top of page

Լենինը ճիշտ էր

Խորհրդային դիվանագիտությունը կարողացավ առանց մեկ կրակոցի թուրքական օկուպացիայից վերադարձնել Բաթումը, Ալեքսանդրապոլը և Նախիջևանը։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Ինչո՞վ են տարբերվում Հայաստանի իշխող շրջանակները Լիտվայից, Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Ուկրաինայից եւ այլն, պատմական հիշողության և երախտագիտության հարցերում: Պատասխանը բացարձակապես ոչնչով. Այս բոլոր երկրներում գերիշխում է պետական մակարդակով հակակոմունիստական գաղափարախոսությունը, կեղծվում է պատմությունը, ոչնչացվում են խորհրդային դարաշրջանի պատմական հուշարձանները, մի խոսքով ամեն ինչ արվում է, որպեսզի ժողովրդի հիշողության մեջ ջնջվեն սոցիալիզմի այն դրական երևույթները։ Ժամանակի ընթացքում և արևմտյան փողերի օգնությամբ հակակոմունիզմի գաղափարախոսությունը սահուն կերպով անցնում են ռուսատյացության գաղափարախոսությանը։


Չնայած այն բանին, որ այդ երկրներից շատերը, շնորհիվ Խորհրդային Միության, Կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո՝ Վ. Լենինի եւ Ի. Ստալինի գլխավորությամբ, ստացել են տարածքային աճ։ Օրինակ՝ Լիտվան, որն իր մայրաքաղաք Վիլնյուսը ստացել է 1939 թվականին, տարածքի հարավ-արևմտյան մասը, որի պահպանման համար Լիտվայի կազմում, Խորհրդային Միությունը 1941 թվականին Գերմանիային 7,5 մլն դոլար է վճարել, ինչպես նաև Կլայպեդան, Կարմիր բանակի կողմից 1945 թվականին ազատագրված շրջանը: Կան նաեւ այլ երկրներ՝ Ուկրաինան, Լեհաստանը, Ադրբեջան, Վրաստան, Ղազախստանը եւ այլն, որոնք իրենց տարածքներն ավելացրել են Վ.Լենինի, Ի.Ստալինի, Ն. Խրուշչովի քաղաքականության շնորհիվ: Սակայն, չնայած այս ամենին, բոլոր այդ երկրներում գերիշխում է հակակոմունիստական գաղափարախոսությունը, որտեղ սկսեցին Լենինի հուշարձանների ոչնչացմամբ, իսկ ավարտեցին նրանով, որ սկսեցին մեղադրել Խորհրդային Միությանը Երկրորդ համաշխարհայինի հրահրման և Հիտլերի հետ համագործակցության մեջ։ Նման բան տեղի է ունենում Հայաստանում: Լենինյան դիվանագիտության շնորհիվ հաջողվեց թուրքական օկուպացիայից ազատել Ալեքսանդրապոլի, Բաթումիի և Նախիջևանի շրջանները և համաձայն 1921 թվականի Մոսկովյան պայմանագրի Ալեքսանդրապոլը միացնել Հայաստանին։ Չնայած այս ամենին, Լենինի հուշարձանները ենթարկվել են բարբարոսական ոչնչացման, և պատմության կեղծման, որտեղ հերոսները դարձել են չարագործներ։


Մենք պետք է հասկանանք, որ երբ հայկական կողմը սկսում է ցեխ թափել իր սեփական պատմության վրա՝ ջարդելով խորհրդային համակարգի հիմքերը, անիծելով անձամբ Լենինին, ապա մենք մեզ համար պետք է հստակ գիտակցենք, որ քաղաքականության աշխարհի մեջ ոչինչ հենց այնպես չի վերանում։ Եվ եթե Լենինը չարիք է, դա նշանակում է, որ սոցիալիզմը չարիք է, կարմիր դրոշը չարիք է, խորհրդային մեդալները չարիք են, խորհրդային դպրոցները չարիք են, խորհրդային կրթությունը չարիք է, խորհրդային կինոմատոգրաֆիան չարիք է: Եվ իշխանությունների այս բոլոր քաղաքական մանիպուլյացիաները, որ այստեղ օրինակ, մայիսի 9-ը դա չարիք չէ, իսկ եթե ցույց եք տալիս Լենինի եւ Ստալինի լուսանկարները դա համարում է չարիք, դրանից հետո ոչ ոք ուշադրություն չի դարձնի այս ընտրողականություանը: Իսկ ինչու ԱՄՆ-ն ոչ մի անգամ չի հրաժարվել իր որևէ նախագահից՝ անկախ նրանից, թե ինչ արարքներ է արել: Պատմությունը նման դեպք չգիտի։ Քանի որ ամերիկացիները հոգ են տանում իրենց քաղաքական համակարգի կայունության մասին։ Սակայն Լենինի ազդեցությունը համաշխարհային պատմության վրա անհամեմատ ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգների մի քանի նախագահները միասին վերցրած։

