Միայն Փաշինյանը կարող է դադարեցնել պատերազմը
Երբ Ռուսաստանին աջակցություն է պետք, Հայաստանն ու Արցախը լռություն են պահպանում:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Միայն Փաշինյանը կարող է դադարեցնել սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը, որը տեւում է արդեն մեկ ամիս: Հետևաբար, պետք չէ դիմել այս կամ այն համաշխարհային առաջնորդներին, որպեսզի նրանք միջամտեն և կանգնեցնեն Ալիևին, պատերազմը կարող է դադարեցնել նա, ով ստեղծել է այս պատերազմը՝ Փաշինյանը։ Հենց Փաշինյանն է իր նպատակաուղղված քաղաքականությամբ ստեղծել այդ պատերազմը, հենց Փաշինյանն է ստեղծել casus beli-ն: Հենց Փաշինյանի քաղաքականությունն է դարձել Բաքվի համար այն ֆորմալ առիթը, որը պատերազմ է սկսել: Խոսքը Փաշինյանի հայտնի արտահայտության մասին է, որ -"Արցախը Հայաստան է և վերջ"։
Հենց այս հայտարարությունն է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ոչնչացնելու գլխավոր պատճառներից մեկը։ Եթե Արցախը Հայաստանն է, ապա ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին է խոսքը: Ըստ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է, դա նշանակում է, որ Փաշինյանը Արցախի վարչապետն է, ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանը Հայաստանի մյուս մարզերի՝ Լոռու կամ Սյունիքի վարչապետն է: Ըստ Փաշինյանի՝ Արցախի նախագահը, Արցախի խորհրդարանը ֆեյքեր են (Fake), կեղծ ինքնակոչներ են, իսկ Արցախի իրական տիրակալը ՀՀ վարչապետ Փաշինյանն է:
Այնուամենայնիվ, սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը շարունակվում է արդեն մեկ ամիս։ Այս կապակցությամբ հետաքրքիր է, թե ինչպես են սկսում իրենց պահել հակամարտության կողմերը:
Ինչպես է իրեն պահում Ադրբեջանը, կարելի է կարճ և պարզ ասել, քանի որ հակամարտության հենց սկզբից Բաքվի դիրքորոշումը չի փոխվել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իրեն վստահ է պահում, չի փոխում իր սկզբունքները, քիչ է ուշադրություն դարձնում պատերազմն ավարտելու արտասահմանյան կոչերին, քայլ առ քայլ հասնում է դրված նպատակներին։
Հայկական կողմը պատերազմի առաջին օրերն ու շաբաթներն ընկալեց այդ պատերազմը որպես չար կատակ, ԼՂՀ նախագահ Ա. Հարությունյանն ամբողջ ժամանակ լայն ժպիտով էր հանդես գալիս տեսախցիկների առջև: Անշուշտ, Երեւանում եւ Ստեփանակերտում կարծում էին, որ այդ հակամարտությունը նույնքան կարճ կլինի, որքան ապրիլյան պատերազմը: Սակայն Հարությունյանը սխալվեց, պատերազմը ձգձգվեց։ Եվ այդ ժամանակ ԼՂՀ ղեկավարի ժպիտը փոխվեց տագնապով: Խեղճ Հայաստանը, ով ունի 700 հազար աղքատ՝ 2.9 մլն բնակչությամբ, հետամնաց տնտեսություն, ծակ բյուջե, ժողովրդագրական փոս եւ այլն, ի վիճակի չէ երկար ժամանակ պատերազմ վարել: Փաշինյանը սկսում է հակասական հայտարարություն անել, Փաշինյանը սկսում է անհանգստացնել արևմտյան երկրների նախագահներին՝ խնդրելով օգնություն, որպեսզի նրանք ազդեն Ալիևի վրա, կանգնեցնեն պատերազմը։ Համոզվելով արևմտյան կոչերի անօգուտ լինելու մեջ ՝ Փաշինյանը սկսում է օգնություն խնդրել Պուտինից։ Բայց ոչինչ չի օգնում, Փաշինյանի կեղծավորությունը թույլ չի տալիս Ռուսաստանին միջամտել հակամարտությանը։ Երևանը սկսում է գործընթացին ներգրավել հայկական Սփյուռքին, որը սկսում է հանրահավաքներ կազմակերպել ամբողջ աշխարհում, փակել ճանապարհները՝ պահանջելով ճանաչել ԼՂՀ անկախությունը, ստիպել Բաքվին դադարեցնել պատերազմը, դրոշակակիր հայերը սկսում են նամակներ գրել պահանջով, այլ ոչ թե խնդրանքով, որ Պուտինը դադարեցնի այդ պատերազմը և այլն։
