Մերձավոր Արևելքի հայ գաղթօջախները Թուրք-օսմանիստական հարձակումների թիրախներ են դառնում
Արդեօ՞ք Հայաստանի իշխանությունները տէր կանգնելու են իրենց անձնագիրները կրող, Մայր Հայրենիքի տասնամյակներից ի վեր նեցուկ կանգնող քաղաքացիներին և հայերի կողքին:
Համո Մոսկոֆյան, Բեյրութ
Մերձավոր Արևելքի թե հյուսիսային Աֆրիկայի, արևմտաևրոպական երկրների գլխին պատուհաս դարձած ինքնակոչ Սուլթան Էրդողանը սկսել է ամեն տեղ խռովություններ հրահրել և արյունոտ հաշվեհարդարներ կազմակերպել։ Միայն հյուսիս-արևելյան Սիրիայում է որ Թուրքիայի հրոսակները հսկայական կորուստներ ունեցան, շնորհիվ քրդերի, ասորիների, հայերի կազմակերպված դիմադրության պատճառով։ Այնտեղ էլ, 2017-ից մինչև այսօր, ավելի քան 300.000 բազմազգ քաղաքացիներ տեղահան եղան, ոմանք էլ անհայտ կորան թրքական կործանիչ հարձակումներին դիմադրելով։ Անշուշտ Էրդողանը Ա.Մ.Ն.-ի և Ռուսաստանի դաշնության կողմից մահացու հարվածներ ստացավ, սակայն և այնպես, երկու գերտերություններին էլ ձեռնտու է երևի, այսպիսի արյունախում վարչակարգին օգտագործել, իրենց աշխարհակալական ծրագիրները իրականացնելու։
Մի քանի օր առաջ, Էրդողանի վարչական հրոսակները, Լիբանանի խիզախ հայութեան դէմ վտանգավոր նոր պրովակացիա կազմակերպեցին՝ որին խառնվեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և դատախազությունը, իրենց դեսպանության միջոցով։ Քուրդ թե ասորի զայրացած ազատամարտիկների այն հարցին թե ինչի՞ համար Թուրքիան այսքա՜ն վախեցած է Լիբանանահայությունից՝ պատասխանեցինք թե Բեյրութը եղել ու մնում է սփյուռքահայության մայրաքաղաքը, հեղափոխական պայքարի սիրտը։ Լիբանանահայությունն է որ անցյալ դարի 70-ական թթին, շառաչուն ապտակներ հասցրեց Թուրքիայի բռնատիրական-էվրենյան վարչակարգին՝ Եվրոպայի և
Ամերիկայի քաղաքների մայթերի վրա փռելով մի քանի տասնյակ դիվանագետների, մինչ Անգարայի թե Իստամբուլի կալանավայրերում, մանավանդ Մամակում, տանջամահ էին արվում կամ կախաղան բարձրացվում Թուրքիայի ժորովուրդների հարյուրավոր լավագույն զավակները։ Լիբանանի հայության հեղափոխական զավակների ջանքերով է որ, 1981 թ-ին Լոնդոնում, Թուրքիայի կոմունիստական կուսակցության Լենինյանների շարժումը, որ բազմահազար անդամներ ուներ՝ Ա. Յորուկօղլույի ղեկավարությամբ, պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը և այլ տարագրված ժողովուրդների հետ իրենց պատմական հայրենիքը վերադառնալու իրավունքը։
Այս օրերին, Լիբանանահայ երիտասարդության խիզախ անդամներ, զարմացած ու զայրացած են Հայաստանի իշխանությունների “քարացած” լռութեան, երբ Սփյուռքահայության մայրաքաղաքը այսպիսի վտանգների առաջ է կանգնած։ Մեր պայծառափայլ վարչապետից և Արտաքին գործերի նախարարից խիստ հիասթափված են, իրենց խոսքերով՝ “պապանձումն Զաքարիա”ի իրավիճակում հայտնվելու համար։ Այո, հասկանալի է կորոնավիրուսի ահավոր համաճարակ, ընդդիմության ղեկավարներին վայրենաբար ձերբակալել, քաղաքացիական պատերազմի հրահրում, «առյուծ» կտրվել ընդդիմախոսների հանդեպ… «փիսո» դառնալ Էրդողանին և Ալիևին «ջենդլմեն» համարելով…։ Լիբանանի հայությունը փաստորեն ֆինանսապես սնանկացավ, 1988-ից ի վեր Հայաստանին բազմատեսակ օգնություններ ուղարկելով, Արցախին աջակից դառնալով իր նահատակներով։ Հետաքրքրական է, Հայաստանի հանրապետության դեսպանությունների վաճառելով են զբաղված միայն, թե քաղաքականապես պետք է ակտիվ գործունեություն ունենան՝ հայությունը մի բռունցք դարձնելու հետագա արհավիրքների դեմ։