Աշխատանքի իրավունք, անվճար կրթություն եւ բժշկություն, ինտերնացիոնալիզմ եւ ժողովուրդների բարեկամություն, սոցիալիզմի նախկինում չտեսնված բոլոր ձեռքբերումները, որոնք հասանելի են դարձել 20-րդ դարում հարյուր միլիոնավոր մարդկանց, ուղղակի հետեւանք էին այն գաղափարների հաղթանակի, որոնց մշակման եւ իրականացման համար Վ. Լենինը նվիրեց իր ողջ կյանքը: Լենինի անվան հետ է կապված պայքարի և հաղթանակի պատմությունը։ Լենինի անվան հետ է կապված Ալեքսանդրապոլի ազատելը և Հայաստանին միանալու պատմությունը։

Հայ լիբերալներն ամենուր քարոզում են գաղափար, եթե չլիներ Լենինը, Հայաստանն Ամերիկայից լավ կապրեր, և տարածքներ չէին կորցնի։ Գրեթե 30 տարի է անցել Խորհրդային Միության կազմից Հայաստանի դուրս գալուց և կապիտալիզմի վերականգնումից հետո։ Ինչու մինչ օրս Ամերիկայից ավելի լավ չենք ապրում։ Կրկին Լենին է մեղավոր: Այս տարիների ընթացքում բոլոր այն ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք կապված էին Լենինի անվան հետ, հանգիստ չեն թողնում հակախորհրդային տրամադրված մարդկանց։ Ամեն անգամ, որքան աղքատ ու տնտեսական թույլ է դառնում Հայաստանը, այնքան լիբերալ քարոզչությունն ուժեղացնում է հարձակումները Լենինի, Խորհրդային պետության ու սոցիալիզմի վրա։


Գործի են դրվում տեղեկատվության, զրպարտության մանիպուլյացիայի և խեղաթյուրման ողջ զինանոցը և հրեշավոր սուտը, չափազանցություններն ու սադրանքները։ Հայ լիբերալների համար գլխավորը Լենինին մեղադրելն է, նրան սևացնելն է այն բանում, որ նա չի կատարել։ Այսպիսով, երբ խոսքը սկսում է գնալ կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո երկրի բարձր ձեռքբերումների մասին՝ Վ .Լենինի և ի. Ստալինի գլխավորությամբ, հայ լիբերալներն սկսում են կեղծել պատմությունը, ստել ու զրպարտել՝ այդ կեղտոտ մեթոդներով հաշվարկելով, ձևավորել բացասական ֆոն, վարկաբեկել Վ. Լենինին, ընդհանուր առմամբ սոցիալիզմի գաղափարները։ Նման քաղաքականությունն ու քարոզչությունն ուղղված են Խորհրդային Միության նկատմամբ հեղինակության, իմիջի և վստահության խաթարմանը Վ .Լենինի և Ի. Ստալինի պատմական դերի թուլացման միջոցով։ Դրանով հասարակությանը պարտադրվում է զարգացման միակ ճիշտ ու անայլընտրանք կապիտալիստական ճանապարհի միտքը։


Որպես թիրախ ընտրվել են երկու թեմաներ, տարածքներ եւ ճնշումներ: Խոսքը գնում է 1921-ի Մոսկովյան պայմանագրի մասին, որոնք սահմանել են երկրների միջեւ սահմանները: Հայ լիբերալ տրամադրված գործիչները, խեղաթյուրելով պատմությունը, սկսում են մեղադրել Վ. Լենինին Աթաթուրքի հետ դավադրության մեջ, մի խոսքով, մեղավոր են դարձնում ամեն ինչում միայն կոմունիստներին, մինչդեռ Արևմուտքի գործակալ դաշնակցականներին ընդհակառակը, գովում են նրանց, դնում հուշարձաններ և կոչում են նրանց անուններով փողոցներ։ Լենինն արդարացիորեն նկատել է, որ "սուտ ասելը հեշտ է։ Բայց ճշմարտության հասնելու համար երբեմն շատ ժամանակ է պետք"։

Պատմությունն ասում է, փաստերը խոսում են այն մասին, որ հայկական տարածքները հայտնվել են Թուրքիայի ձեռքում ՝ Հայաստանում իշխող Դաշնակցություն կուսակցության՝ գործունեության արդյունքում, 1920թ. թուրք-հայկական պատերազմում Հայաստանի կապիտուլյացիայի արդյունքում։


