top of page

Փաշինյանը հանձնելու է Զանգեզուրը, ճիշտ այնպես, ինչպես հանձնել է Արցախը

Եթե Հայաստանի ժողովուրդը չի ցանկանում ենթարկվել նոր ցեղասպանությունների և կորցնել իր տարածքները, ապա նա պետք է վռնդի իշխանությունից՝ Արևմուտքի խամաճիկներին և գործակալներին Փաշինյանի գլխավորությամբ:



Շարունակվում է Փաշինյան-Ալիև հակահայկական դավադրությունը՝ Արևմուտքի հովանու ներքո։ Փաշինյանին հաջողվեց հեշտությամբ ոչնչացնել Արցախը և հանձնել Ադրբեջանի կազմ, հիմա սկսվում է Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու դավադիր սցենարի իրականացումը։


Հայ ժողովրդին կրկին վիճակված է դառնալ թնդանոթի միս, փախստական ժողովուրդ, անհայրենիք ժողովուրդ: Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, կրկին ստելու են ժողովրդին և ամեն ինչ անելու են Հայաստանի շահերի դեմ: Արևմտամետ սփյուռքը, ինչպես միշտ, կգովաբանի, կհավատա և կծափահարի Փաշինյանին՝ ամբողջ մեղքը բարդելով Ռուսաստանի վրա:


Ի՞նչպես կարող է ժողովուրդն ազդել այս ամենի վրա, որպեսզի Փաշինյանը չկարողանա իրականացնել հակահայկական սցենարները։


Այս փուլում ոչնչով, քանի որ չկան տարրական պաշտպանական պայմաններ։ Սահմանադրությունը չի գործում, բանակը, դատարանները, ոստիկանությունը ծառայում են Փաշինյանին, ոչ թե օրենքին, արդարադատությանը կամ երկրին, քաղաքական կուսակցությունների մեծ մասն արևմտամետ են:


Բացի այդ, կա պատմական փորձ, որը ցույց է տալիս, որ հենց Հայաստանը դառնում է մանրադրամ Արեւմուտքի ձեռքում, ապա միշտ ենթարկվում է ցեղասպանությունների եւ կորցնում է իր տարածքները: Իսկ Արևմուտքի մանրադրամը Հայաստանը դարձել է, որովհետև գոյություն ունի շուկայական տնտեսություն (կապիտալիզմ)։ Հայաստանի իշխող արևմտամետ իշխանությունները նախընտրում ապրել Արևմուտքի վարկերի հաշվին՝ փոխարենը կատարելով Արևմուտքի հրահանգները: 34 տարի շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Փաշինյան, Հայաստանի իշխանությունները ժողովրդին խաբել են հայրենասիրությամբ, իսկ իրականում զբաղվել են Հայաստանի շահերի վաճառքով:


Հետևաբար, եթե Հայաստանի ժողովուրդը չի ցանկանում ենթարկվել նոր ցեղասպանությունների և կորցնել իր տարածքները, ապա նա պետք է վռնդի իշխանությունից՝ Արևմուտքի խամաճիկներին և գործակալներին Փաշինյանի գլխավորությամբ: Իսկ դրա համար պետք է նաև հրաժարվել կապիտալիստական տնտեսությունից և պետությունից։ Իմաստ չունի Փաշինյանին վռնդել ու թողնել կապիտալիզմը, քանի որ հետո կգա նույնպիսի նոր Փաշինյան: Կապիտալիզմի ժամանակ Հայաստանը միշտ կառավարելու են "փաշինյանները", այսպիսին է կիսագաղութային երկրի ճակատագիրը։


Ժողովուրդը պետք է ընտրի այլընտրանքային ճանապարհ և դա զարգացման սոցիալիստական ճանապարհն է: Միայն սոցիալիզմի դեպքում Հայաստանում "փաշինյաններ" չեն լինի, քանի որ Հայաստանը կդառնա ինքնուրույն պետություն՝ սոցիալիստական տնտեսությամբ։ Միայն սոցիալիզմի դեպքում Հայաստանը կարող է պաշտպանել Զանգեզուրը, միայն սոցիալիզմի դեպքում Արցախը և Նախիջևանը կարող են վերամիավորվել Հայաստանի հետ:

1 Comment


mahserd
Jan 22

կը ներէք, բայց կը կարծեմ որ այս տեսակ հակահայ քարտէզները որ թշնամին կը գործածէշ պետք չէ սփռենք:

Աննա Մարիա Մահսէրէճեան-

Like

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page