top of page

Կապիտալիստական ճամբարում, բոլոր տնտեսական և քաղաքական հարցերը որոշում է Ամերիկան

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • 26 mar
  • 3 Min. de lectura

Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, որ կապիտալիզմի պարագայում ինչ աշխատավարձ կամ թոշակ կունենա, որոշվում է ոչ թե Երևանում, այլ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի աշխատասենյակներում:



Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Զարմանալի է, բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստանում մինչ օրս կան որոշակի հասարակական գործիչներ, կամ պարզապես դոդիկներ, որոնք շարունակում են խաբել ժողովրդին՝ իրենց կեղծ լիբերալիստական տնտեսական տեսություններով:


Խորհրդային Միության դավաճանական ինքնալուծարումից հետո ամերիկացի կապիտալիստները հանեցին իրենց բոլոր դիմակները, խոսում և գործում են բացահայտ՝ չթաքցնելով իրենց իմպերիալիստական նպատակները, և թվում էր , թե նման պայմաններում նույնիսկ հանրային վերջին ապուշները պետք է հասկանան, թե ինչը ինչից հետո է։ Դժբախտաբար, բայց ոչ Հայաստանի դեպքում, պարոնայք լիբերաստները նստած են տարբեր ալիքներում և շարունակում են խոսել Գերմանիայի, Իսրայելի, Սինգապուրի և այլնի մասին, թե տեսեք, ինչ տնտեսական զարգացած են դրանք, և չհասկանալով գործընթացների էությունը, հանրությանը հորդորում են վերցնել և կրկնօրինակել դրանց օրինակները:


Կապիտալիստական միջազգային համակարգն ունի իր օրենքներն ու կանոնները։ Այն ամենը, ինչ ժամանակին ասում և պնդում էին կոմունիստները, Մարքսը, Էնգելսը, Լենինը, Ստալինը, պարզվեց, որ ճշմարիտ է։ Բոլոր կապիտալիստական երկրները, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից և Սովետական Միության փլուզումից հետո, վերածվեցին Ամերիկայի կիսագաղութների, որտեղ յուրաքանչյուր երկրի իշխող դասը ստանում է իր որոշակի մասնաբաժինը և շարունակում է հնազանդվել Վաշինգտոնին:


Կապիտալիստական ցանկացած երկիր ունի այս կամ այն տնտեսական զարգացում կամ հետամնացություն, հիմնականում այն պատճառով, թե ինչպես է դա կապված Ամերիկայի իշխող կապիտալիստների շահերի հետ: Եթե ԱՄՆ-ի իշխող կապիտալիստների շահերը պահանջեն, որ Իսրայելը, Թուրքիան, Գերմանիան, Սինգապուրը ունենան զարգացած տնտեսություն, ապա նրանք անպայման կունենան: Եթե ԱՄՆ-ի կառավարող կապիտալիստների շահերը պահանջեն, որ Իսրայելը, Գերմանիան, Թուրքիան, Սինգապուրը դառնան տնտեսապես հետամնաց երկրներ, ապա նրանք անպայման այդպիսին կդառնան: Այնպես որ, ցանկացած կապիտալիստական երկրների համար զարգացած տնտեսություն ունենալու ամենակարևոր պայմանը ոչ թե հարկային դրույքաչափերն են կամ կոռուպցիայի դեմ պայքարը, այլ Ամերիկայի շահագրգռվածությունը:


Ուկրաինայում Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ով է ղեկավարում կապիտալիստական ճամբարը։ Լավ հիշում ենք, թե ինչպես մի օրում, Վաշինգտոնի հրամանով, բոլոր արևմտյան ապրանքանիշերը լքեցին ռուսական շուկան: Լավ հիշում ենք, թե ինչպես Արևմուտքը ահաբեկչական գործողությամբ պայթեցրեց Ռուսաստանի հյուսիսային գազատարը դեպի Եվրոպա: Լավ հիշում ենք, թե ինչպես էր Ռուսաստանի կենտրոնական բանկը պատերազմի նախօրեին 300 մլրդ դոլար ուղարկում Արևմուտք և այլն և այլն.... Բացի այդ, կա ևս մեկ թարմ օրինակ՝ Ամերիկայի նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն տարի 200 միլիարդ դոլար է սուբսիդավորում Կանադային։ Ստացվում է, որ Կանադան տնտեսապես զարգացած կապիտալիստական երկիր է, քանի որ դա է ուզում Ամերիկայի իշխող դասը, որն ամեն տարի Կանադային տալիս է իր փայաբաժինը, իսկ հետո միայն այլ ցուցանիշներ են գնում բնական հարստության մակարդակը, հարկերի մակարդակը, գնաճը, ներդրումները և այլն։


Այնպես որ, ցանկացած կապիտալիստական երկիր, նույնիսկ ունենալով այնպիսի բնական հարստություն, ինչպիսին նավթն է, միևնույն է, գտնվում է Ամերիկայի թելադրանքի ներքո: Դրա վառ ցուցանիշն են Ալբանիան և Ռումինիան որոնք նավթ ունեն, բայց համարվում են տնտեսական աղքատ երկրներ: Նույնը վերաբերում է Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին, որտեղ տնտեսական ցուցանիշները, օրինակ՝ կենսամակարդակի առումով, ձևավորվում են Ամերիկայում՝ Ամերիկայի շահերին համապատասխան:


Եվ հենց այս տեսքով՝ կապիտալիստական Հայաստանի տեսքով, Հայաստանի ժողովուրդը տնտեսապես, ուրեմն և քաղաքականապես միշտ սահմանափակվելու է: Ելնելով այն հանգամանքից, որ Ամերիկայի և Հայաստանի աշխարհաքաղաքական շահերը հակադիր են, Արևմուտքը շահագրգռված չէ Հայաստանում ունենալ ինդուստրիալ զարգացած տնտեսություն։ Եթե այդպես չլիներ, ապա Ամերիկան այս 34 տարիների ընթացքում արդեն կներդներ բազմամիլիարդ դոլարներ և տեխնոլոգիաներ, ինչպես դա անում է Թուրքիայում կամ Իսպանիայում: Այնպես որ, Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, որ կապիտալիզմի պարագայում ինչ աշխատավարձ կամ թոշակ կունենա, որոշվում է ոչ թե Երևանում, այլ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի աշխատասենյակներում: Հայաստանի նախկին, ներկա և ապագա կապիտալիստական իշխանություններն ընդամենը կատարում են այն հանձնարարություններն ու խորհուրդները, որոնք նրանց տալիս է Արևմուտքը:


Այս ամբողջ կապիտալիստական ստրկության այլընտրանքը զարգացման սոցիալիստական ճանապարհն է, Հայաստանի ելքը կապիտալիստական ճամբարից: Բնակչության մեծամասնության ճակատագիրը կապված է պետության ճակատագրի հետ, և դրա լուծումը երաշխավորված է ինքնուրույն քաղաքականությամբ: Սոցիալիզմը պետությանը տալիս է քաղաքական և տնտեսական ինքնուրույնություն, որը թույլ է տալիս հասնել բարեկեցության և բարգավաճման, իսկ կապիտալիզմն ու լիբերալիզմը հանգեցնում են երկրի և ժողովրդի ոչնչացման:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page