Իր հերթին Անգլիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ամեն ինչ արեցին, որպեսզի զինված հակամարտություն ստեղծեն դաշնակցական Հայաստանի և քեմալական Թուրքիայի միջև։ Արևմուտքը հույս ուներ դրանով ստիպել քեմալականներին դադարեցնել պայքարը արևմտյան ինտերվենցիայի դեմ և ռազմական կոնֆլիկտ ստեղծել Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև։


Այդ նպատակով Արևմուտքը, 1920-ին հրահրեց հայ-թուրքական պատերազմ, և դրանից հետո Արևմուտքը թողեց իր "դաշնակիցին"՝ Հայաստանին բախտի քմահաճույքին։ Հայ-թուրքական պատերազմի ընթացքում լարված իրավիճակ էր ստեղծվել, հատկապես 1920-ի վերջին, երբ թուրքական զորքերը, ջախջախելով հայկական զինված ուժերը, ներխուժեցին Հայաստան և գրավեցին նրա մի շարք շրջաններ։ Այդ թվում՝ Արդահանը, Կարսը, Ալեքսանդրապոլը, Նախիջևանը, Սուրմալուն։ Այս բոլոր հայկական տարածքները հայտնվել են թուրքերի վերահսկողության տակ, երբ Հայաստանը կառավարում էին արևմտյան տերությունների ներկայացուցիչները՝ Հայ դաշնակները։ Բացի այդ, երբ դաշնակների կառավարությունը տապալվեց և 1920 թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի հեղափոխական կոմիտեն Կարմիր բանակի հետ միասին մտավ Երևան, խորհրդային իշխանությունը Հայաստանում գտնվում էր ծանր վիճակում։ Հայկական տարածքների զգալի մասը գտնվում էր օկուպացիայի տակ. Ալեքսանդրապոլը և Նախիջևանը գտնվում էին թուրքական օկուպացիայի տակ, Լոռին գտնվում էր վրացական օկուպացիայի տակ, Զանգեզուրը գրավեցին դաշնակները։ Նման պայմաններում Լենինի թուրքերին հայկական տարածքները հանձնելու մասին, պնդումը ժպիտ է առաջացնում։


Հավանաբար հայ հակակոմունիստների համար հոգեհարազատ կլիներ, եթե Վ. Լենինը, չավարտելով քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում, սկսեր կատարել Արևմուտքի ծրագիրը, այն է՝ պատերազմ հայտարարեր Թուրքիային, և գլուխը կոտրելով, ուղղեր դաշնակների սխալները և ազատեր հայկական շրջանները, որոնք դաշնակներն այդքան ապաշնորհ հանձնեցին թուրքերին։ Զարմանք է առաջացնում հակակոմունիստների վերաբերմունքը Ալեքսանդրապոլի Վ. Լենինի ազատագրման փաստի նկատմամբ։ Եթե հայ հակակոմունիստները ոչ մի կերպ չեն կարողանում իրենց մեջ համարձակություն գտնել ու շնորհակալություն հայտնել Վ. Լենինին, որ նա առանց մեկ կրակոցի ետ է վերադարձրել Ալեքսանդրապոլը Հայաստանին, ապա ինչ դավաճանության կամ դավադրության մասին են նրանք համարձակվում քարոզել։


Խորհրդային կառավարության հետևողական խաղաղասիրական քաղաքականությունը, Խորհրդային իշխանության հաղթանակը Հայաստանում քանդեցին Արևմուտքի սադրիչ ծրագիրը։ Իր հերթին, Մ. Քեմալը լիովին գիտակցեց Խորհրդային Ռուսաստանի հետ մերձեցման անհրաժեշտությունը: 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում բարեկամության և եղբայրության մասին պայմանագիր ստորագրվեց ՌԽՖՍՀ և Թուրքիայի միջև։ Այսպիսով, խորհրդային դիվանագիտությունն ամբողջությամբ քայքայում է Արևմուտքի պլանները։ Ռուսաստանին և Թուրքիային հաջողվեց առողջ բանականություն գտնել, չգնալ Արևմուտքի ծրագրի և խուսափել հայկական տարածքների պատճառով զինված հակամարտությունից։ Խորհրդային դիվանագիտությունը կարողացավ առանց մեկ կրակոցի թուրքական օկուպացիայից վերադարձնել Բաթումը, Ալեքսանդրապոլը և Նախիջևանը։ Թուրքիան վերածվել է բարեկամ և անկախ պետության։ Խորհրդային անշահախնդիր աջակցությունը Թուրքիային թույլ տվեց հավաքել ուժերը, կազմակերպել բանակ, կասեցնել և ջարդել 1922 թ. հունական բանակը։ Անգլո-հունական ինտերվենցիայի աղետալի ձախողումը նշանակում էր Արևմուտքի ողջ քաղաքականության կործանումը թուրքական հարցում։ 1923 թվականին Լոզանում Անտանտի տերությունները Թուրքիայի հետ հաշտության պայմանագիր կնքեցին։


