top of page

Կապիտալիստական Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները

Կապիտալիստական Հայաստանի տնտեսությունն ընդհանուր առմամբ անարդյունավետ է՝ թե պետական շահերի տեսանկյունից, թե երկրի բնակչության մեծամասնության շահերի տեսանկյունից։



Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պաշտոնապես հրապարակել է կապիտալիստական Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Ըստ ՊԵԿ -ի տեղեկատվությանը 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ (3 մլրդ 445 մլն դոլար):


Ցուցակում առաջինը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ այլ խոշոր  ընկերությունները (https://src.am/am/getNews/722): Այս առումով պետք է ասել, որ կապիտալիստական Հայաստանի տնտեսությունն ընդհանուր առմամբ անարդյունավետ է՝ թե պետական շահերի տեսանկյունից, թե երկրի բնակչության մեծամասնության շահերի տեսանկյունից։ Հայաստանի պետական բյուջեն, որպես կանոն, դեֆիցիտային է, ծախսերը գերազանցում են եկամուտները: Հայաստանի կառավարությունը բյուջեի դեֆիցիտը մշտապես ծածկում է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ Արեւմուտքի այլ ֆինանսական ինստիտուտների վարկերով: Բացի այդ, կա հսկայական ստվերային տնտեսություն, աճող կոռուպցիա և բնակչության արտագաղթ, ինչը նույնպես վնասում է տնտեսության զարգացմանը:


Կարելի է նշել նաև, որ Հայաստանի բյուջեն քիչ է ստանում, որովհետև տնտեսությունն իր էությամբ շուկայական է, այսինքն ՝ կապիտալիստական է։ Որտեղ հիմնական շահույթը գնում է մասնավոր սեփականատիրոջ գրպանները: Այսպիսով, ավելի արդյունավետ տնտեսություն, որը կհամապատասխանի բնակչության մեծամասնության շահերին, այլ ոչ թե մի խումբ օլիգարխների, բանկիրների և պաշտոնյաների, ապա դա սոցիալիստական տնտեսություն է: Որտեղ տնտեսական համակարգի հիմքը արտադրության միջոցների ընդհանուր համաժողովրդական (պետական) սեփականությունն է: Սոցիալիստական տնտեսության շնորհիվ Հայաստանը կկարողանա ունենալ ինքնուրույն ազգային տնտեսություն և կայուն ֆինանսական համակարգ: Սոցիալիզմի դեպքում է, որ հնարավոր է ամրապնդել երկրի անվտանգությունը, լուծել գործազրկության, արտագաղթի և աղքատության հետ կապված խնդիրները:


Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page