Մեծ առաջնորդ Ստալինը և Հայաստանը
Հայաստանը, հայ ժողովուրդը պետք է շնորհակալ լինի կոմունիստներին՝ Լենինին և Ստալինին տարածքային հարցում։
Այս տարվա դեկտեմբերի 21-ին լրանում է բոլոր ժամանակների և ժողովուրդների առաջնորդ Իոսիֆ Ստալինի ծննդյան 145-ամյակը: Խորհրդային և համաշխարհային պրոլետարիատի ականավոր առաջնորդ, հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ, ազատության, անկախության, ժողովրդավարության և սոցիալիզմի համար պայքարող, աշխարհի ճնշված ժողովուրդների սիրելի ընկեր:
Հիշելով Սովետական ժողովրդի պատմական նվաճումները Ի.Ստալինի և ստալինյան Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, ճիշտ կլինի նշել երկրի արդյունաբերականացման, գյուղերի կոլեկտիվացման, մշակութային հեղափոխության, Հայրենական մեծ պատերազմում գերմանա-ֆաշիստական զավթիչների նկատմամբ տարած հաղթանակի և երկրի արագ հետպատերազմյան վերականգնման մասին:
Ի. Ստալինի ամբողջ կյանքը բնութագրվում էր կապիտալիզմի, իմպերիալիզմի, հակամարքսիստական և հակալենինյան շարժումների և միտումների դեմ շարունակական և համառ պայքարով: Ի. Ստալինի անունը միշտ կապված է Խորհրդային Միությունում սոցիալիզմի հաղթանակի հետ, որի սոցիալիստական կառուցումից Խորհրդային Միությունը, որի մաս էր կազմում նաև Հայաստանը, վերածվեց հզոր համաշխարհային գերտերության: Ահա թե ինչու համաշխարհային պրոլետարիատի և աշխարհի ժողովուրդների սրտերում առանձնահատուկ տեղ են գրավում սերը, հարգանքն ու հավատարմությունը նրա գործին և նրա անձին: Եվ այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհի կապիտալիստները բացառիկ թշնամություն են տածում Վլադիմիր Լենինի հավատարիմ աշակերտի Ի. Ստալինի նկատմամբ:
Դժբախտաբար, Հայաստանի կապիտալիստական իշխանությունները 30 տարի շարունակ նույնպես շարունակում են զրպարտչական հարձակումները Ստալինի վրա՝ նրան անվանելով բռնապետ, իսկ նրա կառավարման ժամանակաշրջանը՝ տոտալիտար: Այնուամենայնիվ, Ստալինը բռնապետ չէր, քանի որ շատ կարևոր քաղաքական որոշումներ այն ժամանակ ընդունվում էին կոլեկտիվ քննարկումներում, և եղել են դեպքեր, երբ կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոն մերժել է Ստալինի առաջարկները, նա սկզբունքային, արդար և համեստ մարդ էր, ով վարում էր ասկետիկ ապրելակերպ:
Գլխավոր շեշտը, որի վրա դնում են Հայաստանի կապիտալիստական իշխանությունները, հատկապես արևմտյան ԶԼՄ-ների հետ շփումներում, Արցախի թեման է, թե իբր Արևմուտքի թշնամին՝ Ստալինը, Արցախը հանձնել է Ադրբեջանին, ուստի Արևմուտքը պետք է լինի հայերի կողքին Արցախի հարցում։ Սակայն Արևմուտքը ոչ մի կերպ չի շտապում Հայաստանից դարձնել նոր Ալբանիա, իսկ Արցախից՝ նոր Կոսովո, քանի որ Արևմուտքի և Ադրբեջանի աշխարհաքաղաքական շահերը համընկնում են, Արևմուտքն աջակցում է Ադրբեջանին:
Հայաստանի կապիտալիստական իշխանություններն իրենց կեղծավոր են պահում կոմունիստներին, Լենինին, Ստալինին մեղադրելով հայկական տարածքները Թուրքիային և Ադրբեջանին հանձնելու հակահայկական դավադրությունների մեջ։ Իրականում ոչ կոմունիստները, ոչ Լենինը, ոչ էլ առավել ևս Ստալինը, այլ հենց հայ կապիտալիստները Փաշինյանի գլխավորությամբ դավաճանական ձևով ծախեցին ու հրաժարվեցին Արցախից, պետական շահից ու պետական ինքնուրույնությունից: Ինչպես հայտնի է Լենինյան դիվանագիտության շնորհիվ, Ալեքսանդրապոլը (Լենինականը) հաջողվեց թուրքական օկուպացիայից վերադարձնել Հայաստանի կազմ, սակայն չգիտես ինչու Հայաստանում ոչ մի կերպ չեն պահպանում հարգալից վերաբերմունքը Լենինի նկատմամբ, ընդհակառակը բարբարոսաբար ոչնչացրել են հուշարձանները, փողոցներն անվանափոխել և անընդհատ սևացնում են պատմությունը: Կլիներ Արցախը Հայաստանի կազմում, թե ոչ, Ստալինի կառավարման օրոք, միևնույն է, Հայաստանի ներկայիս արևմտամետ իշխանություններն իրենց պահելու էին ճիշտ այնպես հակա ստալինյան ձևով, ինչպես իրենց պահում են Լիտվայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի, Ղազախստանի իշխանությունները, որոնց տարածքներն այն ժամանակ ավելացել են:
Հայաստանը, հայ ժողովուրդը պետք է շնորհակալ լինի կոմունիստներին՝ Լենինին և Ստալինին տարածքային հարցում։ Կարևորը ոչ միայն այն է, որ կոմունիստները դաշնակցական Հայաստանի տարածքը 9 հազար քառ. կմ-ից դարձրել են 30 հազար քառ.կմ, այլ այն է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ստացել են փաստաթուղթ առանց վաղեմության ժամկետի, որը տալիս է բոլոր իրավական հիմքերը Նախիջևանն ու Արցախը Հայաստանի հետ միավորելու համար։ Խոսքը 1920թ.դեկտեմբերի 1-ի Հռչակագրի մասին է (առաջին անգամ Հռչակագիրը Հայաստան է ուղարկվել 1920թ. նոյեմբերի 30-ի հեռագրով, Հռչակագրի տեքստը հրապարակվել է դեկտեմբերի 1-ին Բաքվի Խորհրդի ժողովում, 1920թ. դեկտեմբերի 2-ին Հռչակագրի տեքստը հրապարակվել է մամուլում), որտեղ Ադրբեջանի կառավարությունները Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը ճանաչում են որպես Հայաստանի անբաժանելի մասեր։
Բացի այդ, կա ևս մեկ փաստաթուղթ՝ Ստալինի 1920թ. դեկտեմբերի 4-ի հայտարարությունը, որտեղ Ստալինը, ողջունելով հեղափոխությունը Հայաստանում, հայտարարում է, որ -"դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանը ինքնակամ հրաժարվել է վիճելի նահանգներից և Խորհրդային Հայաստանին է հանձնում Զանգեզուրը, Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղը"։
Այնպես որ, կարևոր չէ, թե ինչ իրադարձություններ կամ պատճառներ են ազդել Նախիջևանն ու Արցախը Խորհրդային շրջանում Ադրբեջանի կազմում լինելու վրա, կարևորն այն է, որ ցանկացած պահի, հիմա կամ ապագայում Հայաստանն ունի բոլոր միջազգային իրավական հիմքերը Նախիջևանն ու Արցախը վերադարձնելու համար։ Եվ ոչ թե ժողովուրդների ինքնորոշման մառախլապատ սկզբունքով, այլ աշխատանքային տարածքային պահանջների սկզբունքով, ստիպել Ադրբեջանին կատարել Ադրբեջանի