top of page

Կարգավորման որոշ հարցեր

Ղրիմի օրինակն ամբողջությամբ ցույց տվեց և իրականացրեց այն ամենը, ինչ ենթադրվում էր Արցախի համար։



Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Հետաքրքիր է ստացվում, թե ինչու հայկական իշխանությունները հրաժարվեցին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի "Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին" համատեղ որոշումից: Իսկ փոխարենը առաջ են քաշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը:


Որոշ քաղաքական գործիչներ բացատրում են այդ սկզբունքների փոխարինումը, արդիականության կորուստով: Քանի որ երկրի փլուզման դեպքում անկախության իրավական հիմքը ինքնորոշման իրավունքի իրացումն էր։ Բացատրությունը, որը առաջացնում է մի շարք հարցեր, քանի որ շատերը մինչև հիմա չեն պատկերացնում, թե ինչպես էր նախատեսվում լուծել Արցախի հարցը։ Շատերն են պատկերացնում, որ արցախյան հարցի վերջնական լուծումը Արցախի անկախությունն է, Արցախի անկախության ճանաչումը Ադրբեջանի կողմից։


Հասկանալու համար, թե որ տեսական ալգորիթմի հիման վրա պետք է լուծվի Արցախի հարցը, ըստ ներկայիս սկզբունքի՝ ժողովրդի ինքնորոշումը, պետք է ուշադրություն դարձնել Ղրիմի օրինակի վրա։ Քանի որ Ղրիմի օրինակն ամբողջությամբ ցույց տվեց և իրականացրեց այն ամենը, ինչ ենթադրվում էր Արցախի համար։


Հիշեցնենք կարճ՝ պատմական այդ օրերի պատմությունը։ 2013 թվականի նոյեմբերին Ուկրաինայում սկսվեց քաղաքական ճգնաժամ, որը պայմանավորված էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից պաշտոնական իշխանությունների հրաժարմամբ: Եվրաինտեգրման կողմնակիցները պահանջել են երկրի նախագահի եւ կառավարության հրաժարականը։ Կիեւում սկսված անկարգությունների ալիքը տեղափոխվել է Ուկրաինայի այլ քաղաքներ եւ տարածաշրջաններ: Սակայն Ղրիմի Ինքնավար Հանրապետության իշխանությունները հրաժարվել են աջակցել ընդդիմությանը։


Փետրվարի 22-ին Ուկրաինայում պետական հեղաշրջման արդյունքում իշխանությունն անցավ ընդդիմությանը, նախագահ Վիկտոր Յանուկովիչը լքեց Կիևը։ Փետրվարի 23-ին պետության ղեկավարի պարտականությունների կատարումը դրվել է Գերագույն ռադայի նոր խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա: Նույն օրը պատգամավորները չեղյալ են հայտարարել օրենքը, որով նախատեսվում է ռուսաց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տրամադրել երկրի մի շարք մարզերում: Այս որոշումը զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել ռուսալեզու բնակչության շրջանում, առաջին հերթին Ուկրաինայի հարավ-արեւելքում եւ Ղրիմում:


2014 թվականի փետրվարի 23-ին թերակղզու ռուսամետ տրամադրված բնակիչները, չցանկանալով ճանաչել Ուկրաինայի նոր կառավարությունը, բողոքի անժամկետ ակցիա են սկսել Հանրապետության Գերագույն խորհրդի շենքի մոտ: Ցուցարարների հիմնական պահանջը Ղրիմի անջատումն էր Ուկրաինայից։ Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել Կերչում եւ Ղրիմի այլ քաղաքներում, թերակղզում սկսել են ինքնապաշտպանության ջոկատներ ձեւավորել:


