Իշխանության բնույթը փոխվում է միայն ուժով
Մի բան հստակ է, երկար այսպես շարունակվել չի կարող, կողմերից մեկը պետք է հաղթի:
Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ
Փաշինյանի դավաճանությունից հետո, որը հանգեցրեց Արցախյան պատերազմում հայկական ուժերի պարտությանը և նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրմանը, ըստ որի՝ Հայաստանը կապիտուլացվել է Ադրբեջանի առաջ, սպասելի կերպով հանգեցրին պետականության ճգնաժամին։
Հայաստանում, հատկապես մայրաքաղաքում, բողոքի ցույցերը չեն հանդարտվում, Փաշինյանը բառացիորեն թաքնվել է ժողովրդից գաղտնի բունկերների մեջ՝ կատարվածի մեջ մեղադրելով բոլորին, բայց ոչ ինքն իրեն։ Ընդդիմությունը բոլոր ուժերով փորձում է պետական իշխանությունը ազատել Փաշինյանից։ Ընդդիմադիր 17 կուսակցություններ համաձայնության են եկել "Կոնսենսուս մինուս մեկ" բանաձևի շուրջ, ստեղծել համաժողովրդական լայն շարժում "Հայրենիքի փրկության շարժում" և վարչապետի պաշտոնում առաջադրել ընդդիմության միասնական թեկնածու -Վազգեն Մանուկյանին։ Սակայն Ադրբեջանի առաջ ծնկի եկած Փաշինյանը չի ցանկանում իշխանությունը հանձնել։ Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող օլիգարխների ու ոստիկանության ուժերը ցուցարարներին ցրում ու ձերբակալում են։ Երկիրը, առանց չափազանցության, կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին, և հայ ժողովուրդն իր պատմության մեջ հերթական ազգային ողբերգությունն է ապրում։
Իր ամանորյա ուղերձում "Հայրենիքի փրկության շարժման" առաջնորդ Վազգեն Մանուկյանը նշում է. -"Մենք կորցրել ենք անկախ պետականության մեր ամենամեծ նվաճումը, մեր հավաքական երազանքը՝ արցախյան հաղթանակը: Այսօր ապահովված չեն անգամ Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Պատերազմը հնարավոր էր կանխել, պատերազմական գործողությունների ավարտն էլ այս տեսքը չէի ունենա, եթե սխալ ու կասկածելի որոշումներ չընդունվեին: Տեղի ունեցածը դավաճանության, անգրագիտության, ստի ու կեղծիքի հետեւանքներ են: Դա փոքր մարդու մեծ վրեժն էր հայ ժողովրդից, Արցախից, Հայաստանից"։
Կարևոր է նշել , որ Վ. Մանուկյանն իր ուղերձում նշում է, այն քաղաքական քայլերը, որոնցով կարելի է կայունացնել իրավիճակը երկրում. -"2021 թվականին մենք հսկայական անելիքներ ունենք, պետք է ապահովենք արժանապատիվ խաղաղություն, արդիականացնենք հայկական բանակը, ձեռք մեկնենք արցախահայությանը, տեր կանգնենք Հայաստանի սահմաններին, թույլ չտանք սոցիալ-տնտեսական կոլապս, ներդրումներ բերենք, նոր բովանդակությամբ լցնենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, արժանավայել շփվենք աշխարհի հետ, վերացնենք թույնի եւ ատելության մթնոլորտը: Ամենակարեւորը, ՀՀ քաղաքացիների, հայության մոտ մենք վերականգնելու ենք հավատը ապագայի հանդեպ"։
Ամեն ինչ հստակ է եւ պարզ: Սակայն հարցը, թե ով ում կհաղթի, դեռ օդում է կախված: Քաղաքական պայքարը շարունակվում է արդեն 3 ամիս, ուստի կարելի է որոշակի եզրահանգումներ անել պայքարի մասին:
Դավաճանական գործունեության արդյունքում Փաշինյանի վարկանիշը խիստ նվազել է: Չնայած դրան՝ Փաշինյանը շարունակում է մեծ ռեսուրսներ ունենալ։ Ավանդական այն ռեսուրսներին՝ օլիգարխիան, ոստիկանությունը, բանակը, ԱՄՆ դեսպանատունը, կրոնական աղանդները, ֆեյքերի պետական ձեռնարկությունը, Սորոսի հիմնադրամը, պատգամավորներն ու նախարարներն իրենց հարազատների հետ ավելացան նոր ռեսուրսներ։ Խոսքը ֆինանսական ռեսուրսների մասին է: Փաշինյանը հսկայական ֆինանսական հնարավորություններ ունի, դա բյուջեի գումարն է, դա կնոջ հիմնադրամի գումարն է, դա Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Եվրոպական միության եւ այլն, ֆինանսական աջակցությունն է: Սա այն երկրում է, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, 700 հազար աղքատ կա:
Բացի այդ, Փաշինյանը բացահայտ լոբբինգ է անում Թուրքիայի եւ Ադրբեջանի առեւտրային շահերը։ Փաշինյանը կողմ է Ադրբեջանի հետ դիվանագիտական և առևտրային հարաբերությունների հաստատմանը։ Ընդհանուր առմամբ, ոչ մի նոր բան չկա, Փաշինյանը իրականացնում է Լեւոն Տեր Պետրոսյանի ծրագիրը: Ուշագրավ է, որ անգամ իր թիկնազորի պետ է նշանակել Լևոն Տեր Պետրոսյանի թիկնազորի նախկին պետին:
Այսպիսով, Փաշինյանի եւ ընդդիմության ուժերը հավասար չեն: Ֆինանսական ռեսուրսները, մարդկային ռեսուրսները ընդդիմության մոտ սահմանափակ են։ Ընդդիմությանը ոչ մի կերպ չի հաջողվում ազդել բանակի եւ ոստիկանության հրամանատարության վրա: Ընդդիմությունը լավ հասկանում է, որ Փաշինյանի թիկունքում կանգնած է Արեւմուտքը, հենց այդ պատճառով էլ ընդդիմությունը չի ցանկանում կիրառել կոշտ միջոցներ:
"Հայրենիքի փրկության շարժման" առաջնորդները բազմիցս հայտարարել է, որ իրենք ակնկալում են խաղաղ ճանապարհով, առանց արյունահեղության հասնել Փաշինյանի հրաժարականին։ Ընդդիմությունը հույս ունի Փաշինյանին հաղթել օրինական ճանապարհով, մինչդեռ Փաշինյանը ընդդիմության դեմ պայքարում կիրառում անօրինական մեթոդներ։ Դա նման է նրան, որ Փաշինյանը մարտեր է խաղում առանց կանոնների, իսկ ընդդիմությունը նրան առաջարկում է շախմատ խաղալ, պարզ է, որ այդ դեպքում կհաղթի Փաշինյանը։ Արդեն երրորդ ամիսն է՝ Փաշինյանը հաղթում է ընդդիմությանը: Բացի այդ "Հայրենիքի փրկության շարժման" մեջ կա, թույլ օղակ որը կոչվում է "Բարգավաճ Հայաստան": Որի երկակի քայլերը վարկաբեկում են շարժումը և Վ.Մանուկյանին դնում որոշակի շրջանակների մեջ։
Բավական տարօրինակ է, երբ շարժման առաջնորդները քաղաքական պայքարի բոլոր ձևերից ընտրել են միայն երկուսը՝ հանրահավաքներ և երթեր։ Անտեսելով քաղաքական պայքարի մյուս բոլոր ձևերը - ապստամբությունները, գործունեության արգելափակում, հեղաշրջումները, հեղափոխությունները և այլն, որոնք տեղի են ունեցել մարդկության ողջ պատմության ընթացքում: Չի կարելի աչք փակել պայքարի այդ մեթոդների վրա, դրանք միշտ եղել են, կան եւ կլինեն: Ձգձգելով, շարժման առաջնորդները ժամանակ են տալիս Փաշինյանին։ Ամեն օր ու ամիս Փաշինյանին հնարավորություն են տալիս ամրապնդել դիրքերը:
Հանրահավաքներից մեկում, "Հայրենիքի փրկության շարժման" առաջնորդը՝ Վազգեն Մանուկյանն ասաց․ -"Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրեց այն ամենածանր վիճակին, կարող էր շուտ կանգնացնել, բայց ինքը կանգնացրեց այն պահին, որ մենք ունենանք ամենամեծ կորուստը: Դուրս գալուց նույնն է անելու՝ դուրս կգա էն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը: Դա բնավորություն է: Բայց ինքը պետք է չմնա: Ե´վ մեր ճանապարհը, և´մեր գործողությունները օրեցօր պետք է խստանան, պահ կգա, որ չենք նայի՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ":
Շատ քաղաքական գործիչներ ու մասնագետներ նշում են, որ Փաշինյանը պատրաստ է ավելի շուտ քաղաքացիական պատերազմ սանձազերծել, քան հանձնվել։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ հանգամանքն է, որ ընդդիմությանը կանգնեցնում է ավելի վճռական քայլերի գնալ: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները պարզ չէ, մի բան հստակ է, երկար այսպես շարունակվել չի կարող, կողմերից մեկը պետք է հաղթի:
Comentários