Կյանքից հեռացել է Ժիրայր Ալթունյանը
Ժիրայր Ալթունյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 23-ին Երևանում: 2004 թվականից մինչ օրս հանդիսացել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվետսական ղեկավար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին 74 տարեկանում կյանքից հեռացել է խմբավար, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Թաթուլի Ալթունյանը:
ՄԱՐԴ, ով իր ամբողջ կյանքը նվիրեց հայ երաժշտարվեստի զարգացման, գրագետ, մաքրամաքուր մատուցման և պահպանման անգնահատելի գործին:
ՄԱՐԴ, ով օժտված էր ամենաբարձրակարգ արժեքներով, զսպվածությամբ, ապրելու և արարելու մշակույթով:
ՄԱՐԴ, ում տված խորքային խորհուրդները, անսպառ հումորն ու հետաքրքիր թևավոր մտքերը հավերժ կմնան մեր սրտերում, կապրեցնեն ու կոգեշնչեն կոչով`
ԱՅՈ՛, ՀԵՆՑ ՍԱ Է ԱԶԳԱՆՎԵ՛Ր, ՀԱՅԱՊԱՀՊԱ՛Ն և ԱՐԱՐՈ՛Ղ ՀԱՅԻ ՏԵՍԱԿԸ:
Comments