top of page

Պանթյուրքիզմը զարգանում է

Աստանայում ավարտվեց թյուրքական պետությունների կազմակերպության 10րդ հոբելյանական գագաթնաժողովը՝ "Թյուրքական դար" կարգախոսով:


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Աստանայում ավարտվեց թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը՝ "Թյուրքական դար" կարգախոսով:


Գագաթնաժողովը ցույց տվեց, որ թյուրքական երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Թյուրքական երկրների միջև հարաբերությունների մեջ մտնում են ոչ միայն ավանդական առևտրային, տնտեսական, տրանսպորտային, նավթագազային, ռազմական հարաբերությունները, որոնք հաջողությամբ զարգանում են, այլև հումանիտար ոլորտը։ Այսպես Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը ևս մեկ անգամ հանդես եկավ բոլոր թյուրքական երկրների համար միասնական Այբուբեն ստեղծելու նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ դա պետք է ուժեղացնի պետությունների միջև հումանիտար կապերը։


Թուրքիայի նախագահի խոսքով՝ բոլոր թյուրքական երկրները պետք է "միասին լինեն", որպեսզի արդյունավետ դիմակայեն իրենց առջեւ ծառացած մարտահրավերներին: Թուրքիայի նախագահ Էրդողանը մարտահրավերների մասին խոսելիս ակնհայտորեն նկատի ունի Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը։ Դրանում համոզվելու համար բավական է նայել քարտեզին: Ոչ Հունաստանը, ոչ Իրաքը, ոչ Սիրիան, ոչ Կիպրոսը, ոչ Բուլղարիան, ոչ Տաջիկստանը, ոչ Աֆղանստանը, ոչ էլ առավել ևս Հայաստանը սպառնալիք կամ մարտահրավեր չեն ներկայացնում թյուրքական հանրապետություններին:


Թյուրքական երկրների կապերի այս ամբողջ ամրապնդումը եղավ Հայաստանի հակահայկական քաղաքականության շնորհիվ՝ Փաշինյանի գլխավորությամբ, ով առանց կռվի, մեկ ստորագրությամբ, հայ ժողովրդից գաղտնի 2020թ. նոյեմբերի 9-ին Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Եթե Պետրոս Առաջինը պատուհան բացեց դեպի Եվրոպա, ապա Փաշինյանը բացեց պանթյուրքիզմի դուռը:


Բնականաբար, գագաթնաժողովում շատ գովեստի խոսքեր եղան Ադրբեջանի նախագահի հասցեին, իսկ ինքը՝ նախագահ Ի.Ալիևն իր ելույթում հղում էր անում ՄԱԿ-ի 51 հոդվածին, ՄԱԿ-ի բանաձևերին, թե ինչպես տապալեց Հայաստանը և վերականգնեց տարածքային ամբողջականությունը։

Ավելի հետաքրքիր կլիներ նախագահ Ի. Ալիևից իմանալ, թե ու՞մ է Ադրբեջանը գումար փոխանցել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը, ի՞նչ մասնակցություն է ունեցել Ադրբեջանը 2018թ. Երևանում տեղի ունեցած բռնի պետական հեղաշրջմանը, ի՞նչպես է ադրբեջանցիներին հաջողվել երկու ջիպով առանց կռվի, առանց ոչ մի պատուհան կոտրելու գրավել Շուշին, որքա՞ն արժեր այն, որպեսզի Փաշինյանը չռմբակոծի Բաքու-Ջեյհան նավթամուղը, որքա՞ն արժեր այն, որպեսզի Փաշինյանը ռմբակոծի Գյանջայի քնած թաղամասը, ի՞նչու էր հանցագործը, որ գոռում էր, թե Արցախը Հայաստան է, մինչև հիմա ազատության մեջ է և այլն և այլն....


Քանի որ այդ գագաթնաժողովում հավաքվել էին թյուրքական երկրների առաջնորդները, այդ պատճառով չհնչեց ոչ մի դատապարտում Թուրքիային՝ Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի, Սիրիայի և Իրաքի հյուսիսային տարածքների օկուպացիայի համար, և ոչ մի դատապարտում Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքների օկուպացիայի համար: Ահա թյուրքական քաղաքականության այսպիսի երկակի ստանդարտների հետ գործ ունենք:


Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page