top of page

Փաշինյանը առայժմ հետ է մնում Իվանիշվիլիից

Վրացի միլիարդատերն՝ Վրաստանում իշխող "Վրացական երազանք" կուսակցության նախագահ, նախկին վարչապետ (2012-2013 թթ.), աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց շարքում հայտնվել է 369-րդ տեղում։



Bloomberg ռեսուրսի "միլիարդատերերի ինդեքսի" համաձայն՝ Վրաստանում իշխող "Վրացական երազանք" կուսակցության նախագահ, նախկին վարչապետ (2012-2013 թթ.) Բիձինա Իվանիշվիլիի կապիտալը վերջին տարում ավելացել է 700 մլն դոլարով (մոտ 10 տոկոսով)՝ հասնելով 7,3 մլրդ դոլարի: Այս ցուցանիշով վրացի միլիարդատերն աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց շարքում հայտնվել է 369-րդ տեղում։ Bloomberg-ը Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատում է 2013 թվականից։ Այն ժամանակ նախկին վարչապետի կապիտալը գնահատվում էր 6,33 մլրդ դոլար։


2014 թվականից Բ. Իվանիշվիլին դատի է տվել շվեյցարական Credit Suisse բանկին՝ պահանջելով վերադարձնել մոտ 800 մլն դոլարը, որը նա կորցրել էր այդ բանկի աշխատակից Պատրիս Լեսկանդրոնի խարդախության պատճառով, որն ինքնասպան է եղել 2020 թվականին: 2023 թվականին Credit Suisse-ն անցավ Շվեյցարական մեկ այլ բանկի՝ UBS-ի տիրապետմանը։ Բանկում հրաժարվում են ըստ էության, առարկայորեն մեկնաբանել վրացի միլիարդատիրոջ հետ դատական վեճի ընթացքը։ Ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին, ինչպես նաև նրա թիմակիցները բազմիցս պնդել են, որ հրաժարվելով վերադարձնել "գողացված փողերը", Շվեյցարական կողմը, իբր, կատարում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հրահանգը, որոնք փաստացի պատժամիջոցներ են սահմանել Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հրաժարվելու պատճառով։


Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարներին հաջորդում է տնտեսական հետամնաց Հայաստանի ղեկավարը՝ հայատյաց Փաշինյանը։ Ինչպես հայտնի է, փաստացի ֆինանսական կապիտալի գումարը, որը պատկանում է Փաշինյանի ընտանիքին գաղտնի է պահվում հանրությունից։ Սակայն դատելով Փաշինյանի շրջապատի անօրինական ֆինանսական գործունեության մասին ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ նյութերից, որոնք չեն հերքվել Փաշինյանի կողմից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Լուկոշենկոյի հնչեցրած՝ Ղարաբաղի գնման համար 5 մլրդ վճարելու Ադրբեջանի նախագահ Ալիևի առաջարկը, հիմք են տալիս ենթադրելու, որ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ օլիգարխն է։


Թե որքան միլիարդ դոլար է իրականում ստացել Փաշինյանը Արցախից հրաժարվելու համար, կարելի է միայն կռահել, շատ փորձագետներ, հղում անելով Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևի առաջարկին, գնահատում են 5-6 մլրդ դոլար։ Սակայն իրականում կարող է ավելի բարձր լինել։ Բայց ինչ էլ որ լինի, Փաշինյանն այժմ ունի բոլոր շանսերը առաջ անցնել վրացի միլիարդատեր Իվանիշվիլիին: Խոսքը Զանգեզուրից հրաժարվելու մասին է, Փաշինյանն արդեն տվել է Հայաստանի համաձայնությունը Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ՝ ստորագրելով նոյեմբերի 9-ին հայտարարությունը։ Կլինի դա Զանգեզուրի միջանցքի տեսքով, թե հերթական պայմանավորված պատերազմով, ինչպես դա եղավ Արցախի հետ 2020 թվականին, այլևս նշանակություն չունի:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page