Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հիմնադրման 102-րդ տարեդարձը
Սոցիալիստական Հայաստանում, պետությունն ամենայն պատասխանատվությամբ էր մոտենում բնակչության կյանքի հանդեպ։ Սոցիալիզմի և կապիտալիզմի միջև պայքարը դեռ չի ավարտվել, պայքարը շարունակվում է...
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Մոտենում է պատմական պահը, երբ նշվելու է Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության հիմնադրման 102-րդ տարեդարձը: 1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն Իջևանում հրապարակում է դեկլարացիա, որտեղ Հայաստանը հայտարարվում է Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։
Մեր հանրապետության 71-ամյա պատմությունը (1920-1991թ.թ) մեծ պայքարի ու հաղթանակի պատմություն է, Հայաստանի զարգացման ու վերածննդի ժամանակաշրջան է։ Կոմունիստական կուսակցության և Լենինի, Ստալինի մեծ առաջնորդների ղեկավարությամբ Հայաստանը հաղթահարեց Արևմուտքի դավադրությունները, պաշտպանեց հայրենիքի անկախությունն ու պատիվը և ստեղծեց բարգավաճ սոցիալիստական Հայրենիքը:
Սոցիալիստական Հայաստանում, պետությունն ամենայն պատասխանատվությամբ էր մոտենում բնակչության կյանքի հանդեպ։ Անվճար կրթության համակարգը, անվճար բժշկական համակարգը, գործազրկության բացակայությունը և ժողովրդի շահերից բխող մի շարք այլ ծրագրեր բոլոր մարդկանց հնարավորություն են տվել ապրել արժանապատիվ կյանքով: Սոցիալիզմի պայմաններում մեր ժողովրդի կյանքը իսկապես արժանապատիվ, երջանիկ կյանք էր, որի մասին կապիտալիստական հասարակությունում անհնար էր անգամ երազել:
Այնուամենայնիվ, 20-րդ դարի 90-ականներին աշխարհում կտրուկ փոփոխություններ եղան, Խորհրդային Միությունը բախվեց ծանր փորձությունների և դժվարությունների: Իմպերիալիստները, արևմտամետները, ազգայնականները, սոցիալիզմի ռենեգատները և այլն, սկսեցին պնդել "սոցիալիզմի վերջի" մասին և իրենց հարձակումներն ավելի մեծ ուժով ուղղեցին Խորհրդային Միության դեմ։ Արդյունքում, Խորհրդային Միության ղեկավարության բացահայտ դավաճանական քաղաքականության շնորհիվ, Գորբաչովի գլխավորությամբ, Խորհրդային Միությունը վերացվեց։
Հայաստանը հայտնվել էր ճակատագրի խաչմերուկում ՝ սոցիալիզմի և կապիտալիզմի միջև, գաղութային ստրուկի կյանքի և ինքնուրույն կյանքի միջև: Հակահեղափոխական պայքարի ընթացքում հայ արևմտամետները իրենց դեմագոգիայով և "անկախության ու ժողովրդավարության" մասին կեղծ կարգախոսներով Հայաստանի ժողովրդին խաբեցին և պարտադրեցին կապիտալիզմ, ստրուկի գաղութային կյանք և լիբերալ-ֆաշիստական բռնապետություն:
Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո սոցիալիստական Հայաստանի անցած 71-ամյա պատմությունը մեր ժողովրդին տալիս է օրինական հպարտության զգացում, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, տնտեսության, գիտության, տեխնիկայի, մշակույթի, սպորտի և այլնի մեջ բարձունքների հասնելու համար։ Եվ մյուս կողմից՝ լիբերալ կուսակցությունների ղեկավարությամբ կապիտալիստական Հայաստանի անցած 31-ամյա պատմությունը մեր ժողովրդին տալիս է օրինական ամոթի զգացում Հայաստանը Արևմուտքի կիսագաղութ դարձնելու համար, 2020 թվականի պատերազմում Արցախը դավաճանելու և վաճառելու համար, Խորհրդային Հայաստանի բոլոր ձեռքբերումները դեգրադացնելու համար, Հայաստանը աղքատ ու հետամնաց երկիր դարձնելու համար:
Այս ամենն էլ ավելի է ամրապնդում ժողովրդի հավատը սոցիալիզմի հաղթանակի հանդեպ: Կապիտալիստները ամենից շատ վախենում են ժողովրդական միաբանությունից և համախմբվածությունից, որի շրջանակներում ժողովրդի մեծ մասը սերտորեն կհամախմբվի սոցիալիզմի և Կոմունիստական կուսակցության գաղափարների շուրջ: Կապիտալիստներն ամեն ինչ անում են, որպեսզի դա տեղի չունենա՝ սկսած սոցիալիզմի զրպարտության քարոզչությունից, վերջացրած քաղաքական բռնաճնշումներով։ Սոցիալիզմի և կապիտալիզմի միջև պայքարը դեռ չի ավարտվել, պայքարը շարունակվում է....
Opmerkingen