top of page

Կապիտալիստական Հայաստանի Հանրապետությունն իր էությամբ, բնույթով և նպատակներով հակաժողովրդական է

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 51%-ը խուսափում է մասնակցել ընտրություններին: Մարդիկ շատ լավ գիտեն, որ Հայաստանում ոչ ժողովրդավարություն, ոչ առավել ևս իրական ընտրություններ չկան:



Չկա և չի կարող լինել կապիտալիզմի օրոք այնպիսի պետություն, որը կարտահայտի, կպաշտպանի ժողովրդի մեծամասնության շահերը:


Կապիտալիստական պետություններն իրենց էությամբ, բնույթով և նպատակներով հակաժողովրդական են։ Կապիտալիստական պետությունների ներքին և արտաքին քաղաքականությունն ուղղված է բնակչության մեծամասնության շահերի դեմ: Դժբախտաբար Հայաստանը բացառություն չէ կապիտալիստական կանոններից: Այս մասին են վկայում Հայաստանում կապիտալիզմի 30-ամյա պատմության բազմաթիվ օրինակները և հատկապես Փաշինյանի կառավարման 6-ամյա շրջանը:


Անիմաստ է թվարկել Հայաստանի իշխանությունների բազմաթիվ հակաժողովրդական որոշումները և օրինակները: Ուստի արդեն կան բոլոր հիմքերը, այսպես կոչված, "Հայաստանի Հանրապետությանը" վերաբերվելու, ճիշտ այնպես, ինչպես այն վերաբերում է ժողովրդի մեծամասնության շահերին, այսինքն՝ թշնամաբար: Փաստացի եկել են այնպիսի ժամանակներ, երբ պետությունը, ծառայելով Արևմուտքի շահերին, վերածվել է հայ ժողովրդի թշնամու, քանի որ Արևմուտքի և Հայաստանի բնակչության մեծ մասի շահերը տրամագծորեն հակադրվում են միմյանց: Ուստի Փաշինյանի "Հանրապետությանը" թշնամաբար վերաբերվելը նշանակում է դրսևորել իսկական հայրենասիրություն, որն արտահայտվում է Հայրենիքին օգնելու ձգտումով՝ ազատագրել կապիտալիզմի գաղութային լծից։ Ի վերջո, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության համար, որը չի կորցրել ողջախոհությունը, անհրաժեշտ է այնպիսի պետություն, որը կծառայի և կպաշտպանի Հայաստանի և ժողովրդի մեծամասնության շահերը, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին կա այսօր, որը ծառայում է բացառապես փոքրամասնության (օլիգարխների, պետական պաշտոնյաների, Արևմուտքի գործակալների) շահերին:


Ջերմ սիրով վերաբերվելով Հայրենիքին, հայ ժողովրդին՝ մարդիկ պետք է ատեն և փոխեն երկրում գոյություն ունեցող անարդար հասարակական և հանցավոր պետական համակարգը: Եվ դատելով այն բանից, թե ինչպես են մարդկանց մեծ մասը ատելությամբ վերաբերվում իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, կարելի է հստակ ասել, որ հասարակության մեծ մասը շատ լավ հասկանում է, թե ով ո՞ վ է և ի՞նչ է կատարվում ընդհանուր առմամբ: Դրա վառ դրսեւորումը ընտրություններին չմասնակցելու բնակչության մեծամասնության սաբոտաժն է: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 51%-ը խուսափում է մասնակցել ընտրություններին: Մարդիկ շատ լավ գիտեն, որ Հայաստանում ոչ ժողովրդավարություն, ոչ առավել ևս իրական ընտրություններ չկան: Մարդիկ պարզապես հոգնել են ստերից եւ չեն վստահում արեւմտամետ քաղաքական կուսակցություններին, որոնք օկուպացրել են Հայաստանի ողջ քաղաքական դաշտը:


Ժամանակին Կ. Մարքսը, խոսելով Պորտուգալիայի մասին, նշել է, որ Պորտուգալիան տառապում էր ոչ միայն կապիտալիստական արտադրության զարգացումից, այլև այս զարգացման անբավարարությունից: Հայաստանի կապիտալիստական զարգացումն իրականացվում է առաջին հերթին Արևմտյան վարկերի հաշվին: Եվ նման զարգացումը, աշխարհաքաղաքական մի շարք պատճառներով, ինչպես նաև Պորտուգալիայում, բավարար չէ, ինչը Հայաստանին տանում է դեպի տառապանք:


"Հայաստանի Հանրապետություն" կոչվող կապիտալիստական փակուղուց դուրս գալու միակ ելքը, դա սոցիալիստական Հայկական Հանրապետությունն է:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page