Այստեղ կարեւոր է նշել որ Խորհրդային Ռուսաստանն իր բարեկամական քաղաքականության մեջ օգնել է Արևելքի բոլոր սահմանամերձ պետություններին։ Ստորագրվել են բարեկամության պայմանագրեր Իրանի, Աֆղանստանի, Մոնղոլիայի հետ, խորհրդային կառավարությունը հայտարարել է Չինաստանում ցարիզմի կատարած նվաճումներից, շահույթներից և արտոնություններից հրաժարվելու մասին։ Այս բոլոր պայմանագրերում վառ է արտահայտվում Արևելքի ժողովուրդների նկատմամբ Խորհրդային քաղաքականության սկզբունքային տարբերությունը արևմտյան պետությունների կողմից իրականացվող բռնազավթումների և ստրկացումների քաղաքականությունից։ Օրինակ, Իրանի հետ պայմանագիրը նախատեսում էր ոչ միայն չեղյալ համարել ոչ իրավահավասար պայմանագրերը, որոնք ժամանակին կնքվել էին Ռւսական կայսրության կողմից Պարսկաստանի (Իրանի) հետ, այլեւ հրաժարվել Է Ռուսաստանի կողմից Պարսկաստանին ներկայացված վարկերի նկատմամբ ցանկացած իրավունքներից։ Ռուսաստանը Պարսկաստանին է փոխանցել Ռուսաստանի կողմից Պարսկաստանի տարածքում կառուցված բոլոր ռուսական կոնցեսիաները, երկաթուղային եւ հեռագրային գծերը, Էնզելի նավահանգիստը եւ այլն:

Երախտագիտության բարձր որակների բոլորովին այլ օրինակ են ցույց տվել

հայերը 1924 թվականին, երբ հունվարին խորհրդային ժողովուրդը ծանր կորուստ կրեց՝ մահացավ Կոմունիստական կուսակցության հիմնադիր և ղեկավար և աշխարհում առաջին սոցիալիստական պետության ղեկավար Վլադիմիր Լենինը։ Իմանալով նաեւ թուրքական օկուպացիայից ազատագրման գործում ունեցած վաստակը և Ալեքսանդրապոլի միացումը Հայաստանին՝ քաղաքի բնակիչները ցանկացան քաղաքը վերանվանել Լենինի պատվին։ Ընդառաջ գնալով Ալեքսանդրապոլի բնակիչներին՝ Խորհրդային կառավարությունը 1924թ. փետրվարին որոշում է կայացրել Ալեքսանդրապոլ քաղաքը Լենինական վերանվանելու մասին։ Այնուհետև հակասովետիզմի ալիքի վրա 90-ականների սկզբին Հայաստանի լիբերալ իշխանությունները Լենինականը վերանվանել են Կումայրի, ապա՝ Գյումրի։ Լենինականի անվանափոխության, հուշարձանների ոչնչացման, պատմության վերաշարադրման այս ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունն իր էությամբ՝ հակակոմունիստական պետություն է։ Այս ամենը ոչ մի լավ բան չի բերել:


Իհարկե, Վ. Լենինը սխալներ ուներ, ո՞ւմ մոտ դրանք չեն լինում, չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Բայց բոլոր այդ սխալները դառնում են մանրունք, համեմատած այն մեծ վաստակի ու հաղթանակների հետ, որոնք ձեռք են բերվել երկրի ղեկավարության շրջանում։ Միանշանակ կարելի է ասել, կարող է մեծ վիրավորանք լինի, եթե հայ հակակոմունիստները սկսեն գովել Վ. Լենինին. Չէ որ նրանք, ովքեր Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանում ամենաբարձրն էին գոռում դավաճանության և հայկական տարածքները թուրքերին հանձնելու մասին, իրենք էին քաղաքականություն վարում Արցախի ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու համար: Եվ այսօր ոչինչ չի փոխվել։ Լևոն Տեր-Պետրոսյանի աշակերտ Ն.Փաշինյանը վարում է նույն քաղաքականությունը, հայկական տարածքների փուլային հանձնումն Ադրբեջանին:


Ամեն ինչ ստուգվում է ժամանակի ընթացքում։ Հայաստանում կապիտալիզմի 30 տարիները ցույց տվեցին, որ Լենինը ճիշտ էր։

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page