Լիբերալ կուսակցությունների սուտը
Հայաստանում իշխանությունը փոխանցվում է մի լիբերալի ձեռքից մյուս լիբերալի ձեռքը։
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Հայաստանի լիբերալ կուսակցությունները 32 տարի շարունակ սովորել են այնպես հմտորեն խաբել ժողովրդին, որ դա կանոն է դարձել հայկական քաղաքականության մեջ։
Խոսքն այստեղ միայն հայատյաց "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության մասին չէ՝ Փաշինյանի գլխավորությամբ, որը լայնորեն օգտագործում է սուտը՝ հակահայկական նպատակներին հասնելու համար։ Խոսքն ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր լիբերալ կուսակցությունների մասին է, եւ կարեւոր չէ, թե դրանք հիմա կան քաղաքական դաշտում, թե արդեն անհետացել են:
Ընդհանրապես, ի՞նչ ընդհանրություն կա "Հայոց համազգային շարժման", "Քաղաքացիական պայմանագիր", "Հայաստանի Հանրապետական կուսակցության", "Դաշնակցության", "Լուսավոր Հայաստան", "Բարգավաճ Հայաստան", "Հայաստանի Եվրոպական կուսակցության", "Հայրենիք" եւ այլն լիբերալ կուսակցությունների միջև։ Նրանց բոլորին միավորում է շուկայական տնտեսության գաղափարները, այսինքն՝ բոլոր այդ կուսակցությունները կողմ են կապիտալիզմին, նրանք բոլորը կողմ են կապիտալիստական Հայաստանին: Սա նշանակում է, որ Հայաստանում իշխանությունը փոխանցվում է մի լիբերալի ձեռքից մյուս լիբերալի ձեռքը։ Այո, նրանք կարող են լինել լիբերալ- գլոբալիստներ կամ լիբերալ-ֆաշիստներ, տարբերություն չկա, ինչպես ցույց է տալիս քաղաքական փորձը իշխող լիբերալ կուսակցությանը փոխարինում է մեկ այլ լիբերալ կուսակցություն: "Հայաստանի Հանրապետական կուսակցությունը" փոխարինեց "Հայոց համազգային շարժումը", "Հայաստանի Հանրապետական կուսակցությանը" փոխարինեց "Քաղաքացիական պայմանագիրը", սակայն ինչպես եղել է կապիտալիստական համակարգը, այնպես էլ շարունակում է մնալ:
Նման քաղաքականության հիմքը դրվեց 90-ականներին՝ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում: Հենց այդ ժամանակ էլ ամրագրվեց երկրի Սահմանադրության մեջ, Հոդված 11. Տնտեսական կարգը, -"Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է (այսինքն՝ կապիտալիզմն է)":
Ի՞նչ է շուկայական տնտեսությունը (կապիտալիզմը)՝ գործազրկություն, աղքատություն, ճգնաժամեր, անվերջ բարեփոխումներ, մենաշնորհներ, օլիգարխիա, անգրագիտություն, հանցագործություն, կոռուպցիա, տնտեսական և քաղաքական կախվածություն, դեգրադացիա, արտագաղթ, վարկային պարտքեր, բնակչության ոչնչացում... մի խոսքով, այն ամենը, ինչ տեսնում է հասարակ ժողովուրդը ամեն օր: Արդյունքում ստացվում է, որ լիբերալները ժողովրդին կապիտալիզմ են պարտադրել՝ բոլոր խնդիրներով, իսկ հետո ընտրություններում ժողովրդին առաջարկում են ընտրել, թե ով է ավելի լավ պայքարելու այդ խնդիրների դեմ։ Ամեն տարի այդ ֆարսը, այդ աբսուրդը գնալով խորանում է: Փաստը մնում է փաստ, Հայաստանը արդեն 5 տարի կառավարում է մի հարբած ծաղրածու, որը բարձրագույն կրթություն չունի և ժողովրդին ասում էր, որ կախարդական փայտիկ ունի, որը կլուծի երկրի բոլոր խնդիրները:
Բնականաբար, բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում գործազրկություն, աղքատություն, ճգնաժամ, կիսագաղութ երկիր, օլիգարխների թալան, արտագաղթ և այլն, պետք է դեմ դուրս գան կապիտալիզմի շուկայական տնտեսությանը, բոլոր լիբերալ կուսակցությունների դեմ:
Կապիտալիզմի այլընտրանքը սոցիալիզմն է: Դադարեք ինքներդ ձեզ խաբել, պատրանքներ կառուցել, որ կապիտալիստ Սերժ Սարգսյանին կապիտալիստ Փաշինյանով փոխարինելով կյանքը ավելի լավը կդառնա: Պետք է ընդհանուր առմամբ հրաժարվել կապիտալիստական մոդելից և անցնել սոցիալիստական մոդելի, այլ ոչ թե ամեն անգամ կատարել իշխանության դեմքերի անիմաստ և անշահավետ փոխանակում: Չի լինելու կապիտալիզմ, համապատասխանաբար չեն լինելու նաև լիբերալները, ոչ "Հայաստանի Հանրապետական կուսակցությունը", ոչ առավել եւս "Քաղաքացիական պայմանագիրը", և այլն:
Հասկանալու համար բավական է հայկական կապիտալիստական մոդելի մի քանի նշաններ վերագրել: 30 տարվա ընթացքում Հայաստանի ողջ տնտեսական միտքը կրկնօրինակում է Արևմտյան գաղափարները: Այն ամենը, ինչ անում են իշխանությունները, այն ամենը, ինչ արևմտյան տնտեսագետները խորհուրդ են տալիս, նրանք առաջարկում են բարելավել կամ բարեփոխել տնտեսական հրեշին՝ կապիտալիզմին:
Հայաստանի ֆինանսական համակարգը բացարձակապես կախված է Արևմուտքից, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլ կառույցների միջոցով Արևմուտքն արգելք է դրել Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Ամբողջ քարոզչությունը, թե եթե հիմա Հայաստանը անդամակցի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, կյանքը կբարելավվի, խաբեություն է, քանի որ Արևմուտքում ոչ ոք Հայաստանին չի ճանաչում որպես իրավահավասար գործընկեր, Հայաստանի տնտեսությունը միշտ կլինի ծայրամասային, հետևաբար՝ կախյալ։
Համաշխարհային կապիտալիստական համակարգում կա հիմնական կենտրոնը, որտեղ որոշումներ են կայացնում, թե որ երկիրը և ինչպես պետք է զարգանա, և դա ԱՄՆ-ն է: Եթե Հարավային Կորեան կամ Իսրայելը զարգացած արդյունաբերական երկրներ են, ապա դա այդպես է, քանի որ այն համապատասխանում է ԱՄՆ իմպերիալիստական շահերին: Եթե Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի հետ, ապա դա ոչ թե այն պատճառով է, որ Թուրքիան "անկախ" երկիր է, այլ այն պատճառով, որ դա համապատասխանում է ԱՄՆ շահերին: ԱՄՆ-ին պետք է զարգացած Թուրքիա՝ բոլոր առումներով՝ ռազմական, տնտեսական և այլն, որպեսզի հետագայում թուրքերի ձեռքով կռվի Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ, ինչպես այսօր ուկրաինացիների ձեռքով կռվում է Ռուսաստանի դեմ: Այժմ Ռուսաստանը, ինքն իրեն վնասակար քաղաքականություն վարելով, բազմամիլիարդ դոլար է ներդնում թուրքական տնտեսության մեջ՝ դրանով իսկ հեշտացնելով ԱՄՆ-ի աշխատանքը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԱՄՆ-ն Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով վճիռ է կայացրել, Հայաստանը պետք է հետամնաց դեինդուստրիալ երկիր լինի: Առաջնահերթ պետք է լինեն զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և բարձր տեխնոլոգիաները՝ այսպես է որոշել Արժույթի միջազգային հիմնադրամը, իսկ կառավարությունն ու լիբերալ ընդդիմությունը կրկնում են այդ գաղափարը: Իսկ ի՞նչ զբոսաշրջության մասին կարող է խոսք լինել, եթե Հայաստանը ծովափ չունի, ի՞նչ գյուղատնտեսության մասին է խոսքը, եթե Թուրքիան իր էժան գյուղմթերքով խեղդում է հայկական գյուղատնտեսությունը, ի՞նչ բարձր տեխնոլոգիաների մասին է խոսքը, 30 տարվա ընթացքում Հայաստանում չեն կարողանում հասարակ բջջային հեռախոսների արտադրություն ստեղծել...
Comments