Այս պատմական օրերին, կապնվեցինք դարձյալ մեր հայ, քուրդ, թուրք, արաբ գաղափարակիցների հետ, Մերձավոր Արևելքի թե Եվրոպայի երկրներում, հարցնելով իրենց կարծիքը Էրդողանական նեոօսմանիստական այս խիստ վտանգավոր ծրագիրների մասին, հայ գաղթօջախների և մանավանդ Լիբանանի հայության դեմ։
ՄՈՒՐԱԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ – Իրաքյան Քուրդիստանի Հավրեզ հայկական բնակավայրի գյուղապետ, հայկական ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, որն մասնակցել է Իսլամական Պետության հրոսակների դեմ բոլոր ճակատամարտերին։
«Մենք ուշի ուշով հետևում ենք լիբանանահայության դեմ կատարվող թրքական նոր ոտնձգություններին։ Մենք հայեր ենք, ծնել ենք առյուծների որջում և մեռնելու ենք առյուծների պես, որովհետև վտանգի դեպքում պատրաստ ենք օգնութեան հասնել Լիբանանի մեր հայ եղբայրներին, որոնք մեզ նման Հայոց Ցեղասպանության վերապրողներ են։ Ունենք ռազմական մեծ փորձ, սկսված անցյալում իրաքյան-իրանյան պատերազմից և մանավանդ Իսլամականզ Պետության ոճրագործների դեմ, մեր և քուրդ եղբայրների հետ տարած հաղթանակներից։
ՇԵՅԽ ՄԻՐԶԱ ՍԱԼԱՐ – Քյուրդ շիա հոգևորական, մեծ հայասեր և մարդասեր Իրաքի Դիալա նահանգից։
«Հայերը Իրաքի վարդերն ու ծաղիկներն էին։ Ես փոքր տարիքից ապրել ու մեծացել եմ հայերի շրջապատում։ Ափսոս որ մեր երկրում ծավալած քաղաքացիական պատերազմի պատճառով շատերը հեռացան մեր տարածքներից։ Թրքական և մանավանդ Էրդողանյան դավերն ու ոճրագործությունները, իրենց գործակալ Իսլամական Պետության ցեղասպանների կողմից դեռ շարունակվում են, մեր՝ քրդերի թե իրաքցի արաբ եղբայրների և քույրերի դեմ։
Այս ոճրապետը մեծ տերությունների կամակատար ծառան է և օգտագործվելուց հետո ահավոր մահապատիժ է սպասվում սատանայի այսպիսի ծառաների համար…։
Հայե՛ր, մենք միշտ եղել ենք և մնում ենք ձեր կողքին։ Ես Բեյրութում մասնակցեցի միջազգային կոնֆերանսի, որն կազմակերպել էր հյուսիսային Սիրիայի ինքնավար մարզի կողմից, 2018 թվին, հանձինս ձեզ, դարձյալ կապնվեցի իմ սիրելի հայերին, որոնք գլխավոր դեր են խաղացել արաբական աշխարհի երկրների բարգավաճման մեջ։
ՍԱԼԻՀ ՄՈՒՍԼԻՄ – Քյուրդ լեգենդար ղեկավար, «Դեմոկրատական Միություն» (PYD) հզոր կուսակցության հիմնադիր – Կամիշլի-հյուսիս արևելյան Սիրիա
Խիստ զայրացած եմ Էրդողանի վերջին պրովոկացիաների դեմ, Լիբանանում, իմ կյանքի և պայքարի ընկերներ հայերի դեմ։ Այս բռնապետի
զորքերը մենք լա՜վ ջարդեցինք հյուսիսային Սիրիայում, նրա վարձկաններից շատերին ձերբակալել ենք։ Հայե՛ր, պինդ կացեք, մի՛ վախեցեք այս մերօրյա Սուլթանի սպանալիքներից։ Մենք ձեր կողքին ենք միշտ, ընդդեմ թուրքական դավերի եվ սպառնալիքների։
ՌԱԿԵԲ ԶԱՐԱԿՈԼՈՒ – Թուրք նշանավոր լրագրող ու խմբագիր, Հայոց Ցեղասպանության և հայ հեղափոխական գրողների հատորների տպագրիչ։ Այժմ վտարանդի՝ Շվեդիայում
Ես զգում եմ որ իր անխնա սպառնալիքներով, քիթը ամեն տեղ կոխելով, իբր թե սիրված ղեկավարի թատրոններ սարքելով, Էրդողանի մեծ փորձանքի է տանում Թուրքիայում և բազմազգ քաղաքացիներին։ Պատկերացրեք որ իմ դեմ բազմիցս քաղբանտարկյալ և վտարանդի, դատ է բացել իբր թե Թուրքիայում ըմբոստություն հրահրելու «հանցանքով»։
Ճիշտն ասած, ևրոպական պետությունները վախեցած են իր ոճրային, «մաֆիա»կան սպառնալիլքներից, սակայն, մի գեղեցիկ օր բոլորը միասին կը վճռեն վերջ տալ այս արյունախում ռասիստի գործունեությունը ամենուրեք։
Σχόλια