top of page

Միշտ Հայաստանի հետ

Արգենտինահայ Մշակութային Միության և ԱՄՄ Երիտասարդության հայտարարությունը Հայաստանի երրորդ հանրապետության 30-ամյակի կապակցությամբ:


2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Երրորդ Հանրապետությունը դառնում է 30 տարեկան:


Այն ծնվել է Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների Միության փլուզման արդյունքում, որի հիմնադիրներից էր Հայաստանը և այն կազմող 15 հանրապետություններից, և ըստ այն լիազորությունների, որոնք տվել էր Խորհրդային Սահմանադրությունը, քանի որ ԽՍՀՄ-ը պետությունների կամավոր միություն էր, որոնք կարող էին բաժանվել, երբ իրենց ժողովուրդները դա որոշեին:


Եվ այդ 21-ին Հայաստանը ոչ միայն բաժանվեց ԽՍՀՄ-ից (ինչպես այդ ամբողջ ժամանակաշրջանում արեցին մնացած 14 հանրապետությունները, որոնցից յուրաքանչյուրն այսօր նշում էր իր անկախությունը մյուսներից), այլ իշխանության եկավ այնպիսի վարչակազմ, որը վերականգնեց կապիտալիզմը երկրում՝ իր բոլոր բացասական հատկություններով:


Մենք մտադիր չենք ստերիլ բանավեճերի մեջ մտնել, բայց ուզում ենք հստակեցնել, որ բազմակուսակցականությունը՝ ժողովրդավարության, կամ կապիտալիզմը՝ ազատության և անկախության հոմանիշը չէ: Այս մասին է վկայում հայկական եւ մոլորակային իրականությունը:


Սովետական Հայաստանի ժառանգորդը՝ երրորդ հանրապետությունը, ոչ միայն չուղղեց ՀԽՍՀ սխալներն ու թերությունները, այլև չկարողացավ պահպանել սոցիալիզմի յոթ տասնամյակների ընթացքում ձեռք բերված արդյունաբերական, մտավոր, գիտատեխնիկական, մշակութային և կրթական ներուժը, ոչ էլ բարձր կենսամակարդակը, որը վայելում էր ամբողջ բնակչությունը՝ առանց բացառության:


Խորհրդային հանրապետության տարիներին ձեռք բերված հայրենասիրության և ռազմական պատրաստվածության հիման վրա Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում տարած հաղթանակը վերածվեց ներքին պայքարի տնտեսական ուժերի խմբերի միջև, որոնք միմյանց բացահայտ կռվում էին՝ նախկինում բոլորին պատկանող սեփականությունները յուրացնելու համար, հասարակության ազդեցության և վերահսկողության տարածքները կարգավորելու՝ առանց մտածելու երկրի և նրա բնակիչների ապագայի մասին:


Այսպիսով, այս երեսուն տարիների ընթացքում Հայաստանը կրեց զանգվածային արտագաղթի հիմնական գործընթացներից մեկը, որի հետևանքով երկրից հեռացավ ավելի քան մեկուկես միլիոն քաղաքացի:


Իննսունականների ընթացքում քաղաքական հանցագործությունները սովորական երևույթ էին դարձել, իր գագաթնակետին հասնելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարության օրոք, երբ մի խումբ հայ ահաբեկիչների կողմից գնդակահարվեցին՝ Ազգային ժողովի շենքում, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, խորհրդարանի երկու փոխնախագահները և չորս այլ պետական ​​պաշտոնյաներ:


Հերթական ընտրակեղծիքները, անկախ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից, հանգեցրին զանգվածային բողոքի ցույցերի և արյունալի ճնշումների, որոնք իրականացվեցին պետական ​​ապարատի կողմից, թողնելով տարիների ընթացքում հազարավոր վիրավորներ և ձերբակալվածներ: Այս զզվելի և ափսոսանքի պահերի շարքում հայ հասարակության հավաքական հիշողությունը մնաց 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական օրը, երբ Սերժ Սարգսյանի ընտրության դեմ բողոքի զանգվածային ցույցերը ճնշվեցին Քոչարյանի կառավարության կողմից՝ թողնելով 10 զոհ, ավելի քան 300 վիրավոր և հարյուրավոր այլ ձերբակալվածներ:


Արցախյան վերջին պատերազմում կրած պարտությունը, որը նշանակում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի պատմական տարածքների կորուստ, ոչ միայն հետևանքն է Հայաստանի ներկա իշխանությունների և ազգային շահերին հակասող իր ստոր քաղաքականությանը, այլ նաև Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած նախորդ կառավարությունների պատասխանատվությունը, որովհետև բոլորն ալ ունեն հանցանքի իրենց բաժինը երկիրը ներկայիս վիճակին հասցնելու համար, որտեղ վտանգված է ժողովրդի անվտանգությունը և հանրապետության գոյությունը:


Պարզ է, որ հայկական պետության շարունակականությունը պահանջում է բոլորի միասնությունը: Հայությունը կազմող քաղաքական, գաղափարական, փիլիսոփայական և կրոնական ինքնություններից յուրաքանչյուրը պետք է առաջնահերթություն տա հավաքական և հայրենասիրական շահերին, քան նեղ կուսակցական և հատվածային շահերը:


Հայաստանը չպետք է օգտագործվի որևէ մեկի կողմից՝ իր անձնական կամ կուսակցական նպատակները կատարելու համար: Հայաստանը համայն հայության հայրենիքն է: Այդ թվում մերը՝ Հայոց ցեղասպանության զոհերի անմիջական ժառանգներինը, որոնց նախնիների տարածքները շարունակվում են մնալ ներկա Թուրքիայի կազմում:


Հայաստանն ու իր ժողովուրդն այսօր բախվում են երկու մեծ թշնամիների՝ արտաքին և ներքին: Մի կողմից՝ պանտուրկիզմը, արևմտյան գերտերությունները ու սիոնիզմը, նույնները, որոնք հարյուր տարի առաջ օսմանյան ցեղասպան մեքենայի հանցակիցներն էին: Մյուս կողմից, նրանք, ովքեր փորձում են առանձնացնել Հայաստանը Ռուսաստանից, և թշնամացնել հայերին այն ավանդաբար եղբայր ժողովուրդների հետ, ինչպիսիք են արաբը, պաղեստինը, ասորին և քուրդը:


Այս երկընտրանքի ճիշտ լուծման մեջ է հայ ժողովրդի անվտանգության և ազգային պետության գոյության սպառնալիքների հաղթահարումը:


Արգենտինահայ Մշակութային Միությունից, Երրորդ Հանրապետության ստեղծումից երեսուն տարի անց և Հայկական պետության շարունակականության 103 տարում, անգամ մը ևս հայտնում ենք մեր հանձնառությունը՝ շարունակել մեր ներդրումը Հայաստանի պաշտպանության գործում՝ անկախ այն բանից, թե ով է այն կառավարում: Սա չի նշանակում դրոշներ իջեցնել կամ թուլանալ մեր նպատակների մեջ:


Համոզված ենք, որ սոցիալիզմը հայ ժողովրդին տանջանքների միակ լուծումն է, և շարունակելու ենք պայքարել և նպաստել Հայաստանի երկրորդ վերածնունդն իրականություն դարձնելուն:


Արգենտինահայ Մշակութային Միություն

Արգենտինահայ Մշակութային Միություն Երիտասարդություն

Բուենոս Այրես, 2021 սեպտեմբեր 20


Commenti


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page