Գերմանիան և հայերի ցեղասպանությունը
Թուրքական վանդալների անպաշտպան զոհերի փրկության ուղղությամբ փաստորեն գործնական քայլեր չկատարեցին Անտանտի պետությունները, որոնք հայ ժողովրդին համարում էին իրենց դաշնակիցը:
Արմեն Դավթյան
1915 թվականի ապրիլի 24-ին կայզերական Գերմանիայի հովանավորությամբ, թուրքական կառավարությունը գենոցիդ կազմակերպեցին արևմտահայերի նկատմամբ:
Արևմտահայերի գենոցիդի գլխավոր կազմակերպիչներն էին՝ թուրքական կառավարության ռազմական մինիստր Էնվեր փաշան, ներքին գործերի մինիստր Թալեաթ բեյը, զորահրամանատար Ջեմալ փաշան և ուրիշներ: Դրանց մի մասը հետագայում տեռորի ենթարկվեց հայերի կողմից, 1922թ. Թալեաթը սպանվեց Բեռլինում Ջեմալը` Թիֆլիսում, Էնվերը սատկեց կարմիր բանակի սպա Հակոբ Մելքումովի ձեռքով:
Կայզերական Գերմանիան դրդում էր թուրքական կառավարությանը կազմակերպելու հայերի ջարդն ու տարագրությունը: Ավելին, Թուրքիայում գտնվող գերմանական սպաները և պաշտոնական այլ անձիք մասնակցություն էին ունենում հայկական ջարդերի և տեղահանությունների կազմակերպմանը:
Թուրքական վանդալների անպաշտպան զոհերի փրկության ուղղությամբ փաստորեն գործնական քայլեր չկատարեցին Անտանտի պետությունները, որոնք հայ ժողովրդին համարում էին իրենց դաշնակիցը: Նրանք սահմանափակվեցին միայն նրանով, որ 1915 թ. մայիսի 24-ին հրապարակեցին հայտարարություն, ուր հայկական կոտորածների պատասխանատվությունը դրեցին երիտթուրքերի կառավարության անդամների վրա: Նկատենք, որ ԱՄՆ-ն , որ այդ տարիներին դեռևս չէին մասնակցում պատերազմին,չարեցին անգամ նման հայտարարություն: Ավելին Պետական դեպարտամենտը փորձում էր հակառակ փաստերի, կարծիք ստեղծել, թե հայերի մասսայական կոտորածների մասին տարածված լուրերը չափազանցված են: Մինչ արյունարբու թուրք դահիճները կոտորում էին հայերին, Ամերիկայի կառավարող շրջանները ամրապնդում էին իրենց առևտրական կապերը նրանց կառավարության հետ:
Աննախընթաց կոտորածների դեմ հանդես եկավ ժամանակի միջազգային առաջավոր և մարդասեր հասարակայնությունը: Հայ ժողովրդի գենոցիդի դեմ իրենց ձայնը բարձրացրեցին Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին՝ Ռուսաստանում, Անատոլ Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը՝ Ֆրանսիայում, Ֆրիտյոֆ Նանսենը Նորվեգիայում, կոմունիստ Կարլ Լիբկնեխտը և Յոզեֆ Մարկվատը Գերմանիայում, Ջեյմն Բրայմսը Անգլիայում և այլն: Սակայն ոչինչ չազդեց թուրքական ջարդարարների վրա:
Շովինիստ Երիտասարդ թուրքերը, որոնք գենոցիդ կատարեցին արևմտահայերի դեմ , չբավարարվելով դրանով նպատակ ունեին վերջնականապես բնաջնջել նաև Արևելյան Հայաստանը հայ ժողովրդին: Սակայն հայ ժողովրդին վիճարկված չէր վերջնականապես բնաջնջվել:
Ռուսաստանում իշխանության եկած բանվորագյուղացիական իշխանությունը իր եղբայրական ձեռքը մեկնեց տանջված հայ ժողովրդին: ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ոչ միայն փրկեց հայ ժողովրդին բնաջնջումից այլև օգնեց զարգացնել իր երկիրը: Որբի երկիր Հայաստանը դարձավ ծանր արդյունաբերական երկիր: Սովետական իշխանության հաստատումը վճռական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի ճակատագրի համար: Սոցիալիստական հեղափոխության հաղթանակը հայ ժողովրդին ոչ միայն փրկեց ֆիզիկական բնաջնջման սպառնալիքից, այլև նրա առջև բացեց պետական, տնտեսական և կուլտուրական զարգացման նոր ու լայն հեռանկարներ:
"Հոգնած էր ժողովուրդը: Հոգնած էին նրա սիրտն ու ջղերը: Շատ էին եղել կորուստները և զոհերն` անհաշիվ: Փրկության վերջին պահին դարձյալ կորուստներ ու դարձյալ զոհեր. գյուղեր, քաղաքներ, գավառներ և անպաշտպան բնակչության մեծամեծ զանգվածներ: Հոգնաբեկ մի ժողովուրդ և զենքը ձեռքին արյան ծարավ թշնամի: Հարվածի դեմ հանդիման միայն միտքն էր սթափ, հավատն էր անկոտրում և աչքն էր հույսի դռները նշմարող: Եվ հորիզոնի վրա երևաց Ռուսաստանի նորածագ արեգակը: Ճանապարհ բացվեց, ընկածը , որ հոգնել էր, բայց մահվան իրական տեսքից չէր ընկճվել, ոտքերին ուժ տվեց,որ ելնի, մտքին` կորով, որ աչքերի առաջ սրբիհամատարած ավերմունքը, կատարի նախնիների սուրբ իղձերը և հոգու խորքում դարեդար պահած, կուտակած գանձերը ասպարեզ հանի, դնի վերջին հողակտորի վրա` որպես արարում և վերընթաց: Ոտքերին ուժ տվեց, որ ելնի... Փրկվեց մի բուռ ժողովուրդ, փրկվեցին ապրելու հավատը նրա և թշնամու սիրտը խոցող այբուբենը մաշտոցյան: Փրկվեց, որ գոյատևի ու զարգանա հնադարյա մի շքեզ քաղաքակրթություն": Հ. Կարապետյան, "ԼԵՆԻՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԸ"
Comments