Իսրայելը պետք է հեռանա Պաղեստինից
Արգենտինահայ Մշակութային Միությունը անգամ մը ևս հայտնում է իր համերաշխությունը պաղեստինցի ժողովուրդի պայքարի հետ ընդդեմ սիոնիստներին:
Թրամփի գլխավորած ԱՄՆ-ի իմպերիալիզմը, Նեթանյահուի գլխավորած սիոնիզմը և ինքնահռչակ նոր թուրքական սուլթան Էրդողանը -և նրա նեոօսմանյան նախագիծը- Մերձավոր Արեւելքի ժողովուրդների հիմնական թշնամիներն են, որոնք նրանց դեմ պայքարում են իրենց իրավունքների և ազատության համար: Բայց նրանք նաև թշնամիներ են այն ժողովուրդներին, որոնք ձգտում են խաղաղ գոյակցության, բարեկամության և համերաշխության:
Ճիշտ այնպես, ինչպես Էրդողանը չի դադարում իր ռմբակոծություններն ու սպանությունները Սիրիայի, Իրաքի և Լիբիայի տարածքում –որի զոհերն են քուրդերը, արաբները, ասորիները, հայերը-, ոչ էլ իր երկրում իր հակառակորդների դեմ բռնաճնշումներն ու հալածանքները, Դոնալդ Թրամփը պնդում է Վենեսուելա ներխուժելու փորձերը, խստացնում է հանցագործ շրջապատումը Սոցիալիստական Կուբայի դեմ, և մասնակցում է մոլորակի ցանկացած անկյունում ցանկացած երկրի ապակայունացնող գործողություններին, ներխուժմանը և բնական հարստության թալանին:
Ետ չմնալով իր դաշնակիցներից, նրանց մեղսակցությամբ և աջակցության շնորհիվ, Նեթանյահուն անպատժությամբ շարունակում է առաջխաղացումը խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ու միջազգային իրավունքի սկզբունքները՝ հավերժացնելով ցեղասպանությունը, որին տասնամյակներ շարունակ պարբերաբար ենթարկում է պաղեստինցիներին:
Հիմնվելով ԱՄՆ-Իսրայելական գաղութարար ծրագրի վրա, որը կոչվում է «Դարի համաձայնագիր», մտադիր է յուրացնել Արևմտյան ափի օկուպացված տարածքները՝ Պաղեստինյան հողեր, որ գրավված են Իսրայելի կողմից 1967 թվականից ի վեր:
Արգենտինահայ Մշակութային Միությունը և ԱՄՄ Երիտասարդությունը (JUCA) մեր վճռական մերժումն ենք հայտնում այն ճնշման և շահագործման քաղաքականության մասին, որը Իսրայել պետությունը գործադրում է պաղեստինցիների վրա, դատապարտում ենք նոր անեքսիոնիստական փորձերը, հերքում ենք ռազմատենչ, ռասիստական, սեգրեգացիոնիստական և բացառիկ դավանաբանությունը՝ հիմնված սիոնիստական գաղափարախոսության վրա, որով առաջնորդում է իր գործողությունները Իսրաելի պետությունը: Նաև, հայտնում ենք մեր ակտիվ համերաշխությունը պաղեստինցիների, նրա իշխանությունների և Իսրայելի ժողովրդի այն հատվածների հետ, որոնք մնում են ամուր և անկոտրում իրենց պայքարում հանուն ժողովուրդների խաղաղության և բարեկամության:
Արգենտինահայ Մշակութային Միություն (UCA)
Արգենտինահայ Մշակութային Միության Երիտասարդություն (JUCA)
Բունեոս Այրես, 30 Հունիս 2020
Comentarios