Մի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը տեղերով փոխվեցին։ Ժամանակ կար, երբ Ադրբեջանը նախագահ Էլչիբեյի օրոք ռազմական պարտությունների պատճառով մեծ տարածքներ էին կորցնում, իսկ հետո միջազգային հանրությունից օգնություն խնդրում որ նա կանգնեցնի հայերի առաջխաղացումը։ Այսօր Փաշինյանը դարձավ հայկական էլչիբեյ։ Այսօր ադրբեջանական բանակն առաջ է շարժվում, զբաղեցնում է մեկ գյուղ մյուսի հետևից, իսկ Հայաստանի առաջնորդները օգնություն են խնդրում միջազգային հանրությունից, և բողոքում են ամբողջ աշխարին, որ կռվում են Ադրբեջանի, Սիրիայի ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի ինքնաթիռների, իսրայելական անօդաչու թռչող սարքերի դետ։
Համաշխարհային առաջնորդները բոլորը շատ լավ գիտեն և տեղեկացված են, թե 2018-ին Հայաստանում ինչ քաղաքական ուժեր են կազմակերպել հեղաշրջումը, ինչ նպատակով են բերել Փաշինյանին։ Բոլորը շատ լավ գիտեն Փաշինյանի վրա դրված առաքելությունների մասին, դա Արցախի հանձնումն է Ադրբեջանին, հայ-ռուսական բարեկամության ոչնչացումը։ Այն, ինչ ընդունված չէ հրապարակավ ասել, դա չի նշանակում, որ համաշխարհային առաջնորդները չգիտեն, թե ինչ է կատարվում։ Նրանք նաև շատ լավ գիտեն և հասկանում են, թե ով է պատերազմի սադրիչը։ Կողքից աբսուրդ է թվում, երբ պատերազմի սադրիչը՝ Փաշինյանը, դիմում է համաշխարհային առաջնորդներին, որպեսզի նրանք կանգնեցնեն այն պատերազմը, որը ինքն է ստեղծել: Դա նման է մի իրավիճակի, երբ գողը գողություն է անում և գոռում՝ բռնեք գողին։ Փաշինյանի խուճապն ու հիստերիան ցուցադրական բնույթ է կրում՝ մարդկանց խաբելու համար, ժողովրդին ցույց տալու համար, թե ինչպես է նա տանջվում, ամեն ինչ անում է պատերազմը դադարեցնելու համար, սակայն ոչինչ չի ստացվում։
Մի խոսքով՝ քաղաքական թատրոն, որտեղ Փաշինյանը խաղում է իր դերը: Եթե դատենք, որ ադրբեջանական բանակը հաջողությամբ գրավել է ԼՂՀ մի շարք շրջաններ և շարունակում է իր հարձակումը , ապա կարելի է ասել, որ Փաշինյանն արդեն կատարել է իր առաքելության 50 տոկոսը: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ԼՂՀ բավական շատ տարածքներ: Փաշինյանը սկսում է հանրությանը նախապատրաստել պարտության, հաճախ օգտագործում է կապիտուլյացիա բառը։
Շատ ցավալի է, որ այդ թատրոնին Փաշինյանը միացրեց նաև ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, ով վերջերս բաց նամակ էր գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իր նամակում Ա. Հարությունյանը հիշում է ջերմ ու բարեկամական կապերը, հիշում պատմական գործիչներին հայկական արմատներով, ովքեր խորը հետք են թողել պատմության մեջ, նշում է, որ Ռուսաստանը միշտ արձագանքել է հայերի օգնության կոչին և այլն: Ահա մի հատված նամակից՝ "Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,
Արցախի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ Ռուսաստանը Արցախի ժողովրդի պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որն ամենաբարդ իրավիճակներում միշտ օգնության ձեռք է մեկնել հայ ժողովրդի այդ հատվածին"։