Փետրվարի 26-ին Սիմֆերոպոլում Ղրիմի խորհրդարանի պատերի մոտ բախումներ են տեղի ունեցել ուկրաինական նոր իշխանությունների կողմնակիցների եւ Ղրիմի բնակիչների միջեւ, որոնք եկել էին հանրահավաքի: Անկարգությունների հետեւանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։ Գերագույն խորհրդի աշխատանքն արգելափակվեց։ Հաջորդ օրը՝ խորհրդարանի շենքի ազատ արձակումից և աշխատանքի վերսկսումից հետո, պատգամավորները պաշտոնանկ արեցին Անատոլի Մոգիլևի կառավարությանը և ՂՀ նոր վարչապետ նշանակեցին տեղի "Ռուսական միասնություն" շարժման առաջնորդ Սերգեյ Ակսենովին։ 2014 թվականի փետրվարի 27-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը նշանակել է Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման ամսաթիվը՝ նույն թվականի մայիսի 25-ը:


Մարտի 6-ին Ղրիմի Գերագույն խորհուրդը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով Հանրապետությունը ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում որպես դրա սուբյեկտ եւ հանրաքվեն նշանակել մարտի 16-ին: Նույն օրը Սեւաստոպոլի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել համաղրիմյան հանրաքվեին մասնակցելու մասին: Մարտի 11-ին ստորագրվել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի Անկախության մասին հռչակագիրը։


Մարտի 16-ին համաղրիմյան հանրաքվեի դրվեց երկու հարց. "1,Դուք կողմ եք Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը՝ ՌԴ սուբյեկտի իրավունքով։ 2. Դուք կողմ եք Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրության գործողության վերականգնմանը և Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մի մասի կարգավիճակին": Քվեարկության արդյունքում Ղրիմում քաղաքացիների 96,77 տոկոսը (կամ 1 մլն 233 հազար 2 մարդ) եւ Սեւաստոպոլում 95,6 տոկոսը (262 հազար 41 մարդ) կողմ են արտահայտվել Ռուսաստանի հետ վերամիավորմանը:


2014 թվականի մարտի 17-ին հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել, որում Ղրիմը հռչակվել է անկախ ինքնիշխան պետություն։ Փաստաթղթում նաեւ կոչ է արվել Ռուսաստանին՝ առաջարկելով Ղրիմը ՌԴ-ի կազմ ընդունել որպես հանրապետության կարգավիճակ ունեցող նոր սուբյեկտ: Նույն օրը Ղրիմի խորհրդարանը վերանվանվել է Ղրիմի Հանրապետության պետական խորհրդի, Սևաստոպոլի քաղաքային խորհրդի՝ Օրենսդիր ժողովի։ Ղրիմի պետական խորհուրդը Ուկրաինայի պետական սեփականությունը ճանաչել է թերակղզում գտնվող Հանրապետության սեփականությունը եւ որոշել, որ մարտի 17-ից Ղրիմում "չի կիրառվում Ուկրաինայի օրենսդրությունը, չեն կատարվում Գերագույն Ռադայի եւ Ուկրաինայի այլ պետական մարմինների որոշումները, որոնք ընդունվել են 2014 թվականի փետրվարի 21-ից հետո": Սեւաստոպոլի քաղխորհուրդը միաձայն որոշում է ընդունել Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմ ընդգրկելու մասին՝ որպես ֆեդերացիայի առանձին սուբյեկտ՝ դաշնային նշանակության քաղաք։


Մարտի 17-ին Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Ղրիմի Հանրապետությունը ինքնիշխան եւ անկախ պետություն ճանաչելու մասին:

2014 թվականի մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի Նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսյոնովը, Ղրիմի պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալին ստորագրել են Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնություն ընդունելու և ՌԴ-ի կազմում նոր սուբյեկտներ ձևավորելու մասին պայմանագիրը: Ուկրաինան, ԱՄՆ-ը, Եվրամիությունը չեն ճանաչել Ղրիմի անկախությունը եւ Ռուսաստանի հետ վերամիավորումը։


2014 թվականի ապրիլի 11-ին ընդունվել Է Ղրիմի Հանրապետության Սահմանադրությունը, որի համաձայն պետական լեզուներն են ռուսերենը, ուկրաիներեն և ղրիմա-թաթարերեն։ Մարտի 18-ին թերակղզում նշվում Է Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման օրը:


