Փաշինյան. "Իսկ ինչո՞ւ ուրիշները պետք է թույլ տան որ էտ բանակը հզորանա, որ պայմանական ասած պատմական արդարության հարց լուծի":
Արևմուտքն է վերահսկում տնտեսությունը, հենց Արևմուտքն է որոշում, թե ինչ բանակ պետք է ունենա Հայաստանը:
90-ականների սկզբից, երբ Հայաստանը շրջան առ շրջան ազատագրում էր ԼՂԻՄ-ի շուրջ հայկական պատմական տարածքները՝ ստեղծելով այսպես կոչված անվտանգության գոտի, ապա այն ժամանակ շատերը հավատում և հույս էին փայփայում, որ վերջապես Հայաստանը ձեռնամուխ եղավ պատմական արդարության վերականգնման իր հարցին: Այն ժամանակ պատերազմ էր ընթանում Արցախի ազատագրման համար, որը մարդկանց մեծ հավատ էր տալիս, որ հաջորդը լինելու է Ուտիքի ազատագրումը, Փայտակարանի ազատագրումը և Վասպուրականի մի մասի՝ Նախիջևանի ազատագրումը:
Սակայն, դա տեղի չունեցավ... Այն ժամանակ Հայաստանին կանգնեցրին ճանապարհի կեսին: Այս աշխարհաքաղաքական նախագծի հիմնական ճարտարապետը ԱՄՆ-ն է՝ իր արբանյակներով, իսկ հիմնական կատարողները Հայաստանի խամաճիկային իշխանություններն են:
Կարճ ասած, պատմական արդարության վերականգնումը նշանակում է՝ Հայկական լեռնաշխարհի պատմական տարածքների վերամիավորում Հայաստանին, որոնք պատմության տարբեր փուլերում հայտնվել են զավթիչների ձեռքում: Խոսքը Հայաստանի հետ Արցախի, Նախիջևանի, Ջավախքի, Արևմտյան Հայաստանի վերամիավորման մասին է, ինչպես Խորհրդային Հայաստանը ժամանակին վերամիավորեց Լոռին, ինչպես Հնդկաստանը ժամանակին վերամիավորեց Գոան, Դիուն և Դամանը իրեն, ինչպես Ռուսաստանը վերամիավորեց Ղրիմն ու Դոնբասը, ինչպես Չինաստանը վերամիավորեց Մակաոն, և այլն և այլն...
Բայց Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, կտրականապես դեմ է Հայաստանի կողմից պատմական արդարության վերականգնմանը։ Տարածքային մեծ Հայաստանն իր պրոռուսական կամ նույնիսկ արևմտամետ կողմնորոշմամբ հակասում է Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերին։ Արևմուտքն ուզում է թուրքերի ձեռքով պայքար մղել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ։ Ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքն ուկրաինացի զինվորների ձեռքով պայքարում է Ռուսաստանի դեմ:
Տարածքային մեծ Հայաստանն իրենով փակում է Արևմուտքի աշխարհաքաղաքական պանթուրքիստական նպատակները, այդ իսկ պատճառով Արևմուտքը շահագրգռված է ունենալ հնարավորինս փոքր և կախյալ Հայաստան կամ ընդհանրապես, որ Հայաստանը քարտեզի վրա չլինի: Այդ իսկ պատճառով Հայաստանն Արևմուտքի քաղաքականության մեջ երբեք չի դառնա երկրորդ Ալբանիան, իսկ Արցախը՝ երկրորդ Կոսովոն:
Հայ ժողովրդի հերթական պարտությունը պատմական արդարության վերականգնման հարցում տեղի ունեցավ գլխավորապես այն պատճառով, որ Հայաստանը դարձավ կապիտալիստական երկիր: Կապիտալիստական համակարգը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, ունի իր հիերարխիկ ստորադասական և ճնշող կարգը, և որը շարժվում է ըստ ԱՄՆ շահերի։ Մի խոսքով, ինչպես կորոշի և ինչ կասի ԱՄՆ-ը, այդպես էլ կլինի:
Այժմ առճակատում է տեղի ունենում Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Պայքարի իմաստն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է մնալ կապիտալիստական համակարգում, բայց չենթարկվել ԱՄՆ-ին: Այնպիսին, որ ամբողջի մի մասը պայքարե ամբողջի դեմ և հաղթի, պատմության մեջ դեռ չի եղել: ԱՄՆ-ի ուժն ու ազդեցությունը չեն գործում կապիտալիզմի համակարգից դուրս, միայն այն երկրները կարող են "ոչ" ասել ԱՄՆ-ին, որոնք կապիտալիզմի համակարգից դուրս են: Խոսքը սոցիալիստական համակարգ ունեցող երկրների մասին է, ինչպիսին Խորհրդային Միությունն էր Լենինի և Ստալինի ժամանակ, Ալբանիան Էնվեր Խոջայի ժամանակ, կամ Կուբայի և Հյուսիսային Կորեայի այսօրվա սոցիալիստական հանրապետությունները:
Հայաստանը կապիտալիստական երկիր դարձնելով՝ Հայաստանն այլևս չէր կարող իր "ոչ"-ն ասել ԱՄՆ-ին՝ ոչ Արցախում, ոչ էլ այլ հարցում: Կապիտալիստական Հայաստանը, ելնելով իր դրությունից, որպես Արևմուտքի կիսագաղութ, պետք է ընդուներ Արևմուտքի պայմանները՝ հանձնել Արցախը, խզել հայ-ռուսական բարեկամությունը և ընդունել թուրքական նախապայմանները:
Այս կապակցությամբ կարելի է հիշել նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ նա պարտվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ավելի հզոր ուժերին: Հայաստանի բոլոր հայրենասերները պետք է իրենց հաշիվ տան, որ աջակցելով այն քաղաքական գործիչներին, քաղաքական կուսակցություններին, որոնք կողմ են շուկայական տնտեսության, այսինքն՝ կապիտալիզմին, նրանք դրանով դեմ են պատմական արդարության հարցի լուծմանը։ Ոչ ՀՅԴ-ական կապիտալիստները, ոչ ՀՀԿ-ական կապիտալիստները, ոչ ԲՀԿ-ական կապիտալիստները, ոչ "Լուսավոր Հայաստան" կուսակցության կապիտալիստները, ոչ առավել ևս "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության դավաճան կապիտուլյանտները ի վիճակի չեն ԱՄՆ-ի դեմ դուրս գալ և Արցախի կամ Նախիջևանի հարցը լուծել հօգուտ Հայաստանի:
Հայաստանի հայրենասերները պետք է հասկանան, որ չի կարելի նմանվել ԱՄՆ քաղաքացի Սերժ Թանկյանին, ով կողմ է Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը, պատմական արդարության վերականգնմանը, երգեր է գրում Արցախի մասին և միլիոններ է վաստակում հայերի հայրենասիրական զգացումներից և միևնույն ժամանակ աջակցում է Փաշինյանին, ով դեմ է այդ ամենին: Ելույթ ունենալով ռադիոյում՝ Փաշինյանը հայտարարեց, -"Իսկ ի՞նչու ուրիշները պետք է թույլ տան որ էտ բանակը հզորանա, որ պայմանական ասած պատմական արդարության հարց լուծի": Դրանով Փաշինյանը հստակ, հերթական անգամ նշեց, որ Հայաստանը կիսագաղութ է, իսկ ղեկավարությունը, այսինքն՝ ինքը խամաճիկ է։ Եվ ամենակարևորը՝ Փաշինյանը՝ որպես Արևմուտքի խամաճիկ, հենց Արևմուտքն է վերահսկում տնտեսությունը, հենց Արևմուտքն է որոշում, թե ինչ բանակ պետք է ունենա Հայաստանը, դեմ է պատմական արդարության հարցի լուծմանը:
Այս ամբողջ հակահայկական քաղաքականությունը դրվել է 90-ականներին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որը Փաշինյանը հաջողությամբ կրկնում է: Ահա մի մեջբերում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականի մամուլի ասուլիսից, -"Երկրորդ՝ պահանջել միայն ու միայն անկախության կամ միացում Հայաստանին և ուրիշ ոչ մի տարբերակներ չընդունել: Սա ըստ էության նույն բանն է: Սա վերջնագիր է, և այս դեպքում միջազգային սանկցիաները շատ ավելի ազդեցիկ և էֆեկտիվ կլինեն: Եվ երրորդը՝ պատերազմով, կարծում եմ, անհնար է, որ Ղարաբաղը կարողանա ծնկի բերել Ադրբեջանին, որովհետև դրա համար պետք է գրավել Բաքուն: Սակայն եթե նա փորձի ոչ թե Բաքուն, այլ թեկուզ մեկ շրջան էլ գրավել, աշխարհը դա թույլ չի տա: Կա մի սահման, այդ սահմանից այն կողմ արդեն համբերությունը հատնում է"։
Այստեղ ամբողջ ծավալով դրսևորվում է կապիտալիստական երկրի առաջնորդի ողջ արևմտամետ ստրկական էությունը։ Հայաստանը Արևմուտքի հետ է, ուրեմն ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես կասի Արևմուտքը: Եթե Հայաստանը հրաժարվի անել այնպես, ինչպես կասի Արևմուտքը, ապա Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի և այլևս վարկեր չի տա։ Իսկ առանց Արևմուտքի վարկերի Հայաստանի կապիտալիզմը և դրա հետ մեկտեղ Տեր- Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, Փաշինյանի իշխանությունը չի կարող գոյություն ունենալ:
Պատմական արդարության հարցը կարող է լուծել միայն սոցիալիստական Հայկական Հանրապետությունը: Որը կարգի կբերի երկրի տնտեսությունը, մարտունակությունը , որը չի վախենա արևմտյան պատժամիջոցներից և վարկերի մերժումից, որը հանդես կգա իր՝ պետական, այլ ոչ թե Արևմուտքի շահերի օգտին։
Comentarios