Լիտվացիները մինչեւ հիմա կարոտում են Խորհրդային Միությունը
Չնայած, որ Լիտվայի իշխանությունները 30 տարի շարունակ հակակոմունիստական և ռուսատյաց քաղաքականություն են վարել։
Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ
Պայթած ռումբի էֆեկտը եղավ քաղաքական վերլուծության Վիլնյուսի ինստիտուտի փորձագետների հարցումը, որ շատ լիտվացիներ ավելի ու ավելի են կարոտել ԽՍՀՄ-ին եւ աջակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը, մինչդեռ ԵՄ-ի նկատմամբ անվստահությունը աճում է:
Շատ լիտվացիներ, ովքեր մասնակցել են հարցմանը, բացատրում են Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի քաղաքականության աջակցությունը նախ եւ առաջ նրանով, որ այդ առաջնորդները հարգում են իրենց ազգային շահերը եւ չեն ենթարկվում արտաքին ճնշմանը:
Մասնավորապես, հարցման մասնակիցների շուրջ 50 տոկոսը կարծում է, որ այն գումարը, որը տրվում է ՆԱՏՕ-ին, ավելի լավ կլիներ ծախսել մարդկանց բարեկեցության համար: Հարցվածների եւս 41 տոկոսը պնդում է, որ ԵՄ-ն ոչնչացնում է ավանդական քրիստոնեական արժեքները:
Հարցման մասնակիցների ավելի քան 70 տոկոսը համաձայն է այն պնդման հետ, որ Լիտվայում մարդկանց թույլ չեն տալիս գումար վաստակել: Բացի այդ, հարցվածների 54 տոկոսը պնդում է, որ Լիտվան ինքնուրույն արտաքին քաղաքականություն չունի, եւ նա անում է միայն այն, ինչ իրեն թելադրում է Բրյուսելը: Հարցվածների ավելի քան 30 տոկոսը հայտարարել է, որ Լիտվայի արտաքին քաղաքականությունը թելադրում է Վաշինգտոնը։ Ավելի քան 40 տոկոսը նշել է, որ հանրապետությունում սահմանափակում են խոսքի ազատությունը, պատմության մասին բանավեճերը կարող են ավարտվել քրեական գործով:
Հետազոտության մեջ նշվում է, որ խորհրդային ժամանակների կարոտի ամենատարածված դրդապատճառը տնտեսական անվտանգությունն է: Այն պնդման հետ, որ խորհրդային տարիներին մարդկանց մեծ մասը նյութապես ապահովված է եղել, համաձայն է հարցվածների 53 տոկոսը: Ընդ որում, հարցվածների 38 տոկոսը կարծում է, որ Լիտվան պետք է շնորհակալ լինի ԽՍՀՄ-ին նացիստական օկուպացիայից ազատվելու համար: Հարցվածների եւս 35 տոկոսը հայտարարել է, որ խորհրդային ժամանակաշրջանը Լիտվային ավելի շատ օգուտ է բերել, քան վնաս:
Այսպիսով, այս սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս աշխարհին, որ չնայած այն բանին, որ Լիտվայի իշխանությունները 30 տարի շարունակ հակակոմունիստական և ռուսատյաց քաղաքականություն են վարել, լիտվացի ժողովուրդը շարունակում է պահպանել ողջախոհությունը և չի տրվում իշխանությունների ցանկացած մանիպուլյացիայի և կեղծ քարոզչության։ 30 տարի շարունակ լիտվական իշխանությունները փորձել են խաբեությամբ եւ պատրանքներով համոզել լիտվացի ժողովրդին, որ լավագույն կյանքը հնարավոր է միայն շուկայական տնտեսության (կապիտալիզմի) ժամանակ եւ Արեւմուտքի ենթակայության տակ: Ժամանակն ու կյանքը ցույց են տալիս, որ դա այդպես չէ։ Աշխատանքային ժողովրդի կյանքն ավելի լավը չի դարձել, քան եղել է Խորհրդային Միությունում, այլ ընդհակառակը ՝ դարձել է ավելի վատ ու անտանելի: Լիտվայի բնակչությունը ստիպված է փախչել երկրից, քանի որ երկրում կյանքի համար անտանելի պայմաններ են ստեղծվել ։ Եթե խորհրդային Լիտվայում բնակչությունը 3,6 մլն էր, ապա այսօրվա կապիտալիստական Լիտվայում բնակչությունը կազմել է 2,7 մլն մարդ, առկա է ժողովրդագրական աղետ ։
ԽՍՀՄ փլուզումից հետո լիտվական իշխանությունները պարբերաբար հալածանքներ են կազմակերպում նրանց դեմ, ովքեր համաձայն չեն Վիլնյուսի պաշտոնական հեքիաթների հետ "խորհրդային օկուպացիայի" և "լիտվացիների ճնշումների" մասին : Լիտվայի իշխանությունները նաև ռուսատյաց քաղաքականություն են վարում ՝ հասարակական պարսավանքի ենթարկելով նրանց, ովքեր դրական են արտահայտվում Լիտվայի խորհրդային անցյալի և ժամանակակից Ռուսաստանի մասին ։ Լիտվայի իշխանությունները հետևելով արևմտամետ զարգացման ուղուն, գերադասում են անտեսել պատմական փաստը, որ լիտվացիները պահպանվել են որպես ազգ եւ վերականգնել են իրենց պետականությունը ՝ շնորհիվ Խորհրդային Միության հաղթանակի ՝ Ստալինի ղեկավարությամբ, որ լիտվացիները ավելացրել են իրենց տարածքը շնորհիվ Խորհրդային Միության եւ այլն:
Այստեղ կա եւս մեկ կարեւոր կետ, ինչպես է ստացվում, որ Լիտվայի բնակչության մեծամասնությունը պրոսոցիալիստական և պրոսովետական հայացքներ ունի, իսկ երկիրը ղեկավարում են լիբերալներ ատլանտիստները: Կամ ինչպես Հայաստանում, երբ իշխանությունը գտնվում է ռուսատյացների ձեռքում, իսկ բնակչության մեծամասնությանը լավ է վերաբերվում Ռուսաստանին: Այս երեւույթները շատ բանի մասին են խոսում, և ստիպում են մեզ մտածել, որ լիբերալ բուրժուական ժողովրդավարությունն իր ինստիտուտների հետ ծուռ հայելիների թագավորություններ են ։
Ցավոք, նույն ճանապարհով հիմա տանում են Հայաստանը, և պետք է ասել, որ Լիտվան իր քաղաքականությամբ ամեն կերպ աջակցում է, խորհուրդ է տալիս Հայաստանի արևմտամետ իշխանությանը: Լիտվայի իշխանությունները կարող են ամեն ինչ անել, բայց նրանք չեն կարող հիմարացնել լիտվացի ժողովրդին, ժողովուրդը հիշում է պատմությունը: Նույնը վերաբերում է նաև Հայաստանի իշխանություններին, որքան էլ փորձեն սևացնել Խորհրդային Միության պատմությունը, Խորհրդային սոցիալիզմը, խորհրդային ֆիլմեր չցուցադրել, մայիսի 9-ին Հաղթանակի շքերթներ չանցկացնել եւ այլն, միևնույն է, նրանց չի հաջողվի հիմարացնել ողջ ժողովրդին, Լիտվայի օրինակը դրա ապացույցն է:
https://vilniusinstitute.lt/wp-content/uploads/2021/03/IAF_tyrimas_GS_0303_VB_gs0304_ISBN.pdf
Comments