կառավարության Հռչակագիրը։ Հայաստանը կարող է դա անել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դուրս կգա Արևմուտքի վերահսկողությունից, դուրս կգա կապիտալիստական համակարգից և կդառնա սոցիալիստական ինքնուրույն երկիր: Ներկայիս Ադրբեջանում շատ են վախենում 1920 թվականի դեկտեմբերի 1-ի Հռչակագրից և 1920 թվականի դեկտեմբերի 4-ի Ստալինի հայտարարությունից, ուստի ամեն տեսակ փորձեր են արվում ժխտել և կեղծել պատմական ճշմարտությունը։ Բացի այդ, ծախու, չմո Փաշինյանի միջոցով Բաքուն փորձում է իր համար բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի ապագայում իրեն ապահովի 1920 թվականի դեկտեմբերի 1-ի Հռչակագրից։
Հայաստանի ժողովուրդն իմաստուն է, և որքան էլ կապիտալիստները կեղծեն պատմությունը, Լենինի, Ստալինի մեծ գործերը, նա ամեն ինչ շատ լավ հասկանում է, պատահական չէ, որ Խորհրդային Հայաստանի օրհներգում այսպիսի խոսքեր կան.
Լենինն անմահ մեզ հուրն անշեջ պարգևեց,
Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց,
Ստալինը մեծ կործանումից մեզ փրկեց
Եվ տվեց մեզ նոր՝ ազատ կյանք փառապանծ։
Հենց ինտերվենցիայում և քաղաքացիական պատերազմում Խորհրդային Ռուսաստանի տարած հաղթանակների և Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի շնորհիվ հնարավորություն տվեցին հայկական պետությանը և հայ ժողովրդին փրկվել կործանումից և ոչնչացումից: Վաղ թե ուշ կգա սոցիալիզմի ժամանակը, Հայաստանը կդառնա Սոցիալիստական Հանրապետություն, Հայաստանը կմիավորի և Նախիջևանն և Արցախը, Հայաստանում կլինեն հուշարձաններ, փողոցներ ու քաղաք՝ ի պատիվ Լենինի ու Ստալինի։ Ամեն ինչ իր ժամանակին, Մայր Հայաստանի հուշարձանը կտեղափոխվի հարևան նոր պատվանդան, իսկ իր օրինական , պատմական վայր կվերադառնա Ստալինի հոյակապ հուշարձանը:
Ստալինի անվիճելի հեղինակությունը ստիպված էին ճանաչել նույնիսկ համաշխարհային կապիտալիզմի այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Չերչիլը, Ռուզվելտը, Թրումանը, Իդենը, Շառլ դե Գոլը, Մոնտգոմերին, Հոպկինսը և այլք, չնայած նրանք չէին թաքցնում իրենց թշնամանքը Խորհրդային Միության և կոմունիստական գաղափարախոսության, ինչպես նաև հենց Ստալինի նկատմամբ:
Ի. Ստալինի անհատականությունը եղել և մնում է այնքան նշանակալի և հակասական, որ մինչ այժմ կան բազմաթիվ տարբեր գնահատականներ և կարծիքներ Ստալինի տեղի և դերի մասին ոչ միայն Խորհրդային Միության, այլև ամբողջ մարդկության պատմության մեջ: Ստալինի դեմ հետմահու դատավարությունը, որը սկսվել է Ն.Խրուշչովի կողմից, այնուհետև շարունակվել է Մ. Գորբաչովի և այլ լիբերաստների կողմից, չի կարող ստվերել այս մարդու մեծ գործերը: Պատահական չէ, որ Ա. Կոլոնտայի հետ զրույցում Ստալինն ասաց, -"Ես գիտեմ, որ իմ մահից հետո իմ գերեզմանին մի փունջ աղբ կթափեն, բայց պատմության քամին անխնա այն փոշու կվերածի": Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Ստալինը ճիշտ էր:
Comments