որ ազատական կուսակցությունները չեն ցանկանում մասնակցել համազգային պայքարին, հիմնեցին EAM (Հունաստանի ազգային-ազատագրական ճակատը), որը ժողովրդին բարձրացրեց օկուպանտների դեմ պայքարի վրա։ 1941 թվականի դեկտեմբերին EAM-ը ստեղծեց ELAS՝ Հունաստանի ազգային ազատագրական բանակը։
Ստացվում է մի կողմից՝ օկուպացված Հայաստանը, որը կառավարում է արևմտամետ ուժերը, մյուս կողմից՝ լիբերալ կուսակցությունները, որոնք սպասողական դիրք են զբաղեցնում՝ միաժամանակ Արևմուտքին աչքով անելով, թե արի այդ գիժ Նիկոլին փոխի, մեր կուսակցություններով: Այդ օղակում բացակայում են ձախ կուսակցությունները։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ միայն ձախ եւ ժողովրդավարական կուսակցություններն են կարող պայքարել երկրի ազատագրմանը: Հայաստանում պետական ճգնաժամը կշարունակվի, Փաշինյանը կշարունակի իշխել Հայաստանը որպես նվաճող, քանի որ Հայաստանում դեռեւս գոյություն չունի ուժ, որը կկարողանա ղեկավարել շարժումը հանուն Հայաստանի ազատագրման, ուժեղացող արեւմտյան տիրապետությունից:
Հաշվի առնելով Վրաստանում եւ Ուկրաինայում նախագահների փոփոխության քաղաքական փորձը՝ միանգամայն հավանական զարգացում կլինի նաեւ Հայաստանում: Արեւմուտքը կորոշի Փաշինյանին փոխել այն բանից հետո, երբ նա լիովին կկատարի կամ չի կատարի իր առաքելությունը: Փաշինյանից հետո Արևմուտքը նոր "փաշինյանին" կնշանակի, ինչպես դա եղավ Վրաստանում, երբ նախագահ Սահակաշվիլիին փոխարինեցին նոր "սահակաշվիլիով"։ Մի խոսքով փոխեցին քաղաքական գործիչներին, բայց արևմտամետ քաղաքականությունը մնաց նույնը ։
Comments