Փաշինյանն անտեսում է Հայաստանի շահերը, ծառայում է ԱՄՆ-ի շահերին, իսկ դրա դիմաց ստանում է Արևմուտքի վարկերը և աջակցությունը
Արեւմուտքն ամեն կերպ փորձում է խանգարել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Սանկտ Պետերբուրգում մասնակցելով Եվրասիական տնտեսական միության նիստին՝ հայատյաց Փաշինյանը հերթական անգամ հանդես է եկել հակառուսական ելույթով,- "Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ":
Այս կարճ մեջբերման մեջ ի հայտ է գալիս Փաշինյանի էժանագին քաղաքական խամաճիկային էությունը: Ըստ էության, նա այդ հայտարարությամբ կրկնեց Արևմուտքի իր հովանավորների հակառուսական մտքերը: 2012թ. դեկտեմբերի 7-ին Դուբլինում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրման գործընթացին հակազդելու ԱՄՆ մտադրության մասին: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները փորձում են վերակենդանացնել Խորհրդային Միությունը: "Մենք որոշակի տեղաշարժ ենք նկատում տարածաշրջանի խորհրդայնացման ուղղությամբ", -պնդում էր Քլինթոնը։ -Բայց, իհարկե, այդպես չի կոչվի։ Այն կկոչվի Մաքսային միություն, կկոչվի Եվրասիական միություն կամ նման մի բան։ Մենք գիտենք, թե որն է նպատակը, և մենք փորձում ենք արդյունավետ ուղիներ մշակել, թե ինչպես դանդաղեցնել այն կամ կանխել այն":
Այսպիսով, հետխորհրդային հանրապետությունների ներքին գործերին ակտիվ միջամտությունը, պետական հեղաշրջումների իրականացումը և արևմտամետ խամաճիկային ռեժիմների հաստատումը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու Արևմուտքի ռազմավարություններից են։ Արեւմուտքն ամեն կերպ փորձում է խանգարել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին: Նպատակը մեկն է՝ Փաշինյանի տիպի արևմտամետ խամաճիկներ դնել, ամեն կերպ դանդաղեցնել հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացները, փչացնել հայ- ռուսական ավանդական բարեկամական հարաբերությունները, տարածել ռուսատյացության քաղաքականությունը և այլն:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, թե ինչպես է Ռուսաստանը՝ ի դեմս նախագահ Վ. Պուտինի, հանգիստ հանդուրժում այս ամենը և ամենակարևորը թույլ է տալիս, որ Արևմուտքը հետխորհրդային հանրապետությունները դարձնի հակառուսական ճամբար:
Commentaires