Ահա սա է, քայլ առ քայլ ծրագիր, որը ենթադրում է արցախյան հարցի լուծումը: Եվ հայկական կողմը կետ առ կետ իրականացրել է նախատեսված պայմանները, միայն նրանք գործը չեն հասցրել ավարտական փուլին, այլ հասնելով ընդամենը ԼՂՀ հռչակման կարգավիճակին, որոշել են կանգ առնել: Ինչո՞ւ Հայաստանի իշխող շրջանակները որոշեցին գործը ավարտին չհասցնել, այսինքն՝ ճանաչել ԼՂՀ անկախությունը, հանրաքվե կազմակերպել Հայաստանի կազմի մեջ ԼՂՀ մտնելու վերաբերյալ և դրա վրա վերջ դնել այդ ձգձգված հարցին։ Այս հարցին ավելի ամբողջական և հստակ պատասխան է տվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի թեկնածու, ԱՄՆ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ նախընտրական պայքարի ժամանակ: Որի իմաստն այն է, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա ստիպված կլինի պատերազմել ամբողջ աշխարհի հետ: Պետք է ասել, որ Ս. Սարգսյանը, խոսելով պատերազմել ամբողջ աշխարհի հետ, նա առաջին հերթին նկատի ունի ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Թուրքիան և Ադրբեջանը։ Իրավիճակը հասցրին ծիծաղելի վիճակի՝ առաջարկելով սպասել, մինչեւ ԼՂՀ անկախությունը ճանաչի Ադրբեջանը: Դա նույնն է, եթե Ռուսաստանը սկսեր սպասել, մինչեւ Ուկրաինան ճանաչի Ղրիմի անկախությունը: Քաղաքական պրակտիկան եւ փորձը ցույց են տվել, որ Ղրիմի հետ լուծման օրինակն առավել ճիշտ է, քան ԼՂՀ-ի հետ:


ԱՄՆ-ն սրտին մոտ է ընդունել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ, կարծես ոչ թե Ղրիմը, այլ Ալյասկայի նահանգն է վերամիավորվել Ռուսաստանի հետ: Ուստի, եթե Հայաստանը քայլեր ձեռնարկի Արցախի վերամիավորման գործընթացը ավարտին հասցնելու ուղղությամբ, ապա Արևմուտքից հզոր հարված կստանա։ Հաշվի առնելով, որ Հայաստանը կապիտալիստական երկիր է, որն ամբողջությամբ կախված է Արևմտյան կապիտալից, արևմտյան վարկերից, ուրեմն Հայաստանն ի վիճակի չէ գնալ Արևմուտքի դեմ։ Հայաստանն ի վիճակի չէ, ինչպես Ռուսաստանը դիմագրավել արեւմտյան խայծերին և ավարտին հասցնել Արցախի հարցը, ինչպես հարկն է: Արեւմուտքին պետք չէ Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ, ինչպես նաեւ Ավստրիայի վերամիավորումը Գերմանիայի կամ Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ: Արևմուտքին բաժանված ժողովուրդներ են պետք, որպեսզի ավելի հեշտ կառավարեն եւ ստեղծել հակամարտություններ: Հայաստանն այնքան թույլ է և կախված Արևմուտքից, որ վախենում է անգամ ճանաչել իր դաշնակից Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի Հանրապետությունը մինչև հիմա չի ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ:


Ահա սա է պատճառը, որ Արցախի կարգավորման հարցը ձգձգվել է։ Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է, հենց այդ պատճառով էլ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չէին լուծել Արցախի հարցը, ինչպես լուծեց Ղրիմի հարցը Ռուսաստանը:

Ահա սա է պատճառը, որ Արևմուտքը 2018-ին Հայաստանում պետական հեղաշրջում իրականացրեց՝ իշխանության գլուխ դնելով խամաճիկ Փաշինյանին։ Արեւմուտքը մտադիր է Արցախի հարցը լուծել յուրովի, ինչպես միշտ արել է - Ադրբեջանի կազմում:


Ելնելով վերը նշվածից՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ կարելի է ենթադրել, որ ժողովրդի ինքնորոշման հիման վրա հարցի լուծման ընտրված սկզբունքն այնքան էլ արդարացված չէր: Հնարավոր է, որ ավելի ճիշտ կլիներ, լուծում գտնել տարածքային պահանջների շրջանակներում, կամ, Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման համատեղ որոշումից:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page