Մոնոքաղաքները՝ որպես Հայկական Սոցիալիստական Հանրապետության արդյունավետ տնտեսության ձև
Դա պետք է իրականացնի ոչ թե մասնավոր սեփականատերը, այլ պետությունը՝ ըստ իր սոցիալիստական տնտեսության։
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Մոնոքաղաքը- բնակավայր է, որտեղ գործում է խոշոր ձեռնարկություն, որի շնորհիվ քաղաքի բնակչության մեծամասնությունը ապահովվում է աշխատանքով: Բնակավայրի մոնոներկայացումը արտադրության կազմակերպման արդյունավետ ձևերից մեկն է, հետևաբար մոնոքաղաքի ձևերը բավականին տարածված են։
Արևմտյան երկրներում մոնոքաղաքը կոչվում է company towns (գործարանային քաղաքներ): Տնտեսական գրականության մեջ կան նաև անվանումներ (կոմբինատ քաղաք), factory town (գործարանային քաղաք), single industry town (մեկ արդյունաբերության քաղաք): Բայց առավել հաճախ տերմինը օգտագործվում է նախկին ԽՍՀՄ տարածքում տեղակայված քաղաքների հետ կապված:
Խորհրդային Հայաստանը ուներ 37 վարչատարածքային շրջան, համապատասխանաբար յուրաքանչյուր շրջան ուներ իր շրջկենտրոնը։ Իշխանությունների սոցիալիստական քաղաքականությունը ուղղված էր բնակչության անհրաժեշտ կարիքների բավարարմանը, առաջին հերթին աշխատանքով: Այսպիսով, 10 հազարից մինչեւ 50 հազար բնակչություն ունեցող շրջկենտրոնների համար կային մի քանի խոշոր ձեռնարկություններ, որոնք աշխատանքով ապահովում էին այդ շրջկենտրոնների հիմնական բնակչությանը: Դրանք տարբեր արդյունաբերական ճյուղեր էին՝ սկսած թեթև արդյունաբերությունից մինչև ծանր արդյունաբերություն՝ տեքստիլ, քիմիական, դեղագործական, շինարարական, սննդի և այլն: Տնտեսության սոցիալիստական համակարգի շնորհիվ, Հայաստանում գործազրկություն չկար, և երկիրը ակտիվորեն զարգանում էր, երկրի բնակչությունը մոտենում էր արդեն 4 միլիոնի:
Ամեն ինչ փոխվեց դեպի վատը, երբ Հայաստանը վերածեցին կապիտալիստական երկրի։ Կատարելով Վաշինգտոնյան իրենց հովանավորների հրահանգները՝ Հայաստանի իշխանությունները 33 տարի անընդմեջ վարում են հանրապետության ապաինդուստրիալացման քաղաքականությունը։ Երկիրը բաժանվել է 10 տարածքային-վարչական մարզերի, քրեական հանցավոր ճանապարհով իրականացվել է պետական ձեռնարկությունների և տարբեր օբյեկտների սեփականաշնորհում, ձեռնարկությունների և կոլեկտիվ տնտեսությունների մեծ մասը փակվել և ավերվել է: Տնտեսության կապիտալիստական համակարգը, հանգեցրել է բնակչության զանգվածային արտագաղթի:
Այս բոլոր 37 շրջկենտրոնները, որոնք Խորհրդային Հայաստանի օրոք եղել են քաղաքներ, կապիտալիստների կառավարման տարիներին վերածվել են գյուղերի: Եթե աշխատանք չկա, ապա բնակչությունը սկսում է արտագաղթել, համապատասխանաբար կարիք չկա շահագործել դպրոցներ, հիվանդանոցներ, թանգարաններ, մանկապարտեզներ, առևտրի կենտրոններ, հրշեջ կայաններ, ոստիկանական բաժանմունքներ, սպորտային կենտրոններ, բնակչության կարիքների սպասարկման տարբեր օբյեկտներ և այլն... Կարճ ասած՝ կապիտալիզմը ժանտախտի պես, Հայաստանը ամայացրեց:
Պաշտոնական տվյալներով կապիտալիստական Հայաստանի բնակչությունը կազմում է 2 մլն, ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 1,5 մլն: Արտագաղթի շարունակումը, բնակչության ծերացումը, պակիստանցիների և հնդիկների հոսքը, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Այստեղ ընտրությունը մեկն է՝ կամ կապիտալիստական մահ, կամ սոցիալիստական կյանք:
Այդ պատճառով Հայկական Հանրապետությունում, որը զարգանալու է սոցիալիստական ճանապարհով, արդիական է լինելու մոնոքաղաքների թեման: Այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Սպիտակը, Արթիկը, Տաշիրը, Ստեփանավանը, Ապարանը, Արարատը, Վեդին, Սիսիանը, Մեղրին և այլն, պետք է սկզբնական շրջանում խոշոր ձեռնարկություն լինեն։ Եվ դա պետք է իրականացնի ոչ թե մասնավոր սեփականատերը, այլ պետությունը ՝ ըստ իր սոցիալիստական տնտեսության։ Հետագայում, բնակչության, շուկաների, կադրերի և տնտեսական ներուժի աճով, այդ ձեռնարկությունները, ըստ պլանի, պետք է ավելանան։
Մարդիկ մարզերում, Հայաստանի սովորական աշխատասեր մարդիկ հոգնել են Կարեն Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, հայատյաց Փաշինյանին խնդրելուց, որպեսզի պետությունը գոնե ինչ-որ ձեռնարկություն բացի։ Ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ կապիտալիստական պետությունը պարտավոր չէ բնակչության աշխատանքի տեղավորման գործարաններ բացել, դրանով զբաղվում է մասնավոր բիզնեսը: Այդ դեպքում, պետք է կապիտալիստական պետությունը իր մասնավոր բիզնեսի հետ միասին գրողի ծոցն ուղարկել, քանի որ նրանք չեն կատարում նույնիսկ իրենց կապիտալիստական գործառույթները:
Comments