top of page

Իսրայելը դեսպանատուն է բացել Թուրքմենստանում

Իսրայելում չեն թաքցնում, որ Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ կապերի զարգացումը հատկապես կարևոր է Իրանի հետ ընդհանուր սահմանի առկայության պատճառով:


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Վերջերս Իսրայելի ԱԳՆ ղեկավար Էլի Քոենը այցելել էր Ադրբեջան և Թուրքմենստան։


Բաքվում Քոենին ընդունել է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը: Այցի շրջանակներում կազմակերպվել են նաև համաժողով և ադրբեջանա-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի նիստ: Նախարարի հետ Բաքու են ժամանել իսրայելական 20 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք աշխատում են կիբերանվտանգության, ներքին անվտանգության, ջրամատակարարման և գյուղատնտեսության ոլորտներում: Կայացել են նաև Էլի Քոենի բանակցությունները նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Ընդ որում, մարտի վերջին Ջ. Բայրամովը ժամանել էր Իսրայել՝ անձամբ մասնակցելու Թել Ավիվում ադրբեջանական դեսպանատան բացմանը։ "Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են իրանական սպառնալիքների ընդհանուր ընկալումը։ Իրանական այաթոլի ռեժիմը սպառնում է մեր երկու շրջաններին, ահաբեկչություն է սերմանում և ապակայունացնում ողջ Մերձավոր Արևելքը",- այն ժամանակ հայտարարել էր Էլի Քոենը։ Բաքու մեկնելուց առաջ նա կրկնել է այդ միտքը։


Բաքվից Էլի Քոենը մեկնել է Թուրքմենստան, որտեղ մասնակցել է Աշխաբադում Իսրայելի դեսպանատան բացմանը: Սա գրեթե 30 տարվա ընթացքում Իսրայելի արտգործնախարարի առաջին այցն է Թուրքմենստան: Իսկ Աշխաբադում դեսպանություն բացելու որոշումը կայացվել էր մոտ տասը տարի առաջ, սակայն մինչ օրս դիվանագիտական առաքելությունը լիարժեք չէր աշխատում։ Այժմ Իսրայելը պատասխան քայլի կսպասի Թուրքմենստանից։ Նախարար Քոենի խոսքով՝ Իսրայելում դեսպանատուն բացելու խոստումն իրեն տվել է անձամբ Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը:


Առաջին հայացքից այս ամենը սովորական դիվանագիտական աշխատանքի և երկկողմ միջպետական հարաբերությունների տեսք ունի, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, Իսրայելի քաղաքականությունը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում: Նույնիսկ Իսրայելում չեն թաքցնում, որ Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ կապերի զարգացումը հատկապես կարևոր է Իրանի հետ ընդհանուր սահմանի առկայության պատճառով: Եվ դա վաղուց է առաջացնում Թեհրանի բացասական արձագանքը։ Այսպես, Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին հայտարարել է, որ "Սիոնիստական ռեժիմի ռազմավարությունը տարածաշրջանում անկայուն և ոչ անվտանգ միջավայր ստեղծելն է":


Այսպիսով, քայլ առ քայլ հաստատվում է ԱՄՆ-ի այն աշխարհաքաղաքական ծրագիրը, որը կմիավորի, կհզորացնի թուրքալեզու երկրներին ՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարելու համար: Անգլոսաքսերը նախընտրում են կռվել ուրիշի ձեռքերով, այսօր Արևմուտքը ուկրաինացի զինվորներով կռվում է Ռուսաստանի դեմ, կգա ժամանակ, երբ Արևմուտքը թուրք զինվորներով կկռվի Իրանի դեմ։ Սիոնիզմը և պանթուրքիզմը քաղաքական գործիքներ են Արևմուտքի ձեռքում, որոնց օգնությամբ նա իր շահերն առաջ է տանում:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page