Ա. Հարությունյանն իր նամակն ավարտում է այսպես, -"Դուք աշխարհում և մեր տարածաշրջանում անձնական մեծ հեղինակություն ունեցող մարդ եք և ղեկավար: Խնդրում եմ ձեզ անել հնարավորը մարտական գործողությունները դադարեցնելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում քաղաքական գործընթացները վերսկսելու համար:
Լավագույն մաղթանքներով,
Արայիկ Հարությունյան, Արցախի Հանրապետության Նախագահ":
Պարոն Ա. Հարությունյանի խոսքերն ու գործերը տարբերվում են: Արցախի նախագահի կողմից առկա է երկակի քաղաքականություն։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը անցանկալի անձ է հայտարարել Մասիս Մայիլյանին եւ Սամվել Բաբայանին, Ռուսաստանն արգելել է այդ անձանց մուտքը իր տարածք: Մասիս Մայիլյանն ու Սամվել Բաբայանը վտանգ են ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Իր ընտրվելուց հետո նախագահ Արայիկ Հարությունյանը, լսելով Փաշինյանի հրամանը, անհարգալից քայլ է կատարում դեպի Մոսկվա, սորսասկան Մասիս Մայիլյանին նշանակում է ԼՂՀ արտաքին գործերի նախարար, իսկ Սամվել Բաբայանին՝ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Դե, դա քիչ է, Փաշինյանն ու Ա. Հարությունյանը շատ լավ իմանալով, որ Մասիս Մայիլյանն արգելված է մուտք գործել Ռուսաստան, Մնացականյանի պատվիրակությանն են ներառում Մոսկվայում զինադադարի շուրջ բանակցություններին։ Մոսկվա ժամանելով՝ ռուս սահմանապահները թույլ չեն տվել Մասիս Մայիլյանին դուրս գալ օդանավակայանից, Մայիլյանը նստել և սպասել է օդանավակայանում մինչև բանակցությունները ավարտվեն, և հայկական դելեգացիայի հետ վերադարձել է։
Այնպես որ, սիրուն չի և անհարգալից է վարվում Արցախի նախագահ Ա. Հարությունյանը, սկզբում հակառուսական քաղաքականություն է անում, իսկ հետո օգնություն է խնդրում Ռուսաստանից, Պուտինից։ Եթե ուզում ես օգնություն և ըմբռնում գտնել Մոսկվայում, պետք չէ ռուսատյացներին ու սորսասկաներին նշանակել նախարարական պաշտոնների Արցախում, Հայաստանում:
Եվ ամենակարևորը՝ հայերը վերջին 30 տարիների ընթացքում իրենց դիրքավորում են մեծ եսասերներով։ Ահա, երբ հայերին օգնություն է պետք, հայերը սկսում են դիմել ռուս եղբորը։ Այն իրավիճակում, երբ Ռուսաստանին աջակցություն է պետք, Հայաստանն ու Արցախը լռություն են պահպանում:
Եթե Հայաստանում եւ Արցախում հայ ռուսական եղբայրության եւ բարեկամության մասին սկսում են հիշել միայն այն ժամանակ, երբ թուրքը դանակը դնում է կոկորդի վրա, դա նշանակում է, որ Հայաստանի իշխող դասը չի հասկանում, թե ինչ է ռուս-հայկական բարեկամությունը: Հայաստանի իշխող դասը չգիտի, թե ինչպես պետք է վարվել, ինչ կարելի է անել , իսկ ինչը կտրականապես չի կարելի։
Եթե Հայաստանում ուզում են, որ պատերազմն ավարտվի, և բանակցային գործընթաց սկսվի, ապա դրա համար պետք է, որ Փաշինյանը հրապարակավ ներողություն խնդրի իր ոչ կոռեկտ արտահայտության համար, թե Արցախը Հայաստանն է և վերջ։ Փաշինյանը պետք է հայտարարի, որ Արցախը Հայաստան չէ, Արցախը Արցախ է, իսկ թե ինչ կարգավիճակով կլինի, դա ցույց կտան բանակցությունները: Երկրորդը, որ պետք է անի Փաշինյանը, իր բոլոր հայատյացների հետ հրաժարական տալ:
Հայ ժողովուրդը պետք է դադարի Հայաստանից դուրս պատերազմի պատճառ փնտրել, պատերազմի պատճառը Երևանում է, պատերազմի պատճառը Փաշինյանն է։ Որքան շուտ Փաշինյանը հեռանա, այնքան շուտ խաղաղություն կգա: Որքան շատ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, այնքան Ադրբեջանն ավելի շատ տարածքներ կվերցնի։
Comments