Կարսը ակտիվորեն կառուցվում է
Թուրքիան Արեւմուտքի հովանու ներքո ակտիվորեն առաջ է շարժվում, Կարսի զարգացումը պանթուրքիզմի մասն է:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Հին հայկական Կարս քաղաքը, ակտիվորեն զարգանում է, կառուցվում են ճանապարհներ, նոր բարձրահարկ շենքեր, դպրոցներ, հիվանդանոց, օդանավակայան և այլն: Մի խոսքով, երևում է, որ թուրքական պետության քաղաքականությունն ուղղված է Կարսը դարձնել խոշոր ժողովրդագրական, առևտրային, տրանսպորտային կենտրոն:
Հիշեցնենք, որ Կարսը Թուրքիայի կազմում հայտնվեց դաշնակների դավաճանական քաղաքականության շնորհիվ: 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ Հայաստանի կառավարությունը ղեկավարում էր Դաշնակցություն կուսակցությունը, որը վարում էր արեւմտամետ քաղաքականություն եւ հանդես էր գալիս որպես Արեւմուտքի գործակալներ:
1920 թվականի հոկտեմբերի 31-ին թուրքական բանակը գրավեց Կարսը, անառիկ բերդ Կարսը դաշնակները հանձնեցին թուրքերին առանց կռվի, դրանից հետո գերեվարված 6 հազար հայ սրի քաշվեց: Բացի այն, որ դաշնակները հայկական տարածքները տվեցին թուրքերին, նրանք նաև դե յուրե ճանաչեցին թուրքական նվաճումները՝ ստորագրելով Ալեքսանդրապոլի պայմանագիրը:
Թուրքական պետությունը երբեք առանձնապես մեծ գումարներ չի ներդրել իր արեւելյան տարածքների զարգացման համար, որոնք հայտնի են որպես Արեւմտյան Հայաստան: Խոսքը նրա մասին է, որ Թուրքիայի իշխող շրջանակները միշտ իրենք իրենց հաշիվ են տվել, որ Արևմտյան Հայաստանի այդ տարածքները վաղ թե ուշ ազատագրվելու են, այսինքն՝ Թուրքիան կկորցնի դրանք, ինչպես բազմիցս է եղել պատմության մեջ: Այդ իսկ պատճառով թուրքական կապիտալը չէր շտապում ներդրումներ կատարել Կարսում, Արդահանում, Իգդիրում և այլն:
Անհանգստության զգացում կրկին ակտիվացավ թուրք կառավարիչների մոտ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հենց այդ ժամանակ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի կառավարությունները տարածքային պահանջներ ներկայացրեցին Թուրքիային: Սակայն Ստալինի մահից հետո թուրքերը հանգիստ շունչ քաշեցին, քանի որ Հայկական ԽՍՀ-ն և Վրացական ԽՍՀ-ն հրաժարվեցին Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից:
Հետագա աշխարհաքաղաքական փոփոխությունները, այն է՝ Ռուսաստանի դուրս մղումն Անդրկովկասից, Փաշինյանի կողմից Արցախի վաճառքն ու պետական շահերից հրաժարվելը, կանաչ լույս բացեցին պանթուրքիզմի համար: Թուրքիան Արեւմուտքի հովանու ներքո ակտիվորեն առաջ է շարժվում, Կարսի զարգացումը պանթուրքիզմի մասն է:
Comments