top of page

Գարեգին Նժդեհի հերոսացման իմաստը

Պետք է նկատի ունենալ, որ ազգայնականությունը, ինչպես նաև կոսմոպոլիտիզմը (գլոբալիզմը) իմպերիալիզմի նույն գաղափարախոսության դրսևորումներն են։


Այն բազմաթիվ հակամարտությունները, սկսած 90-ական թվականներից մինչև այսօր, նախկին Խորհրդային Միության տարածքում, հստակ ցույց են տալիս, որ այն նպատակները, որոնք ժամանակին դրվել են քաղաքական գործիչների կողմից, գործնականորեն ամբողջությամբ կատարվել են: Եթե նայենք այդ քաղաքական գործիչների (Գորբաչովի, Ելցինի ,Կրավչուկի, Բրազաուսկասի, Էլչիբեյի, Տեր-Պետրոսյանի, Գամսախուրդիայի և այլն) գաղափարախոսությանը, ապա այդ գաղափարախոսությունը հակասովետական էր, որը նպատակ էր դնում ոչնչացնել Խորհրդային ընդհանուր միասնությունը, գաղափարախոսությունը, տարածությունը, կապերը, պատմությունը:


Ինչպես հայտնի է, պատմությունը պարբերաբար "փոխվել" է որոշակի ժամանակահատվածում հաղթանակած քաղաքական ուժերի շահերից ելնելով, իշխող գաղափարախոսության օգտին, սեփական սխալներն ու հանցագործությունները կոծկելու ձգտումով։ 90-ականներին Խորհրդային Միության նախկին հանրապետություններում իշխանությունը անցավ հակակոմունիստների ձեռքը, համապատասխանաբար, բոլոր հանրապետություններում սկսվեցին նոր կապիտալիստական ինքնության ստեղծման գործընթացներ։


Այս կապակցությամբ, ընթանում էր խորհրդային տոների, խորհրդային հերոսների վերացման գործընթացը և նոր տոնական օրերի և նոր հերոսների ստեղծման գործընթացը: Օրինակ, Մերձբալթյան երկրներում "անտառային ավազակները"՝ զինված կազմավորումները, ովքեր պայքարում էին խորհրդային իշխանության դեմ, վերածվել են հերոսների և արդեն կոչվում են "անտառային եղբայրներ": Ռուսաստանում Վլասովի դրոշն ընդունել են որպես պետական, Ուկրաինայում տեղի է ունեցել Բանդերայի հերոսացումը, Ադրբեջանում հերոսացրել են Ռասուլզադեին, Հայաստանում հերոսացրել են Գարեգին Նժդեհին և այլն:


Ժամանակակից պատմությունը Հայաստանում չափազանց հակասովետական է: Ըստ էության, Հայաստանի իշխանությունների պատմական քաղաքականությունը լիբերալ-ազգայնական կամ լիբերալ-գլոբալիստական պատմագրության տեսքով դաշնակցականներին ներկայացնում է որպես իսկական հերոսներ, հայրենասեր և դեմոկրատ, իսկ նրանց հակառակորդներին՝ կոմունիստներին, ներկայացնում է որպես թշնամիներ և դավադիրներ: Բայց նման քարոզչությունը կեղծ է, եւ այն գոյություն ունի միայն այն պատճառով, որ դարձել է Հայաստանի կապիտալիստների շարժման հիմքը: Իսկ Հայաստանի կապիտալիստների շարժման վեկտորը ոչնչով չի տարբերվում այլ երկրների կապիտալիստների շարժման վեկտորից, և դա առաջին հերթին ինտեգրումն է Արևմուտքի հետ, այսինքն՝ կիսագաղութ դառնալը։ Նման քաղաքականության գործիքներից մեկը պատմությունն է:


Օգտագործելով պատմական իրադարձությունները կամ գործիչներին՝ Հայաստանի իշխանությունները փորձում են այս կամ այն կերպ հիմնավորել իրենց գտնվելը արևմտյան ճամբարում։ Չէ որ հնարավոր չէ նշել մայիսի 9-ը, փառաբանել սոցիալիստական համակարգը, Ստալինին և լինել Արևմուտքի հետ: Իսկ ահա սևացնել սոցիալիստական համակարգը, Ստալինին, չնշել մայիսի 9-ը և, միևնույն ժամանակ, քարոզել ազգայնականություն կամ կոսմոպոլիտիզմ, հերոսացնել Գարեգին Նժդեհին, ապա այս տեսքով միանգամայն տեղավորվում է Արևմուտքի հետ լինելը:


Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ ազգայնականությունը, ինչպես նաև կոսմոպոլիտիզմը (գլոբալիզմը) իմպերիալիզմի նույն գաղափարախոսության դրսևորումներն են։ Ազգայնականությունն ու կոսմոպոլիտիզմը հակատիպեր չեն, այլ երկվորյակներ, նրանք ունեն կապիտալիզմի նույն տնտեսական և սոցիալական հիմքը: Այդ իսկ պատճառով, լինի դա գլոբալիստ հայադավ Փաշինյանը, թե գլոբալիստ Լևոն Տեր- Պետրոսյանը, Արմեն Սարգսյանը,  թե ազգայնական Ռոբերտ Քոչարյանը, կամ Սերժ Սարգսյանը, նրանք բոլորն էլ առանց բացառության կողմնորոշվում են դեպի ԱՄՆ: 


Գարեգին Տեր-Հարությունյանի, որը հայտնի է որպես Նժդեհ, ռազմական և քաղաքական գործունեության հերոսացումը ակտիվորեն իրականացվել է նախագահ Սերժ Սարգսյանի օրոք՝ լիբերալ-ազգայնական "Հայաստանի Հանրապետական կուսակցություն" ղեկավարությամբ: Սակայն 2018-ի պետական հեղաշրջումից հետո, երբ իշխանությունն անցավ "Քաղաքացիական պայմանագիր" լիբերալ-գլոբալիստ կուսակցության ձեռքը՝ հայատյաց Փաշինյանի գլխավորությամբ, ազգայնականության քարոզչությունը փոխարինվեց կոսմոպոլիտիզմի քարոզչությամբ: Հասկանալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես կապիտալիստական համակարգի առաջնորդ՝ մեծ ազդեցություն ունի այս կամ այն կապիտալիստական երկրում իշխանության ձևավորման վրա: Ելնելով ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերից՝ Վաշինգտոնին այժմ ձեռնտու է, որ Հայաստանում իշխեն գլոբալիստները:


Գարեգին Նժդեհի մասին բավական շատ տեղեկություններ կան, և յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է, կարող է իր համար որոշել, թե ով է նա, հաջողակ ռազմաքաղաքական գործիչ, թե համատարած պարտվող ռազմաքաղաքական գործիչ։ Բնական է, որ այն մարդիկ, ովքեր չգիտեն պատմությունը, հեշտությամբ ենթարկվում են կեղծ քարոզչության և Գարեգին Նժդեհին ընդունում են որպես հերոս, իսկ ահա այն մարդկանց համար, ովքեր գիտեն պատմությունը, Գարեգին Նժդեհը չի կարող հերոս լինել:


Դրա համար բավական է համառոտ հիշել Գարեգին Նժդեհի դերը Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Միացյալ Նահանգների, Անգլիայի և Ֆրանսիայի իշխող շրջանակները, ձգտելով ուղղորդել գերմանական ֆաշիզմի ագրեսիան Խորհրդային Միության դեմ, ամեն կերպ պատրաստեցին ու աջակցեցին Գերմանիային, Ճապոնիային և Իտալիային պատերազմ սկսելու համար: 1941 թվականի հունիսի 22-ին հիտլերյան Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Միաժամանակ Խորհրդային Միության դեմ պատերազմ սկսեցին Գերմանիայից կախված պետությունները՝ Ֆինլանդիան, Հունգարիան, Իտալիան, Ռումինիան։ Հիտլերյան Գերմանիան նպատակ ուներ ոչնչացնել աշխարհի առաջին սոցիալիստական պետությունը, ոչնչացնել խորհրդային հանրապետությունները, ոչնչացնել սովետական մարդկանց: Հայ ժողովուրդը լավ հասկանում էր, որ Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի ռազմական ճակատներում որոշվում էր նաև Հայաստանի ճակատագիրը, պաշտպանվում էր Հայաստանի անկախությունն ու ազատությունը և այդ պատճառով ակտիվ մասնակցություն ունեցավ ֆաշիզմի դեմ պայքարին: Այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր, ինչպես թիկունքում, այնպես էլ բանակում, Խորհրդային Միության մյուս եղբայրական ժողովուրդների հետ միասին պայքարում էին գերմանացի օկուպանտների դեմ, Գարեգին Նժդեհն ակտիվորեն համագործակցում էր հիտլերյան Գերմանիայի հետ, ստեղծում էին  հայկական ֆաշիստական զինված ջոկատներ Խորհրդային Միության դեմ:  Այսօրվա կապիտալիստական Հայաստանի համար Գարեգին Նժդեհի հակահայկական, հակասովետական գործողությունները հերոսություն են համարվում, չէ որ Հայաստանում, ինչպես նախկին Խորհրդային Միության մյուս երկրներում , իշխանությունն իր բնույթով հակասովետական է, ուրեմն բոլոր հակասովետական գործիչները ողջունվում և հերոսացվում են: 


Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց ֆաշիստական պետությունների լիակատար պարտությամբ: Խորհրդային Միությունը որոշիչ դեր խաղաց նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի մեջ, Խորհրդային Միությունը փրկեց բազմաթիվ ժողովուրդների քաղաքակրթությունը, ազատությունը, անկախությունը և գոյությունը: Հաղթանակի շնորհիվ հայերը պահպանեցին իրենց սոցիալիստական պետականությունը և չենթարկվեցին նոր ցեղասպանության: Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը դարձավ Հայկական ԽՍՀ իրավահաջորդը։ Սակայն, նայելով, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները միաժամանակ բացում հուշարձաններն ու ծաղիկներ դնում Խորհրդային Միության հերոս, կոմունիստ, մարշալ  Բաղրամյանին և ազգայնական, հակակոմունիստ, նացիստական կոլոբորանտ Նժդեհին, հասկանալի է դառնում, որ այստեղ առողջ բանականություն չկա: Չի կարելի միաժամանակ հարգել և մեծարել և Բաղրամյանին, և Նժդեհին, դա նույնն է, ինչ Ստալինին և Հիտլերին միաժամանակ հարգել և մեծարել: Եթե Հայաստանը սոցիալիստական երկիր է, ուրեմն հերոսը Բաղրամյանն է, իսկ եթե Հայաստանը կապիտալիստական երկիր է, ապա հերոսը Նժդեհն է:  


Քաղաքական գործընթացների զարգացումը, մի շարք պատճառներով, ցույց է տալիս, որ Հայաստանի իշխող դասի համակրանքն այս հարցում անշուշտ Գարեգին Նժդեհի կողմն է: Հայաստանի իշխող դասի՝ Եվրոմիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունն այնքան մեծ է, որ նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնի: Ի վերջո, ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, անարգում և պղծում 2020թ. պատերազմում զոհված հայ զինվորների մարմինները: Այնպես որ, Հայաստանի կապիտալիստական իշխանություններից իրական, այլ ոչ թե կեղծ հարգանք սպասել Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին, իրատեսական չէ:


Հայաստանը շարժվում է այն ճանապարհով, որը ձեւավորվել է 90-ականների սկզբին, դա ամբողջ խորհրդային անցյալի վերացումն է եւ եվրոպական կիսագաղութային ստեղծումն է: Հարցը միայն այն է, թե արդյոք հայ ժողովուրդը համաձայն է, արդյոք այն հարյուր հազարավոր զինվորների ժառանգները համաձայն են Հայաստանի կապիտալիստական իշխող ուժերի  քաղաքականության հետ, որ Արևմուտքի կիսագաղութ լինելու համար պատրաստ են թքել հերոս պապերի շիրիմներին և սևացնել հայրենի պատմությունը:

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page